16.3 C
Yerevan

Հայ Համայնքը Դեռ Կողմնո­րոշված Չէ, Թե Ում Ընտրել

Հայկա­կան համայնքը, չնա­յած նրան, որ կենսա­գործունեություն է ծավա­լում ընդգծված դեմոկրա­տա­կան կողմնո­րո­շում ունե­ցող նահանգում, ունի ինչ որ չափով նաև հանրա­պե­տա­կան կողմնո­րո­շում։ 

Վիգեն Հովսեփյան

CIVILNET‑ը զրուցել է ամե­րի­կա­հայ ազգա­յին-քաղա­քա­կան գործիչ Վիգեն Հովսեփյա­նի հետ։ Զրույցի ընթացքում շոշափվել են ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություններն ու դրա անմի­ջա­կան կապը հայ համայնքի հետ։

Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ ամե­րի­կա­հայ համայնքում միանշա­նակ հավա­քա­կան կարծիք չկա, թե ում են քվեարկե­լու։ Բացի դրա­նից որևէ գիտա­կան տվյալներ, սոցիո­լո­գիա­կան հարցումներ չեն անցկացվել այդ հարցի շուրջ, ուստի շատ դժվար է հաստատ ասել, թե ամե­րի­կա­հայ համայնքը ինչ վերա­բերմունք ունի թեկնա­ծունե­րի հանդեպ։ Բացի դրա­նից, հարկա­վոր է հաշվի առնել, որ ԱՄՆ-ում կան նահանգներ, որ հստակ կողմնո­րո­շում ունեն, ինչպես օրի­նակ Կալիֆորնիան, ուր և կենտրո­նա­ցած են հայե­րը, ունի ավանդա­կան դեմոկրա­տա­կան կողմնո­րո­շում, իսկ Կալիֆորնիա­յի հյուսի­սը՝ Սան-Ֆրանցիսկո քաղաքն ունի դեմոկրա­տա­կան առա­վել ընդգծված կողմնո­րո­շում։ Ընդհանրա­պես ԱՄՆ-ում ասել դեմոկրատ և հանրա­պե­տա­կան, նշա­նա­կում է հարցը կիսատ թողնել, որովհետև երկու ուղղություննե­րի մեջ էլ կան տվյալ ուղղության չափա­վոր և ծայրա­հե­ղա­կան հոսանքնե­րը։ Այս դեպքում և՛ Թրամփը, և ՛ Հարրի­սը ներկա­յացնում են հանրա­պե­տա­կան և դեմոկրա­տա­կան ուղղություննե­րի առա­վել սուր հոսանքնե­րը, բայց պետք է հաշվի առնել, որ այդ հոսանքնե­րը հարյուր տոկո­սա­նոց տիրա­պե­տող չեն։

Վ․ Հովսեփյա­նի կարծի­քով հայ համայնքը ԱՄՆ-ում այնքան մեծ դեր չունի, որքան որ կարող է թվալ։ Նա քանա­կի առումով, երկրորդ, որ ԱՄՆ-ում տարբեր տեսա­կի քարոզչա­կան լոբբի­ներ են գործում՝ նավթա­յին, գազա­յին, տարբեր տնտե­սա­կան ուղղություններ, հրեա­կան, թուրքա­կան լոբբի­նե­րը։ Կար ժամա­նակ, որ Կալիֆորնիա­յում հայկա­կան համայնքն ամե­նից զորեղն էր, իսկ հիմա նկա­տե­լի է, որ թուրքա­կան լոբբին ևս բավա­կան մեծ քաշ է հավա­քում։ Այն դեռևս շատ ծանրակշիռ ուժ չունի, բայց նրանք աշխա­տում են այդ ուղղությամբ, իսկ հայկա­կան լոբբին չկա­րո­ղա­ցավ այնպի­սի կենտրո­նացված աշխա­տանք կատա­րել, որ պահպա­նի և բազմա­պատկի իր կշի­ռը։ 

Բացի դրա­նից հայկա­կան համայնքը, չնա­յած նրան, որ կենսա­գործունեություն է ծավա­լում ընդգծված դեմոկրա­տա­կան կողմնո­րո­շում ունե­ցող նահանգում, ունի ինչ որ չափով նաև հանրա­պե­տա­կան կողմնո­րո­շում։ Ընդ որում, հատկանշա­կան է, որ նրանց մեջ գերակշռող են Հայաստա­նի Հանրա­պե­տությունից ԱՄՆ տեղոփխված հայե­րը։ Բայց ինչ էլ, որ լինի նախա­գա­հա­կան ընտրություննե­րում հայ համայնքի խաղաթղթե­րը մեծ չեն։ Անշուշտ պետք է հաշվի առնել նաև այն, որ ցեղասպա­նության ճանա­չումից հետո փոխվել են նաև հայ համայնքին հասնե­լու համար ամե­րի­կա­ցի քաղա­քա­կան գործիչնե­րին հասա­նե­լի գործիքնե­րը։ Համայնքի որոշ մասի համար կարև­որ է ցեղասպա­նության ճանա­չումից հետո պահանջա­տի­րության հարցը, փոխհա­տուցումնե­րի քննարկումնե­րը, որոշնե­րի համար՝ ԱՄՆ արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը հատկացվող ուշադրությունը։ Նկա­տե­լի է, որ գերիշխում է այն կարծի­քը, որ Հարրի­սը հաղթե­լու դեպքում հավա­նա­բար կշա­րունա­կի Բայդե­նի քաղա­քա­կա­նությունը և կշա­րունա­կի Հայաստա­նի հանդեպ քաղա­քա­կան բարձր հետաքրքրքւոթյւոն ցույց տալ։ Միա­ժա­մա­նակ պետք է հիշել, որ Բայդե­նի օրոք տեղի ունե­ցավ Արցա­խի հայա­թա­փումը, իսկ Թրամփի օրոք՝ 44-օրյա ատե­րազմը։ Թրամփը մեծ լծակներ ուներ Ադրբե­ջա­նին զսպե­լու համար, բայց խոշոր հաշվով որևէ էական բան չարեց։

Ամեն ինչ շատ հարա­բե­րա­կան է և այս պահին գոնե հնա­րա­վոր չէ ո՛չ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի ելքը կանխո­րո­շել, ոչ էլ հայ համայնքի ամբողջա­կան կարծիք ներկա­յացնե­լը, — նշեց Վ․ Հովսեփյա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ