17.9 C
Yerevan

Հերթա­կան Պաթե­տիզմը

Այդ ճգնա­ժա­մի «հաղթա­հարման» ուղի­նե­րը ըստ էության շարունա­կում են փնտրվել այնտեղ, որտեղ ճգմա­ժա­մի արմատն է՝ դեկլա­րա­տիվ մոտե­ցումնե­րում:

Հակոբ Բադալյան

Հայաստա­նի խցա­նումը. պաթե­տիկ կոդեքսից՝ պետա­կան կոդեքս

Նախօ­րեին Անկա­խության հռչա­կագրի տարե­դարձը նշող Հայաստա­նում հորդում էին տարբեր բնույթի եւ տրա­մա­բա­նության ճառեը եւ ուղերձնե­րը: Սա բավա­կա­նին խորհրդանշա­կան հանգա­մանք է, քանի որ Անկա­խության հռչա­կա­գիրն ու ընդհանրա­պես պետա­կա­նության իրա­վա-քաղա­քա­կան բոլոր կարեւո­րա­գույն փաստաթղթե­րը Հայաստա­նում ըստ էության անկախ պետակկա­նության երեք տասնամյա­կի ընթացքում այդպես էլ մնա­ցին ճառե­րի եւ ուղերձնե­րի տրա­մա­բա­նության մեջ, եւ փոխվել ու փոխվում է լոկ այն, թե այդ ճառերն ու ուղերձնե­րը ինչքա­նով են համա­հունչ տվյալ պահին, տվյալ ժամա­նա­կա­հատվա­ծում կամ շրջա­փուլում դրանց հեղի­նակնե­րի քաղա­քա­կան անհրա­ժեշտություննե­րի տրա­մա­բա­նությա­նը:

Դա է գլխա­վոր պատճա­ռը, որ պետա­կա­նության երեք տասնամյա­կը ունե­ցել է ոչ թե վերընթաց կոր, այլ վերընթաց պաթոս, իսկ գործնա­կան կյանքում՝ համա­կարգա­յին խնդիրնե­րի խորա­ցում: 2018-ին Հայաստա­նում տեղի ունե­ցած հեղա­փո­խություն-իշխա­նա­փո­խությունից հետո երկի­րը ոչ միայն չմո­տե­ցավ այդ համա­կարգա­յին խնդիրնե­րի լուծումնե­րին, այլ հակա­ռա­կը՝ այդ խնդիրնե­րը ենթարկվե­ցին պաթե­տիկ նոր «մուտա­ցիա­յի», այս անգամ «հեղա­փո­խության» տրա­մա­բա­նությունից բխող, «հեղա­փո­խա­կան համե­մունքով»: Հետեւանքը այն է, որ Հայաստա­նում համա­կարգա­յին ճգնա­ժա­մը շարունա­կում է խորա­նալ ոչ միայն պետա­կան կառա­վարման, այլ ըստ էության հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան, տնտե­սա­կան կենսա­գործունեության գրե­թե բոլոր ոլորտնե­րում:

Այդ ճգնա­ժա­մի «հաղթա­հարման» ուղի­նե­րը ըստ էության շարունա­կում են փնտրվել այնտեղ, որտեղ ճգմա­ժա­մի արմատն է՝ դեկլա­րա­տիվ մոտե­ցումնե­րում: Ավե­լին, գումարվում են նոր՝ պոե­տիկ տարրեր: Հայաստա­նում չեն ձեւա­վորվում միջա­վայրեր, որտեղ պետա­կա­նության կառուցվածքը, տրա­մա­բա­նությունը, զարգացման թե ոլորտա­յին, թե լայն իմաստով էքզիստենցիալ հեռանկարնե­րը կունե­նան առարկա­յա­կան, մասնա­գի­տա­կան քննարկումներ, ինչի շնորհիվ հնա­րա­վոր կլի­նի ներպե­տա­կան, ներհա­սա­րա­կա­կան դիսկուրսը բերել նոր մակարդա­կի, հետեւա­բար Հայաստա­նում սահմա­նել նաեւ քաղա­քա­կան պատասխա­նատվության նոր մակարդակ, ինչը պետության քաղա­քա­կան զարգացման կարեւո­րա­գույն գրա­վա­կաննե­րից մեկն է, առանց որի մեծ հաշվով անվերջ տեղապտույտի մեջ է մնա­լու համա­կարգա­յին զարգացման հեռանկա­րը: Հայաստա­նում անցնող ավե­լի քան երեք տասնամյա­կում տեղի չի ունե­ցել առանցքա­յի­նը, կամ՝ ինչ որ փուլում արգե­լակվել է առանցքա­յի­նը՝ Անկա­խության հռչա­կագրից՝ էլի­տա­նե­րի անցումը պետա­կան կոդեքսի, պաթե­տիկ կոդեքսի փոխա­րեն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ