Հայկական համայնքը, չնայած նրան, որ կենսագործունեություն է ծավալում ընդգծված դեմոկրատական կողմնորոշում ունեցող նահանգում, ունի ինչ որ չափով նաև հանրապետական կողմնորոշում։
Վիգեն Հովսեփյան
CIVILNET-ը զրուցել է ամերիկահայ ազգային-քաղաքական գործիչ Վիգեն Հովսեփյանի հետ։ Զրույցի ընթացքում շոշափվել են ԱՄՆ նախագահական ընտրություններն ու դրա անմիջական կապը հայ համայնքի հետ։
Վիգեն Հովսեփյանը նշեց, որ ամերիկահայ համայնքում միանշանակ հավաքական կարծիք չկա, թե ում են քվեարկելու։ Բացի դրանից որևէ գիտական տվյալներ, սոցիոլոգիական հարցումներ չեն անցկացվել այդ հարցի շուրջ, ուստի շատ դժվար է հաստատ ասել, թե ամերիկահայ համայնքը ինչ վերաբերմունք ունի թեկնածուների հանդեպ։ Բացի դրանից, հարկավոր է հաշվի առնել, որ ԱՄՆ-ում կան նահանգներ, որ հստակ կողմնորոշում ունեն, ինչպես օրինակ Կալիֆորնիան, ուր և կենտրոնացած են հայերը, ունի ավանդական դեմոկրատական կողմնորոշում, իսկ Կալիֆորնիայի հյուսիսը՝ Սան-Ֆրանցիսկո քաղաքն ունի դեմոկրատական առավել ընդգծված կողմնորոշում։ Ընդհանրապես ԱՄՆ-ում ասել դեմոկրատ և հանրապետական, նշանակում է հարցը կիսատ թողնել, որովհետև երկու ուղղությունների մեջ էլ կան տվյալ ուղղության չափավոր և ծայրահեղական հոսանքները։ Այս դեպքում և՛ Թրամփը, և ՛ Հարրիսը ներկայացնում են հանրապետական և դեմոկրատական ուղղությունների առավել սուր հոսանքները, բայց պետք է հաշվի առնել, որ այդ հոսանքները հարյուր տոկոսանոց տիրապետող չեն։
Վ․ Հովսեփյանի կարծիքով հայ համայնքը ԱՄՆ-ում այնքան մեծ դեր չունի, որքան որ կարող է թվալ։ Նա քանակի առումով, երկրորդ, որ ԱՄՆ-ում տարբեր տեսակի քարոզչական լոբբիներ են գործում՝ նավթային, գազային, տարբեր տնտեսական ուղղություններ, հրեական, թուրքական լոբբիները։ Կար ժամանակ, որ Կալիֆորնիայում հայկական համայնքն ամենից զորեղն էր, իսկ հիմա նկատելի է, որ թուրքական լոբբին ևս բավական մեծ քաշ է հավաքում։ Այն դեռևս շատ ծանրակշիռ ուժ չունի, բայց նրանք աշխատում են այդ ուղղությամբ, իսկ հայկական լոբբին չկարողացավ այնպիսի կենտրոնացված աշխատանք կատարել, որ պահպանի և բազմապատկի իր կշիռը։
Բացի դրանից հայկական համայնքը, չնայած նրան, որ կենսագործունեություն է ծավալում ընդգծված դեմոկրատական կողմնորոշում ունեցող նահանգում, ունի ինչ որ չափով նաև հանրապետական կողմնորոշում։ Ընդ որում, հատկանշական է, որ նրանց մեջ գերակշռող են Հայաստանի Հանրապետությունից ԱՄՆ տեղոփխված հայերը։ Բայց ինչ էլ, որ լինի նախագահական ընտրություններում հայ համայնքի խաղաթղթերը մեծ չեն։ Անշուշտ պետք է հաշվի առնել նաև այն, որ ցեղասպանության ճանաչումից հետո փոխվել են նաև հայ համայնքին հասնելու համար ամերիկացի քաղաքական գործիչներին հասանելի գործիքները։ Համայնքի որոշ մասի համար կարևոր է ցեղասպանության ճանաչումից հետո պահանջատիրության հարցը, փոխհատուցումների քննարկումները, որոշների համար՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի Հանրապետությանը հատկացվող ուշադրությունը։ Նկատելի է, որ գերիշխում է այն կարծիքը, որ Հարրիսը հաղթելու դեպքում հավանաբար կշարունակի Բայդենի քաղաքականությունը և կշարունակի Հայաստանի հանդեպ քաղաքական բարձր հետաքրքրքւոթյւոն ցույց տալ։ Միաժամանակ պետք է հիշել, որ Բայդենի օրոք տեղի ունեցավ Արցախի հայաթափումը, իսկ Թրամփի օրոք՝ 44-օրյա ատերազմը։ Թրամփը մեծ լծակներ ուներ Ադրբեջանին զսպելու համար, բայց խոշոր հաշվով որևէ էական բան չարեց։
Ամեն ինչ շատ հարաբերական է և այս պահին գոնե հնարավոր չէ ո՛չ նախագահական ընտրությունների ելքը կանխորոշել, ոչ էլ հայ համայնքի ամբողջական կարծիք ներկայացնելը, – նշեց Վ․ Հովսեփյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝