16.3 C
Yerevan

Թեհրա­նի Առա­ջարկնե­րը

Սա այդուհանդերձ հարա­բե­րություննե­րի շատ ավե­լի բարդ համա­կարգ է, քան կարող է թվալ առա­ջին հայացքից: Հայաստա­նի համար այստեղ կան ինչպես ռիսկեր, այդպես էլ հնա­րա­վո­րություններ:

Հակոբ Բադալյան

Իրանն առաջա՞րկ է արել Երեւա­նին ու Բաքվին

«Կովկասյան տարա­ծաշրջա­նը աշխարհա­քա­ղա­քա­կան եւ ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն ունի Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տության համար։ Պատմա­կան, մշա­կութա­յին եւ աշխարհագրա­կան մերձությունը կրկնա­պատկել է տարա­ծաշրջա­նի երկրնե­րի հետ հարա­բե­րություննե­րի ընդլայնման կարեւո­րությունը», X‑ի իր միկրոբլո­գում գրել Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Աբաս Արագչին, ամփո­փե­լով Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի հետ իր հեռա­խո­սազրույցնե­րը: Այդ հեռա­խո­սազրույցնե­րը եղել են այսպես ասած ճանա­չո­ղա­կան-շնորհա­վո­րա­կան, Արագչին արտա­քին գործե­րի նախա­րա­րի կարգա­վի­ճա­կում առա­ջին անգամ է շփվել Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի իր գործընկերնե­րի հետ:

Նրան հետ զրույցնե­րից հետո Արագչին արձա­նագրում է Կովկա­սի ռազմա­վա­րա­կան կարեւո­րությունն Իրա­նի համար, խոսե­լով ռեգիո­նի երկրնե­րի հետ հարա­բե­րություն ընդլայնե­լու անհրա­ժեշտությունը: Սա նշանակու՞մ է, որ Իրա­նը այդ առնչությամբ առա­ջարկ է արել Երեւա­նին ու Բաքվին՝ Արագչի-Միրզո­յան եւ Արագչի-Բայրա­մով հեռա­խո­սազրույցնե­րի ընթացքում: Այսինքն, արդյո՞ք շնորհա­վո­րանքնե­րից, այսպես ասած ծանո­թությունից եւ ընդհա­նուր խոսակցությունից զատ, Իրա­նի նոր արտգործնա­խա­րա­րը Երեւա­նին ու Բաքվին ներկա­յացրել է որո­շա­կի նոր առա­ջարկներ, որոնք միտված են այն ընդլայնմա­նը, որի մասին հետո իր միկրոբլո­գում գրել է Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րը:

Ընդ որում, Արագչին խոսում է ընդլայնման կարեւո­րության կրկնա­պատկման մասին: Եթե դրանք զուտ խոսքեր չեն, զուտ պերճա­խո­սություն չէ, ապա նշա­նա­կում է, որ Իրա­նը կատա­րե­լու է ինչ որ քայլեր, եթե անգամ դրանք ներկա­յացված չեն եղել հեռա­խո­սազրույցնե­րի ընթացքում: Սա ամե­նեւին չի նշա­նա­կում, որ խոսքը այսպես ասած եռա­կողմ քայլե­րի մասին է: Իրա­նի հարա­բե­րությունը Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հետ ունե­նա­լով ընդհա­նուր զգա­լի մոտիվներ եւ պատճա­ռա­հե­տեւանքա­յին կապեր, այդուհանդերձ նաեւ օբյեկտիվ իրո­ղություննե­րի բերումով երկու տարբեր հարա­բե­րություն է:

Թեհրա­նի համար առանցքա­յին հարցե­րը թերեւս շարունա­կում են լինել երկուսը՝ թույլ չտալ իր հյուսի­սա­յին սահմա­նին ռազմա­կան էսկա­լա­ցիա, եւ թույլ չտալ ստա­տուս-քվո­յի փոփո­խություն արտա­ռե­գիո­նալ այնպի­սի ներկա­յության տեսքով, որը կնշա­նա­կի Կովկա­սի «աշխարհա­քա­ղա­քա­կա­նության» փոփո­խություն: Սրա մասին Թեհրանն արտա­հայտվում է պարբե­րա­բար: Միեւնույն ժամա­նակ, Աբաս Արագչին արտա­հայտվել է նաեւ Եվրո­պա­յի ու ԱՄՆ հետ հարա­բե­րությունը կարգա­վո­րե­լու նպա­տա­կի մասին, շեշտե­լով իհարկե այն, որ դրա համար ԱՄՆ ու Եվրո­պան պետք է փոխեն Իրա­նի հանդեպ վերա­բերմունքն ու քաղա­քա­կա­նությունը:

Սա այդուհանդերձ հարա­բե­րություննե­րի շատ ավե­լի բարդ համա­կարգ է, քան կարող է թվալ առա­ջին հայացքից: Հայաստա­նի համար այստեղ կան ինչպես ռիսկեր, այդպես էլ հնա­րա­վո­րություններ: Ռիսկեր այն առումով, որ Արեւմուտքի հետ սերտ հարա­բե­րությունն Իրա­նը դիտում է մարտահրա­վեր, եւ մեկ անգամ չէ, որ ասել է այդ մասին, ընդ որում վերջի­նը՝ մի քանի օր առաջ, եւ հնա­րա­վո­րություններ այն տեսանկյունից, որ այդուհանդերձ Հայաստա­նը հենց Իրա­նի համար մտա­հո­գություննե­րը փարա­տե­լու տեսանկյունից կարող է առա­ջարկել իր որո­շա­կի կոմունի­կա­ցիոն դերը Իրա­նի եւ արեւմտյան խաղա­ցողնե­րի միջեւ: Սա էլ անշուշտ պետք չէ գերագնա­հա­տել որպես հնա­րա­վո­րություն, բայց ռիսկե­րը կառա­վա­րե­լու համար այդ հնա­րա­վո­րության ուղղությամբ աշխա­տե­լը թերեւս չունի այլընտրանք:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ