17.9 C
Yerevan

Ավե­լի Ջերմ Կապ Բաքվի և Մոսկվա­յի Հետ

Խաղա­ղության գործընթա­ցի միակ մոդե­րա­տորն այս պահին ԱՄՆ‑ն է, բայց այն, որ գործընթացն առաջ չի գնում և այս պահին դադար է տեղի ունե­նում՝ իրա­կան է: Մենք տեսանք, որ վերջին՝ վաշինգտոնյան Միրզո­յան-Բայրա­մով բանակցություններն ավարտվե­ցին ոչնչով, իսկ դա խոսուն փաստ է, բանակցություննե­րում դադար է, որովհետև Ալիևը հույսեր ունի, որ ադմի­նիստրա­ցիան կփոխվի և ինքն արդեն բանակցություններ կվա­րի ոչ թե Օ’Բրա­յե­նի կամ Բլինքե­նի միջնորդությամբ, այլ նոր պետքարտուղա­րի միջնորդությամբ և, նա հույսեր ունի, որ այդ դեպքում իր համար կստեղծվի ավե­լի բարենպաստ իրա­վի­ճակ: Նույն հույսե­րը նաև Պուտինն ունի։

Դավիթ Ստե­փանյան

Այս պահին ռուս-ադրբե­ջա­նա­կան տանդեմն ավե­լի ամուր է, քան թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մը. մեր բոլոր քայլե­րում պետք է շարժվենք որպես ելման դիրք ընդունե­լով այս կետը.

«Այցի մեջ որևէ նոր բան չեմ տեսնում. Պուտինն ու Ալիևը քննարկում են 2022 թվա­կա­նի 150 կետա­նոց փաստաթղթի իրա­գործումը, քննարկում են 2020–21-22 թվա­կաննե­րի հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման հետ կապված եռա­կողմ հայտա­րա­րություննե­րը: Շարունակվում է այն տրա­մա­բա­նությունը, որը դրվել է հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի մեջ 2020 թվա­կա­նի սեպտեմբե­րից 27-ից, երբ Ռուսաստանն աչք փակեց ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յի վրա: Բազմիցս է նշվել, որ մեր տարա­ծաշրջա­նում Ռուսաստա­նի դաշնա­կիցն Ադրբե­ջանն է»,- Zarkerak.am‑ի հետ զրույցում անդրա­դառնա­լով Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի Ադրբե­ջան այցին և Ալիևի հետ հանդիպմա­նը՝ ասաց քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը:

Ստե­փանյա­նը կարև­ո­րեց ստեղծված պայմաննե­րում Հայաստա­նի դիրքո­րո­շումը. «Կարև­որ է, որ Հայաստանն այս ամե­նի մասը չդառնա, որովհետև նա այստեղ որևէ շահ չունի: Այս պահին ռուս-ադրբե­ջա­նա­կան տանդեմն ավե­լի ամուր է, քան թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մը, սա մենք պետք է ֆիքսենք և մեր բոլոր քայլե­րում պետք է շարժվենք որպես ելման դիրք ընդունե­լով այս կետը: Երկրա­շարժից հետո Թուրքիա­յի քաղա­քա­կա­նությունը սկսել է փոխվել, որովհետև աճել է Թուրքիա­յի կախվա­ծությունն ԱՄՆ-ից, Ռուսաստա­նի պարա­գա­յում դա այդպես չէ: Դրա համար հիմա ամե­նա­կարև­ո­րը Հայաստա­նի դիրքա­վո­րումն է, որովհետև, եթե Հայաստա­նը վերա­դառնա այդ ֆորմատ, մենք կարող ենք ասել, որ դա կլի­նի Հայաստա­նի ինքնիշխա­նության վերջը»:

Նշենք, որ Կրեմլը հայտա­րա­րություն էր տարա­ծել, որի մեջ նշվում էր, որ Ռուսաստա­նը պատրաստ է շարունա­կել աջակցել հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորմա­նը. «Իրենք շատ բան կարող են պլա­նա­վո­րել‘ Հայաստա­նը չպի­տի այդ ամե­նի մաս դառնա, որովհետև այն միջնորդության արդյունքում, որը տեղի է ունե­ցել Ռուսաստա­նի կողմից, հայ ժողո­վուրդը կորցրեց Արցա­խը, մենք ունենք ՀՀ-ից 200 քկմ-ից ավել օկուպացված տարածք և սա եղել է այդ թվում նաև ռուսա­կան միջնորդության և Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րի արդյունքում: 44-օրյա պատե­րազմը, Ղարա­բա­ղի կիսումը, ռուսնե­րի անփա­ռունակ դերա­կա­տա­րումը հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին, որտեղ նրանք պետք է պաշտպա­նեին Հայաստա­նի սահմաննե­րը, ինչպես տեսանք դա չեղավ: Ռուսա­կան միջնորդությունն ավարտվել է 2022 թվա­կա­նի սեպտեմբե­րի 13-ին Ջերմուկում և, եթե մենք վերա­դառնում ենք այդ միջնորդությա­նը, դա նշա­նա­կում է մեզ համար նոր Փառուխներ, նոր Ջերմուկներ և նոր կորուստներ: Մենք պետք է հեռու մնանք այդ միջնորդությունից և փորձենք ստեղծել հակակշիռներ, առանց հակակշիռ ստեղծե­լու, մենք դա չենք կարող անել»:

Մեր այն հարցին, եթե Հայաստա­նը հրա­ժարվի ռուսա­կան միջնորդությամբ բանակցություննե­րից, ինչ հնա­րա­վոր սցե­նարներ կարող են լինել՝ Դավիթ Ստե­փանյանն ասաց. «Եթե Հայաստա­նը հրա­ժարվում է մասնակցել եռա­կողմ ձևա­չա­փով բանակցություննե­րին, Պուտի­նին մնում է մեկ բան՝ փորձել համո­զել և ստի­պել Ալիև­ին, որպեսզի հարձակվի Հայաստա­նի վրա, այս պահին դա անհնար է, բայց դա չի նշա­նա­կում, որ այն չի կարող լինել հետա­գա­յում: Ադրբե­ջա­նը հիմա չի հարձակվի, որովհետև ԱՄՆ-ում դեռ ընտրություննե­րը տեղի չեն ունե­ցել, որովհետև Ադրբե­ջա­նը սպա­սում է COP-29-ին և որովհետև ներկա ամե­րիկյան ադմի­նիստրա­ցիան Ալիև­ին դա թույլ չի տալիս, հիմա հարմար պահ չի այդ հարձակման համար, հարմար պահ կարող է ստեղծվել նոյեմբե­րի ընտրություննե­րից հետո, կարող է և չստեղծվել»:

Այս ամե­նը չեզո­քացնե­լու միակ ձևը մեր սահմաննե­րի ամրապնդումն է՝ նշեց քաղա­քա­գե­տը՝ հավե­լե­լով. «Դա չգի­տեմ՝ որքա­նով է արագ տեղի ունե­նում, բայց տեղի է ունե­նում, բա բանա­կի վերա­զի­նումն է, վերա­կա­ռուցումն է, դա մեր և մեր գործընկերնե­րի հարա­բե­րություննե­րի ամրապնդումն է, երրորդ ճանա­պարհ չկա: Այստեղ ամեն ինչ պարզ է. կա ռուս-ադրբե­ջա­նա­կան թշնա­մա­կան տանդեմ, նրանց շահե­րը մեր շահե­րի հետ որևէ ընդհանրություն չունեն, մենք պետք է հակակշիռ ստեղծենք: Այս ամե­նում շատ կարև­որ է Իրա­նի, ԱՄՆ‑ի դերը, Մակրոնն է սեպտեմբե­րին գալիս Հայաստան, պետք է այնպես անենք, որ Մակրո­նի այցը հերթա­կան դեկլա­րա­տիվ այցը չլի­նի, հայ-ֆրանսիա­կան բարե­կա­մության մասին կենացներ չհնչեն ու Մակրո­նը վերա­դառնա Փարիզ, դա մեզ պետք չի, մեզ պետք են պայմա­նագրեր: Տեսնում ենք, թե Ռուսաստանն Ադրբե­ջա­նի հետ ինչքան պայմա­նագրեր ունի, Ռուսաստա­նը մեր դաշնա­կի­ցը չի, մենք պետք է փորձենք նույնն անել Ֆրանսիա­յի, ԱՄՆ‑ի, ինչու ոչ Իրա­նի հետ: Պետք է հակակշիռ ստեղծենք, եթե չենք ուզում, որ COP-29-ից կամ նոյեմբե­րից հետո Ալիևը Պուտի­նի հետ համա­տեղ իղձե­րը փորձի իրա­կա­նացնել»:

Այս ամե­նի համա­տեքստում խոսե­լով նաև խաղա­ղության պայմա­նագրի շուրջ բանակցություննե­րի մասին՝ Ստե­փանյանն ասաց. «Խաղա­ղության գործընթա­ցի միակ մոդե­րա­տորն այս պահին ԱՄՆ‑ն է, բայց այն, որ գործընթացն առաջ չի գնում և այս պահին դադար է տեղի ունե­նում՝ իրա­կան է: Մենք տեսանք, որ վերջին՝ վաշինգտոնյան Միրզո­յան-Բայրա­մով բանակցություններն ավարտվե­ցին ոչնչով, իսկ դա խոսուն փաստ է, բանակցություննե­րում դադար է, որովհետև Ալիևը հույսեր ունի, որ ադմի­նիստրա­ցիան կփոխվի և ինքն արդեն բանակցություններ կվա­րի ոչ թե Օ’Բրա­յե­նի կամ Բլինքե­նի միջնորդությամբ, այլ նոր պետքարտուղա­րի միջնորդությամբ և, նա հույսեր ունի, որ այդ դեպքում իր համար կստեղծվի ավե­լի բարենպաստ իրա­վի­ճակ: Նույն հույսե­րը նաև Պուտինն ունի»:

Դավիթ Ստե­փանյա­նի խոսքով՝ մեր տարա­ծաշրջա­նում աշխարհա­քա­ղա­քա­կան բալանսը խախտվել է 44-օրյա պատե­րազմից հետո. «Մենք պետք է Ֆրանսիա­յի, ԱՄՆ‑ի, Իրա­նի հետ աշխա­տենք, որպեսզի այս տարա­ծաշրջա­նում վերա­կանգնվի այդ բալանսը, որպեսզի այդ պետություննե­րի հետ մենք ունե­նանք քաղա­քա­կան դաշինքներ, ինչու ոչ ժամա­նա­կի ընթացքում, երբ ՀԱՊԿ կոչվող աղբա­մա­նից դուրս գանք՝ նաև ռազմա­կան դաշինքներ: Այս բալանսը, որն այսօր կա՝ մեր շահե­րը չի արտա­ցո­լում, այն միա­կողմա­նի է, ուրիշ ճանա­պարհ գոյություն չունի: Մեր տարա­ծաշրջա­նը միշտ էլ Ռուսաստա­նի համար լինե­լու է կարև­որ, շատ հնա­րա­վոր է, որ եթե նրանք Կուրսկում շարունա­կեն պարտություն կրել, եթե Ուկրաի­նան էլ ավե­լի առաջ գնա, նրանք կարող են ժամա­նա­կա­վոր դուրս գալ տարա­ծաշրջա­նից: Ռուսաստա­նը քանի անգամ Հարա­վա­յին Կովկա­սից հեռա­ցել է ու հետ է եկել, դա էլ է հնա­րա­վոր, բայց դա չի նշա­նա­կում, որ Հարա­վա­յին Կովկասն իրենց համար կարև­որ չի: Մենք պետք է գործենք, պետք է այստեղ ստեղծել հակա­ռուսա­կան, հակաադրբե­ջա­նա­կան, հակա­թուրքա­կան կոա­լի­ցիա՝ արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տարնե­րի մասնակցությամբ»:

Նշենք, որ վերջին շրջա­նում ադրբե­ջա­նա­կան կողմն անընդմեջ ապա­տե­ղե­կատվություն է տարա­ծում, թե իբր ՀՀ ԶՈՒ ստո­րա­բա­ժա­նումնե­րը կրակ են բացել սահմա­նա­գո­տու արև­ելյան հատվա­ծում տեղա­կայված ադրբե­ջա­նա­կան դիրքե­րի ուղղությամբ, հայկա­կան կողմը հերքում է: Հիշեցնենք, Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պե­տի աշխա­տա­կազմն առա­ջարկել էր հրա­դա­դա­րի ռեժի­մի խախտման դեպքե­րի և/կամ այդ մասին տեղե­կություննե­րի հետաքննության Հայաստան-Ադրբե­ջան համա­տեղ մեխա­նիզմ ստեղծել, որին ադրբե­ջա­նակն կողմն այդպես էլ չի արձա­գանքել. «Այդ առա­ջարկը չի ընդունվում, որովհետև Բաքվին դա պետք չէ, Բաքվին պետք է ստեղծել իրա­վի­ճակ, որտեղ ինքը գոնե դեկլա­րա­տիվ հնա­րա­վո­րություն ստա­նա Հայաստա­նի հասցեին ինչ-որ մեղադրանքներ հնչեցնել, բոլո­րը գիտեն, որ ագրե­սորն Ադրբե­ջանն է:

Մեր գործո­ղություննե­րը շատ պասիվ են, շատ լավ առա­ջարկ ենք արել, ինչու մենք այդ ամե­նը չենք հավա­քում ու չենք դիմում օրի­նակ՝ ԵՄ, ԱՄՆ և չենք պահանջում, որպեսզի Ադրբե­ջա­նը, եթե մեղադրանք է ներկա­յացնում, ապա­ցույցներ էլ ներկա­յացնի: Եթե Ադրբե­ջա­նը դա չի կարող անել, ուրեմն Ադրբե­ջա­նին պետք է մեղադրել կեղծի­քի մեջ, սադրանքնե­րի մեջ և նոր էսկա­լա­ցիա հրահրե­լու փորձե­րի մեջ: Սա պետք է բաց արվի, չի կարե­լի անընդհատ մեղադրանքներ ներկա­յացնել, որոնց հիմքում չկա ապա­ցույց, եթե ադրբե­ջանցի­ներն ապա­ցույց ունե­նա­յին, վաղուց ներկա­յացրել էին: Մենք պետք է միջազգա­յին հանրությա­նը դիմենք, ՄԱԿ‑ի անվտանգության խորհուրդը հավաքվի և այդ հարցը դրվի այդտեղ՝ Ադրբե­ջա­նին մեղադրենք հերթա­կան ռազմա­կան էսկա­լա­ցիա սադրե­լու ցանկության մեջ»:

Հոդվա­ծը՝ zarkerak.am կայքից։

Առնչվող Հոդվածներ