17.9 C
Yerevan

Հանրաքվեն Ռազմա­վա­րա­կան Զենք Է

Իշխա­նություննե­րը վախից է, որ չեն անցկացնում հանրաքվեն և իրենց էլ տարբեր ձևով փորձում են խանգա­րել, բայց նրանք պիտի հասկա­նան, որ եթե վախե­նում են ռուսնե­րից, թուրքե­րից կամ ադրբե­ջանցի­նե­րից, ապա նաև պիտի հասկա­նան, որ հետո ավե­լի վատ է լինե­լու։ Հայաստա­նի իշխա­նություննե­րը նույնկերպ վախե­ցել են 2007-ին, 2013-ին, 2015-ին և այլն։ Հետև­անքը տեսնում ենք։

ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Հարթակ

Օգոստո­սի 19-ին Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Հարթա­կը Գյումրի քաղա­քում Ասպա­րեզ ակումբում հանդես են եկել մամլո ասուլի­սով, որտեղ ներկա­յացրել են Հայաստա­նի՝ ԵՄ անդա­մության թեկնա­ծու դառնա­լուն վերա­բե­րող հանրաքվեին անցկացման մի շարք հարցե­րի պարզա­բա­նումներ, պատասխա­նել են լրագրողնե­րի հարցե­րին։

Ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի հարթա­կի ներկա­յա­ցուցիչնե­րը նշել են, որ Հայաստա­նը դանդա­ղե­լու տեղ և իրա­վունք չունի, քանի որ ամեն դանդա­ղում ունի իր հստակ հետև­անքնե­րը, որոնց դիմաց ՀՀ‑ը և հայ ժողո­վուրդը շատ ծանր են վճա­րում։ Ըստ էության, 2020թ․ 44-օրյա ծանր պատե­րազմն իր հետև­անքնե­րով, 2023թ․ Արցա­խի հայա­թա­փումը Հայաստա­նի իշխա­նություննե­րի քաղա­քա­կան ապի­կա­րության հետև­անքներ էին, որի դիմաց մենք շատ ծանր գին ենք վճա­րել։ Հայաստա­նը մեկ անգամ չէ, որ արևմուտքի կողմից համա­գործակցե­լու առա­ջարկ է ստա­ցել, բայց շարունա­կա­բար մերժել է դրանք և հիմա մենք չենք կարող նույն սխալնե­րը կրկնել։
Հարթա­կի ներկա­յա­ցուցիչնե­րը իրենց խոսքում նշե­ցին, որ հանրաքվեի անցկացման վերա­բերյալ կան օրենսդրա­կան խոչընդոտներ։ Ամե­նից առաջ հարկա­վոր է այնպես անել, որ հանրաքվեի անցկա­ցումնե­րին խանգա­րող օրենքնե­րը միանգա­մից դուրս գան, քանի որ դա ոչ միայն ԵՄ անդա­մության թեկնա­ծության համար անցկացվող հանրաքվեին է խանգա­րում, այլ ընդհանրա­պես հանրաքվե անցկացնե­լու ժողովրդա­կան պահանջին։ Հայաստա­նը ժողովրդա­վար երկիր է և չի կարող նման օրենքը շարունա­կել պահպա­նել։ Այդ իսկ պատճա­ռով էլ Հարթա­կը նպա­տա­կա­հարմար է գտել որպես իր լիա­զոր ներկա­յա­ցուցիչ ընտրել Արտակ Զեյնալյա­նին՝ վերջի­նիս արտո­նե­լով զբաղվել օրենսդրա­կան հարցրե­րով, որպեսզի Հանրաքվեն չխեղդեն դեռևս Կենտրո­նա­կան Ընտրա­կան Հանձնա­ժո­ղո­վի շենքում։ Հայաստա­նում պիտի ժողո­վուրդը հնա­րա­վո­րություն ունե­նա իր կարծիքն արտա­հայտել ցանկա­ցած հարցի շուրջ և այս հանրաքվեն շատ լավ հնա­րա­վո­րություն է, ոչ միայն ԵՄ գնա­լուն վերա­բե­րող հարցին պատասխա­նե­լու, այլև որպես այդպի­սին հանրաքվե անցկացնե­լու ազա­տությունը օրի­նա­կան մակարդա­կով հասա­րա­կությա­նը տալու համար։
Հարթա­կի ներկա­յա­ցուցիչնե­րը իրենց խոսքում նշե­ցին, որ իշխա­նություննե­րը վախից է, որ չեն անցկացնում հանրաքվեն և իրենց էլ տարբեր ձևով փորձում են խանգա­րել, բայց նրանք պիտի հասկա­նան, որ եթե վախե­նում են ռուսնե­րից, թուրքե­րից կամ ադրբե­ջանցի­նե­րից, ապա պիտի նաև հասկա­նան, որ հետո ավե­լի վատ է լինե­լու։ Հայաստա­նի իշխա­նություննե­րը նույնկերպ վախե­ցել են 2007-ին, 2013-ին, 2015-ին և այլն։ Հետև­անքը տեսնում ենք։
Հարթա­կի ներկա­յա­ցուցիչնե­րը հերքե­ցին նաև այն տեսա­կետնե­րը, որ «հիմա դրա ժամա­նա­կը չէ, որ այնքան էլ նպա­տա­կա­հարմար չէ»։ Արամ Սարգսյա­նի խոսքե­րով երբեք էլ «հարմար չի լինե­լու», որովհետև ամեն ուշա­ցում ավե­լի մեծ ու ծանր հարված է հասցնե­լու Հայաստա­նին։ Հիմա հարմար չէ, իսկ ե՞րբ է հարմար։ Սպա­սենք մինչև Հայաստա­նը դառնա Ռուսաստա­նի մա՞րզ։ Ոչ թե պետք է սպա­սել, այլ ընդհա­կա­ռա­կը, մենք ուշա­ցել ենք, շատ ենք ուշա­ցել։ Մենք արդեն պետք է սեպտեմբե­րի 21‑ի համար հայտա­րա­րած լիե­նինք այդ հանրաքվեն, բայց նորից ուշացնում ենք։
ԵՄ անդա­մակցության հանրաքվեն նաև Հայաստա­նի անվտանգությունն է երաշխա­վո­րում։ Մենք տեսնում ենք, որ եվրա­դի­տորդնե­րի գալուց հետո Ադրբե­ջանն իրեն ավե­լի զուսպ է պահում։ Հանրաքվեն ավե­լի է մեծացնե­լու մեր անվտանգությունը։ Ադրբե­ջա­նը երբեք չի համարձակվի կրա­կել Եվրաընտա­նի­քի անդամ երկրի վրա։ Ու ոչ միայն կրա­կել։ Մենք նաև կարող ենք արգե­լել շատ երկրնե­րին, որ Ադրբե­ջա­նին չվա­ճա­ռեն մի զենք, որը կկրա­կի Հայաստա­նի վրա, մինչդեռ ռուսա­կան ծիրում մնա­լու կողմնա­կիցնե­րը չեն ցանկա­նում նկա­տել, որ Ռուսաստա­նը զենք է վաճա­ռում, որով կրա­կում են իր իսկ դաշնակցի վրա։
Հարթա­կի անդամնե­րը նշե­ցին, որ Վրաստա­նի ու Մոլդո­վա­յի նման մենք ևս պետք է մեր թեկնա­ծության ցանկությունը հայտա­րա­րենք ու դա ոչ թե իշխա­նության պահանջը լինի, այլ ժողովրդի ցանկությունը։ Եվրո­պան Թուրքիա­յին ու Ադրբե­ջա­նին չի սպա­սում, Եվրո­պան մեզ է սպա­սում, որովհետև ով ինչ ուզում է ասի, Հայաստա­նը՝ հարավ-արև­ելյան Եվրո­պա է։

Ասուլիսն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ