15.3 C
Yerevan

Էրդո­ղա­նի Վերա­վա­ճառքը

Անկա­րան սակայն շնորհա­կա­լություն հայտնե­լով Պուտի­նին ու Ալիեւին, թերեւս փորձում է ցույց տալ հնգամյա դադա­րից հետո հրա­վեր հղած Եվրա­միությա­նը, որ ամե­նեւին «անկյուն քշված» չէ, եւ մտա­դիր չէ «էժան սակարկության»:

Հակոբ Բադալյան

Էրդո­ղա­նը ի՞նչ գնով «կվա­ճա­ռի» Պուտի­նին ու Ալիեւին իր շնորհա­կա­լություննե­րը

Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը կառա­վա­րության նիստի ելույթում շնորհա­կա­լություն է հայտմել իր «եղբայր» Ալիեւին եւ ՌԴ նախա­գահ Պուտի­նին, որ «երկկենցաղ» օդա­նա­վեր են տրա­մադրել Թուրքիա­յում անտա­ռա­յին հրդեհնե­րի մարման համար, ինչի շնորհիվ հաջողվել է խուսա­փել բարդություննե­րից եւ արդյունա­վետ լուծել խնդիրնե­րը: Կառա­վա­րության նիստում Էրդո­ղա­նի այդ ռեվե­րանսը արժա­նի է ուշադրության, եւ ոչ միայն Բաքվում օրերս կայա­ցած Պուտին-Ալիեւ հանդիպման ֆոնին: Էրդո­ղա­նի ռեվե­րանսը ուշադրոության է արժա­նի նաեւ այն հրա­վե­րի ֆոնին, որ Թուրքիան ստա­ցել է Եվրա­միությունից:

Թուրքիա­յի արտգործնա­խա­րա­րը կմասնակցի Բրյուսե­լում կայա­նա­լիք ԵՄ երկրնե­րի ԱԳ եւ պաշտպա­նության նախա­րարնե­րի հավա­քին, որի ընթացքում քննարկվե­լու են Ուկրաի­նա­յին աջակցության հարցե­րը: Եվրա­միությունը Թուրքիա­յին հրա­վի­րում է վերջին հինգ տարի­նե­րին առա­ջին անգամ: Սա իհարկե քաղա­քա­կան իրո­ղություննե­րի փոփո­խության հետեւանք է, մասնա­վո­րա­պես նաեւ ռուս-թուրքա­կան եւ թուրք-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում ի հայտ եկած նոր «նյարդի», որն ունի բավա­կա­նին նուրբ դրսեւո­րումներ, սակայն բավա­կա­նին նշմա­րե­լի:

Անկա­րան սակայն Բրյուսել մեկնե­լուց առռաջ ռեվե­րանս է անում Ռուսաստա­նի եւ Բաքվի ուղղությամբ, այն դեպքում, երբ կասկա­ծից վեր է, որ ռուս-ադրբե­ջա­նա­կան մերձե­ցումը ամե­նեւին չի ոգեւո­րում Թուրքիա­յին, եւ ավե­լին՝ այն պարունա­կում է Անկա­րա­յի համար նույնիսկ ռազմա­վա­րա­կան բնույթի մարտահրա­վերներ: Այստեղ անշուշտ պետք չէ իրո­ղություննե­րի այդ հարա­բե­րակցությունը դիտարկել կամ գնա­հա­տել բաց առճա­կատման կամ բաց հակադրության ռեժի­մում: Այդ եռանկյունում ծավալվում է բավա­կա­նինն նուրբ դիմա­կա­յություն:

Անկա­րան սակայն շնորհա­կա­լություն հայտնե­լով Պուտի­նին ու Ալիեւին, թերեւս փորձում է ցույց տալ հնգամյա դադա­րից հետո հրա­վեր հղած Եվրա­միությա­նը, որ ամե­նեւին «անկյուն քշված» չէ, եւ մտա­դիր չէ «էժան սակարկության»: Իսկ, որ Ֆիդա­նը Բրյուսել է մեկնե­լու սակարկության, եւ մեծ հաշվով դրա համար էլ Թուրքիան ստա­ցել է հրա­վե­րը, չկա կասկած: Կառա­վա­րության նիստում բարձրա­ձայնած շնորհա­կա­լություննե­րը՝ Պուտի­նին եւ Ալիեւին, Էրդո­ղանն ըստ ամե­նայնի վաճառքի «կհա­նի» Բրյուսե­լում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ