16.8 C
Yerevan

Այսօր Սարո­յա­նի Ծննդյան Օրն Է

Սարո­յանն ապրում ու զգում էր Հայաստանն այնպես, ինչպես կարող էր զգալ միայն նրբազգաց ու իրա­կան արվեստա­գե­տը։ Սարո­յա­նի «Իմ անունն Արամ է», «Ֆրեզնո, սրճա­րան Արաքս» և այլ պատմվածքնե­րում հառնում է իրա­կան մի Հայաստան։ Մի այնպի­սի եթե­րա­յին, բայց և միա­ժա­մա­նակ այնքան իրա­կան, որ այդ գործե­րից գրե­թե մեկ դար անց էլ կարդա­լիս կարե­լի է զգալ պատմվածքի սարո­յա­նա­կան շունչը և փշա­քաղվել։ Նույնիսկ հիմա, 2024թ․ Երև­ա­նում, կարդա­լով Սարո­յան, քեզ զգում ես Արևմտյան Հայաստա­նից հեռու հեռու Ամե­րի­կա­յում հայրե­նի­քի կարո­տից հալվող մարդ ու ավե­լի ես արժև­ո­րում, որ հայրե­նիք ու պետություն ունես։

Արա­յիկ Մկրտումյան

1908թ․ այս օրն է ծնվել աշխարհահռչակ ամե­րի­կա­հայ գրող Ուլիամ Սարո­յա­նը։ Մեծ գրո­ղը և մեծ հայրե­նա­սե­րը իր ժամա­նա­կի մեծա­գույն հայե­րից ու գրողնե­րից մեկն է եղել, արժա­նա­ցել է ժամա­նա­կի ամե­նա­հե­ղի­նա­կա­վոր մրցա­նակնե­րին, վայե­լել համաշխարհա­յին ճանա­չում և փառք։ Սարո­յանն այն հազվագյուտ գրողնե­րից էր, ով իր մեջ բավա­րար կամք և ուժ ունե­ցավ չենթարկվե­լու փողի ուժին և զորությա­նը։ Երբ նա 1939թ․ գրած «Քո կյանքի ժամե­րը» գործի համար արժա­նա­ցավ Պուլիտցերյան և Նյու-Յորքի քննա­դատնե­րի հեղի­նա­կա­վոր մրցա­նակնե­րին, նա հրա­ժարվեց Պուլիտցերյան մրցա­նա­կից, որը նախա­տե­սում էր նաև տասը հազար դոլար դրա­մա­կան պարգև, ինչը 1940թ․ հսկա­յա­կան գումար էր։ Սարո­յանն իր այդ քայլը բացատրեց, որ «Առևտուրը իրա­վունք չունի հովա­նա­վո­րե­լու արվեստը»։ Դա հիրա­վի մի զարմա­նա­լի քայլ էր, հատկա­պես մեր փողի դարում, երբ փողը դարձել է ունի­վերսալ չափիչ սկզբունք, երբ փողով է որոշվում գրե­թե ամեն ինչ ու հանուն փողի արվում են ամե­նա­սարսա­փե­լին ու աներև­ա­կա­յե­լին։ Սարո­յա­նը մեծ գրող էր, ով կարո­ղա­ցավ շրջանցել փողի գայթակղությունն ու մնաց իսկա­կան գրող, ով գրեց արվեստի համար, այլ ոչ թե վաճառքի։
Մեծ գրող Սարո­յա­նը նաև մեծ հայրե­նա­սեր էր։ Նա հազար թելով էր կապված Հայաստա­նի հետ։ Նրա անգլե­րեն պատմվածքնե­րը խոսում էին հայե­րեն, նրա տարբեր ազգե­րի հերոսնե­րի մեջ միշտ կար հայը և հայկա­կա­նությունը։ Սարո­յանն ապրում ու զգում էր Հայաստանն այնպես, ինչպես կարող էր զգալ միայն նրբազգաց ու իրա­կան արվեստա­գե­տը։ Սարո­յա­նի «Իմ անունն Արամ է», «Ֆրեզնո, սրճա­րան Արաքս» և այլ պատմվածքնե­րում հառնում է իրա­կան մի Հայաստան։ Մի այնպի­սի եթե­րա­յին, բայց և միա­ժա­մա­նակ այնքան իրա­կան, որ այդ գործե­րից գրե­թե մեկ դար անց էլ կարդա­լիս կարե­լի է զգալ պատմվածքի սարո­յա­նա­կան շունչը և փշա­քաղվել։ Նույնիսկ հիմա, 2024թ․ Երև­ա­նում, կարդա­լով Սարո­յան, քեզ զգում ես Արևմտյան Հայաստա­նից հեռու հեռու Ամե­րի­կա­յում հայրե­նի­քի կարո­տից հալվող մարդ ու ավե­լի ես արժև­ո­րում, որ հայրե­նիք ու պետություն ունես։ Սարո­յա­նը կարո­ղա­ցավ լինել այն գրո­ղը, ով գրչի ուժով հաղթեց տարա­ծությա­նը և ժամա­նա­կին։ Նրա գործերն այնքան հայա­շունչ են և այնքան իրա­կան, որ դրանք կարդա­լուց հետո անհնար է ավե­լի չհա­յա­նալ, ավե­լի չսի­րել Հայն ու Հայաստա­նը։
Եվ ինչպես արդեն կարե­լի է հասկա­նալ, մեծ հայրե­նա­սե­րը նաև մեծ մարդա­սեր էր։ Սարո­յա­նը բացա­ռիկ էր և՛ իր տաղանդով, և՛ իր գործե­րի անհա­վա­տա­լի բարությամբ։ Սարո­յա­նի մոտ չար կերպարներ չկան։ Բայց դա չի նշա­նա­կում, որ նրա գործե­րը իրա­կա­նությունից կտրված միամտություններ են։ Սարո­յա­նը կարո­ղա­ցավ ներթա­փանցել մարդու մեջ այնքան, որ հասավ նրա ամե­նա­նուրբ լարե­րին, հասավ նրա իրա­կան էությա­նը։ Նա մարդու մեջ տեսավ միայն բարին։ Նրա հերոսնե­րը կարող են զայրա­նալ, կարո­տել, տառա­պել, սխալվել, բայց չչա­րա­նալ, չդա­ժա­նա­նալ։ Նրա հերոսնե­րը մարդու և հայի մասին են։ Սարո­յա­նը հայի մեջ սիրեց Հայաստա­նը և մարդու մեջ՝ աշխարհը։ Սարո­յա­նի գրա­կան գործունեությունը մի մեծ մարտահրա­վեր էր աշխարհին։ Ապրե­լով երկու համաշխարհա­յին պատե­րազմնե­րի օրոք, լինե­լով հայրե­նազրկված ժողովրդի մի հյուլե՝ Սարո­յա­նը չդա­ժա­նա­ցավ որպես մարդ, չթուլա­ցավ որպես հայ։ Նրա մեջ մարդն ավե­լի ուժե­ղա­ցավ և հայն ավե­լի հայ մնաց։ Իսկ նրա «Հայը և Հայը» փոքրիկ պատվածքը կարող է դաս լինել հազար տեսակ հայրե­նա­սերնե­րի ու հայե­րի համար։ Այդ փոքրիկ պատմվածքում դու ավե­լի իրա­կան ես զգում Հայաստա­նը։ Դու ավե­լի լավ ես հասկա­նում քեզ որպես մարդու, որպես ազգի։ Դու հպարտությամբ ու ցավով ես լցվում միա­ժա­մա­նակ։ Դու ավե­լի բարի ես դառնում Սարո­յան կարդա­լիս ու ավե­լի ես հայկա­կա­նա­նում։
Նույն կերպ պետք է խոսել Սարո­յա­նի մեկ այլ գործի «Մարդկա­յին կատա­կերգության» մասին։ Այդ փոքրիկ վիպա­կում մարդկանց մի աչքում ժպիտ է, մի աչքում՝ արցունք։ Նրա հերոսնե­րը միա­ժա­մա­նակ ունեն մանկան միամտություն և մեծա­հա­սա­կի լրջություն։ Սարո­յան կարդա­լով ինքնդ քո հանդեպ ներո­ղամտությամբ ես լցվում, գթասրտությամբ, կարեկցությամբ։ Դու ցավում ես քեզ համար, դու մարդկանց մեջ քեզ ես տեսնում և քո մեջ մարդուն։ Իզուր չէ, որ մեկ այլ աշխարհահռչակ գրող Ռեյ Բրեդբե­րին անհուն քնքշանքով է խոսում Սարո­յա­նի մասին՝ նշե­լով, որ Սարո­յա­նը շատ է ազդել իր գրա­կան ոճի վրա։ Բրեդբրի կարդա­լով ևս մենք նկա­տում ենք այն անհուն ցավը մարդու հանդեպ, որը ծնվում է մարդուն սիրե­լուց, նրան հասկա­նա­լուց և երբեմն անզո­րություն՝ ամեն ինչ հասկա­նա­լու, բայց միջամտել չկա­րո­ղա­նա­լու անհնա­րի­նությամբ։
Սարո­յանն իր կյանքով և գրա­կա­նությամբ կարող է դաս տալ ոչ միայն գրողնե­րին ու մարդուն առհա­սա­րակ, ոչ միայն ՀՀ քաղա­քա­ցի հային ավե­լի հայ պահել, այլ Սփյուռքում ապրող հայի մեջ խնա­մել ազգա­յի­նը։ Սարո­յանն ինքը սփյուռքա­հայ էր՝ կոտո­րա­ծից փրկված ընտա­նի­քի որդի։ Նա աղքատ էր, չքա­վոր, նա ուներ բոլոր պատճառնե­րը սրի­կա դառնա­լու կամ գոնե արդեն գոյություն չունե­ցող հայրե­նի­քը մի կողմ հրե­լու։ Նա ապրում էր մի միջա­վայրում, ուր ամեն ինչ պատրաստ էր ուծացվե­լու, մոռա­նա­լու, ժանգո­տե­լու համար։ Նա ևս կարող էր պատից կախել Արա­րա­տի նկար, ունե­նալ Վարդան Մամի­կոնյա­նի նկա­րով նարդի կամ ժամա­ցույց, երբեմն գնալ հայկա­կան եկե­ղե­ցի, խորո­ված ուտել ու համա­րել, որ ազգի նկատմամբ իր պատասխա­նատվությունը պահված է։ Այսինքն այն, ինչ այսօր ցավա­լիո­րեն դարձել է մեր հարյուր հազա­րա­վոր ու միլիո­նա­վոր սփյուռքա­հայ եղբայրնե­րի ու քույրե­րի հայրե­նա­ճա­նա­չության ու հայրե­նա­սի­րության առաստա­ղը՝ հայրե­նի­քը սիրել, երբ հարմար է, երբ էժան է ու անվտանգ։ ԹԵրևս սփյուռքա­հա­յը կարող է հարցնել տողե­րիս հեղի­նա­կին, թե ի՞նչ գիտեմ իր կյանքից, որ համարձակվում եմ խրատ կարդալ նրա գլխին կամ հայրե­նա­սի­րություն քարո­զել։ Այո՛, չգի­տեմ նրան, բայց գիտեմ Սարո­յա­նի կյանքն ու ստեղծա­գործություննե­րը։ Ճանա­չում եմ հայեր մեջ ամե­նա­հա­յե­րից մեկին, մարդկանց մեջ ամե­նա­մարդկանցից մեկին։ Եվ եթե նա կարո­ղա­ցել է մնալ և՛ հայ, և՛ մարդ, թողել է մեզ համար հսկա­յա­կան ժառանգություն, ապա կարե­լի է ճանա­չել հայրե­նի­քը նաև Սարո­յա­նով, ինչպես որ ինքն էր ասում իր մասին․ «իր տողե­րը գրված են անգլե­րեն, բայց մտածված են հայե­րեն»։
Հայտնի փաստ է, որ Սարո­յանն ու մեկ այլ աշխարհահռչակ գրող Հեմինգուե­յը մշտա­պես հակադրվել են իրար, վիճել։ Մի անգամ նույնիսկ Սարո­յա­նը մի հարվա­ծով գետնին է տապա­լել Հեմինգուե­յին՝ ասե­լով, որ․ «Անի­կա իմ ազգա­յին արժա­նա­պատվություն վիրա­վո­րեց»։ Այդպի­սինն էր Սարո­յա­նը։ Նա կարող էր ներել մարդուն իր իսկ ինքնա­կործան չարությունը և օգնել, նրա մեջ արթնացնել մարդուն, բայց նա անհաշտ թշնա­մի էր, երբ վիրա­վո­րում էին հային, հայկա­կա­նությունը։ Պատմում են, որ մի անգամ, երբ Սարո­յա­նը այցով գտնվում էր Հայաստա­նում, նա Սևա­նա լճի ափին մի մեծ քար է նկա­տում և պատվի­րում, որ դա դնեն մեքե­նա­յի մեջ, որովհետև իր հետ տանե­լու է Ամե­րի­կա։ Երբ հարցնում են, թե ի՞նչ է անե­լու այդ քարը, նա ասում է, որ պիտի խփի այն մարդու գլխին, ով հայե­րի մասին վատ է խոսում։
Բարի հսկան երկու անգամ ամուսնա­ցել է նույն կնոջ հետ ու բաժանվել նրա­նից։ Սարո­յա­նը ցնցվել է, երբ իմա­ցել է, որ կինը հրեուհի է։ Սարո­յա­նի բացա­սա­կան վերա­բերմունքը հրեա­նե­րի հանդեպ գալիս էր դեռևս մանկությունից։ Դեռևս 12 տարե­կա­նում նա մի հրեա­կան խանութի վրա տեսել է գրված «Զեղչ»։ Նա ուրա­խա­ցած մոտե­նում է և քարա­ցած կանգնում տեսնե­լով, որ ցուցա­նա­կի ներքև­ում մանր տառե­րով գրված է «հայե­րի մուտքն արգելվում է»։ Սարո­յա­նը երբեք չմո­ռա­ցավ այդ նախա­դա­սությունը։
Մի անգամ, մի գրա­կան երե­կո­յի ժամա­նակ գրող Աշոտ Աղա­բաբյա­նը՝ խոսե­լով Սարո­յա­նի մասին, հիշեցրեց, որ առա­ջին անգամ, երբ Սարո­յա­նը Հայաստա­նում էր, նա աշխա­տում էր ավե­լորդ ոչինչ չխո­սել, քանի որ հասկա­նում էր, որ իր ասած որևէ բառի համար խորհրդա­յին ՊԱԿ‑ը կարող էր նեղացնել հայ գրողնե­րին, բայց երկրորդ անգամ բանաստեղծ Վահագն Դավթյա­նին ասում է․ «Ոչ ոք իր տեղում չէ»։

Այսօր հայե­րին Սարո­յան շատ է պետք։ Անչափ շատ։ Տարված մանրախնդրությամբ՝ մենք հաճախ մոռա­նում ենք այդ բացա­ռիկ հայի մասին, ով ապրե­լով Ամե­րի­կա­յում, եղավ իսկա­կան հայ, ով գրեց այնպես, ասես Հայաստա­նից երբեք դուրս չի եկել, բայց միա­ժա­մա­նակ ապրեց նաև որպես ամե­րի­կա­ցի։ Նա եղավ լավ հայ ու լավ ամե­րի­կա­ցի, նա մնաց ազգա­յին հայ ու միա­ժա­մա­նակ մեծ հումա­նիստ։ Նա իրար չհա­կադրեց ամե­րի­կա­ցուն ու հային, նա միացրեց այդ երկուսին։ Նա դարձավ մի զարմա­նա­լի օրի­նակ բոլոր սփյուռքա­հա­յե­րի համար, թե ինչպես լինել մարդ ու լինել հայ, ինչպես կեղծի­քի ու առերև­ույթ հիմա­րության արանքով հասնել մարդու իրա­կան էությա­նը, ապրել դրա­նով, քարո­զել դա ու լինել։ Սարո­յա­նի հայը կեղծա­վոր և ճղճղան քաղա­քա­կան հայը չէ, Սարո­յա­նի հայը մարդն է, ու հայը նրա մեջ։
Ավե­լի հաճախ կարդա­ցեք Սարո­յան։ Նա օգնում է հայ մնալ ու մարդ լինել միա­ժա­մա­նակ։
Այսօր մեր բարի հսկա­յի ծննդյան օրն է։

Առնչվող Հոդվածներ