16.3 C
Yerevan

Ռուս-Ադրբե­ջա­նա­կան Հատուկ Գործո­ղություն

Ընդա­մե­նը երկու շաբաթ անց Բաքուն սենսա­ցիոն հայտա­րա­րություն արեց, որ «բացա­հայտել է Ֆրանսիա­յի արտա­քին հետա­խուզության գործա­կա­լա­կան ցանց, որ գործել է ոչ միայն Ադրբե­ջա­նի, այլեւ հարեւան երկրնե­րի դեմ»: Զուգա­հե­ռա­բար Ալիեւը Ֆրանսիա­յին մեղադրեց «նեո­գա­ղութա­կա­նության եւ Ալժի­րում ցեղասպա­նություն իրա­կա­նացնե­լու» մեջ:

Վահրամ Աթա­նեսյան

Ռուս- ադրբե­ջա­նա­կան հատուկ ծառա­յություննե­րի փոխգործակցության հայե­լի

Telegram‑ի հիմնա­դիր Պավել Դուրո­վի ձերբա­կա­լության առթիվ ՌԴ ԱԽ նախա­գա­հի (Վլա­դի­միր Պուտի­նի) տեղա­կալ Դմիտրի Մեդվեւդեւը թելեգրամ-ալի­քում գրա­ռում է կատա­րել, որ շատ տարի­ներ առաջ նրան հարցրել է, թե ինչու՞ է հրա­ժարվում «պետա­կան մարմիննե­րի հետ համա­գործակցությունից» եւ լսել հետեւյալ պատասխա­նը. «Դա իմ սկզբունքա­յին դիրքո­րո­շումն է»:

Մեդվե­դեւն ափսո­սանք է հայտնել, որ իր «հաշվարկնե­րում Դուրո­վը սխալվել է»: Ըստ տեղե­կություննե­րի՝ Փարի­զում Ռուսաստա­նի դեսպա­նա­տունը Դուրո­վին «հյուպա­տո­սա­կան աջակցություն ցուցա­բե­րե­լու միջնորդություն է հարուցել, բայց մերժվել է»:

Ռուսաստանցի քաղա­քա­գետ Միխա­յիլ Շեյտելմա­նը Բաքվի իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցին հարցազրույցում չի բացա­ռել, որ Դուրովն, իրոք, ՌԴ «Անվտանգության դաշնա­յին ծառա­յության հետ ոչ միայն համա­գործակցել է, այլեւ նրան լիո­վին հասա­նե­լի է Telegram‑ի ողջ տեղե­կատվա­կան բազան»:

Դուրո­վը նաեւ Արա­բա­կան Միացյալ Էմի­րություննե­րի քաղա­քա­ցի է, որտե­ղից էլ օգոստո­սի 11-ին մեկնել է Բաքու: Միխա­յիլ Շեյտելմա­նը չի բացա­ռել, որ օգոստո­սի 18‑ի երե­կո­յա­նին «Պուտի­նը եւ Դուրո­վը հանդի­պել են»: Այդ ժամե­րին Պուտի­նը ոչ պաշտո­նա­կան ընթրիք է հրա­վիրվել Իլհամ Ալիեւի մերձքա­ղա­քա­յին առանձնա­տուն:

Պավել Դուրովն իրո՞ք մասնակցել է Պուտին-Ալիեւ խորհրդա­վոր ընթրի­քին: Նրա ձերբա­կա­լության առթիվ Ռուսաստա­նի պաշտո­նա­կան, քաղա­քա­կան եւ մեդիա-քաղտեխնո­լո­գիա­կան շրջա­նակնե­րի արձա­գանքնե­րից, ինչպես նաեւ Բաքվի իշխա­նա­կան մամուլի սրված հետաքրքրվա­ծությունից դատե­լով՝ Բաքվում «ինչ-որ բան է տեղի ունե­ցել»:

«Նեզա­վի­սի­մա­յա գազե­տան» Դուրո­վի ձերբա­կա­լության հավա­նա­կան պատճառնե­րի երեք տարբե­րակնե­րից մեկը համա­րում է «Ֆրանսիա-Ադրբե­ջան բավա­կան բարդ հարա­բե­րություննե­րը»: Լրատվա­մի­ջո­ցի գնա­հատմամբ՝ «Ֆրանսիան ակտի­վո­րեն սատա­րում է Հայաստա­նին, Փարիզն Ադրբե­ջա­նին մեղադրում է Նոր Կալե­դո­նիա­յի անջա­տո­ղա­կաննե­րին աջակցե­լու մեջ, եւ այդ իրա­վի­ճա­կում Դուրո­վի Բաքվի այցի եւ Ֆրանսիա­յում նրա ձերբա­կա­լության միջեւ կապն ուղղա­կի տեսա­նե­լի է դառնում»:

Արտա­քին ընկալմամբ այդպես է, բայց հարց է առա­ջա­նում՝ Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րը կարո՞ղ էին ինքնուրույն կապվել Դուրո­վի հետ եւ «հավա­քագրել» նրան այն դեպքում, երբ վերջինս մուլտի­մի­լիարդա­տեր է եւ ժամա­նա­կին նույնիսկ Դմիտրի Մեդվե­դեւի հետ համա­գործակցությունն է մերժել:

Այս առումով ուշագրավ է, որ անցյալ տարվա նոյեմբե­րին Ադրբե­ջա­նը եւ Ռուսաստա­նի տեղե­կատվա­կան անվտանգության ոլորտում համա­գործակցության համա­ձայնա­գիր են ստո­րագրել« Ըստ էության, դա հատուկ ծառա­յություննե­րի փոխգործակցության պայմա­նա­գիր է:

Ընդա­մե­նը երկու շաբաթ անց Բաքուն սենսա­ցիոն հայտա­րա­րություն արեց, որ «բացա­հայտել է Ֆրանսիա­յի արտա­քին հետա­խուզության գործա­կա­լա­կան ցանց, որ գործել է ոչ միայն Ադրբե­ջա­նի, այլեւ հարեւան երկրնե­րի դեմ»: Զուգա­հե­ռա­բար Ալիեւը Ֆրանսիա­յին մեղադրեց «նեո­գա­ղութա­կա­նության եւ Ալժի­րում ցեղասպա­նություն իրա­կա­նացնե­լու» մեջ:

Ակնհայտ է, որ Ադրբե­ջա­նի քաշա­յին կարգը հնա­րա­վո­րություն չի ընձե­ռում՝ Ֆրանսիա­յի դեմ բաց առճա­կատման գնալ: Պավել Դուրո­վի ձերբա­կա­լությամբ կարող է բացա­հայտվել, որ Ֆրանսիա­յի դեմ գործում է ռուս-ադրբե­ջա­նա­կան հետա­խուզա-լրտե­սա­կան ցանց: Շատ հնա­րա­վոր է, որ այդ մասին բարձրա­ձայն ոչինչ չասվի: Նման դեպքե­րում հատուկ ծառա­յություննե­րը գաղտնիքներ չեն հրա­պա­րա­կում: Բայց Պավել Դուրո­վը կմնա որպես տուս-ադրբե­ջա­նա­կան հատուկ ծառա­յություննե­րի գործարքի հայե­լի։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ