ՄԵՐ ՈՒՂԻՆ

Անվահան ՀՅԴ

Այսօր նաև չգիտենք թե Հրանտ Մարգարյանը մտածու՞մ է հետևություններ անել՝ ինչպես որ խիզախորեն արեց ՎԱՀԱՆՆ իր բանտարկության ժամանակ։

Հարութ Քալաջյան

Չգիտենք ինչ պիտի ասեր Վահան Հովհաննեսյանը 2018-ի Թավշյա Հեղափոխության մասին, բայց վստահաբար գիտենք, որ պիտի չաներ այն, ինչ որ իր գործակից՝ Մարգարյանը իր կարապյան բացման խոսքում վրեժխնդրորեն պարտադրեց 2019-ի ԸԺ-ին առաջիկա տարիներին ԱՄԵՆ ԳՆՈՎ տապալել ժողովրդային իշխանությունը։
Ու ահա, Հրանտին հաջորդած միջակությունները 5 տարի է ի վեր Քոչարյանի առաջնորդությամբ, իշխանափոխության ՄԻԱԿ օրակարգով և Դաշնակցության Լինելիության Գրավով ու Փողոցային Պարտիզանականությամբ խայտառակ պայքար են տանում Նիկոլի դեմ, Ժողովրդային Հեղափոխությունը ՆԻԿՈԼԱՑՆԵԼՈՒ խաբկանքով։
Այսօր նաև չգիտենք թե Հրանտ Մարգարյանը մտածու՞մ է հետևություններ անել՝ ինչպես որ խիզախորեն արեց ՎԱՀԱՆՆ իր բանտարկության ժամանակ։
Բայց մի բան աներկբայորեն ճշմարտություն է, որ այդ տխրահռչակ և ամբողջ ԸԺ-ը ստորացնող այդ Բացման Խոսքը ԽՈՐԱՊԵՍ ու ՇԵՇՏԱԿԻՈՐԵՆ հակադրվում է ՎԱՀԱՆԻ խորաթափանց մտածողության և ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐՑԸ անձնական վրեժխնդրությամբ լուծելու ազգադավ մտայնության։
Այդ հետևություններ չանող ԿՈՒՅՐ ու ԱՆԲՈՎԱՆԴԱԿ քաղաքականությունն է, որ այսօր ամբողջ Դաշնակցությանը մատնել է ԱՆՊԱՇՏՊԱՆ ու ՎԱՀԱՆԱԶՈՒՐԿ գոյության։
19 Օգոստոս 2024 Մուղնի

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *