15.3 C
Yerevan

Ի՞նչ Է Կատարվում Իրա­նում

Հրա­ժա­րա­կա­նի դիմումը նա հետ է վերցնում այն բանից օրեր անց, երբ կառա­վա­րության կազմը ամբողջա­պես հաստատվեց խորհրդա­րա­նում, ինչը փորձա­գետնե­րը գնա­հա­տել էին Իրա­նի համար նույնիսկ աննա­խա­դեպ, երբ միանգա­մից հաստատվում է ամբողջ կազմը:

Հակոբ Բադալյան

Ի՞նչ է կատարվում հարեւան Իրա­նում, եւ՝ շուրջ

Իրա­նի նախա­գահ Մասուդ Փեզեշկիա­նի ռազմա­վա­րա­կան հարցե­րի օգնա­կան նշա­նակված Մուհամմադ Զարիֆը, որը Իրա­նի արտգործնա­խա­րարն էր 2013–21 թվա­կաննե­րին, հայտա­րա­րել է, որ փոխել է որո­շումն ու հետ է վերցրել նախա­գա­հի օգնա­կա­նի պաշտո­նից հրա­ժա­րա­կա­նի դիմումը, որը նա ներկա­յացրել էր այդ պաշտո­նին նշա­նակվե­լուց տասն օր անց:

Եթե Զարիֆը փոխել է միտքը, դա նշանակու՞մ է, որ Իրա­նում փոխվել է իրա­վի­ճակ: Խոսքը բնա­կա­նա­բար ինչ որ զանգվա­ծա­յին փոփո­խության մասին չէ, այլ փոփո­խության, որը չի ունե­նա հրա­պա­րա­կա­յին որեւէ դրսեւո­րում՝ Զարիֆի «փոշմա­նե­լուց» բացի, բայց կարող է ենթադրել Իրա­նի ներիշխա­նա­կան վերնա­խա­վում տրա­մադրություննե­րի շոշա­փե­լի վայրի­վե­րում: Սա շատ բարդ է ստույգ գնա­հա­տե­լը, հաշվի առնե­լով Իրա­նի համա­կարգի բավա­կա­նին նուրբ առանձնա­հատկություննե­րը, որոնք են թերեւս երաշխա­վո­րել Իրա­նի պետա­կա­նության ամուր գոյությունը միջազգա­յին կոշտ պատժա­մի­ջոցնե­րի ներքո՝ ավե­լի քան 4 տասնամյակ: Զարիֆը հրա­ժա­րա­կան էր ներկա­յացրել մինչեւ Իրա­նի խորհրդա­րա­նում կառա­վա­րության կազմի հաստա­տումը, որտեղ արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նում օրի­նակ նշա­նակվել է արտգործնա­խա­րա­րի պաշտո­նում եղած տարի­նե­րին նրա տեղա­կալ Աբաս Արագչին:

Հրա­ժա­րա­կա­նի դիմումը նա հետ է վերցնում այն բանից օրեր անց, երբ կառա­վա­րության կազմը ամբողջա­պես հաստատվեց խորհրդա­րա­նում, ինչը փորձա­գետնե­րը գնա­հա­տել էին Իրա­նի համար նույնիսկ աննա­խա­դեպ, երբ միանգա­մից հաստատվում է ամբողջ կազմը: Այդ տեղե­կության ֆոնին առիթ ունե­ցած արտա­հայտել տեսա­կետ, որ դա թերեւս նշա­նա­կում է, որ նախա­գահ Ռեյի­սիի ողբերգա­կան մահից հետո բավա­կա­նին նկա­տե­լի վայրի­վե­րումնե­րի մեջ հայտնված ննե­րիշխա­նա­կան համա­կարգը առնվազն առե­րեւույթ մակարդա­կում նկա­տե­լիո­րեն կայունա­նում է եւ ձեւա­վորվում որո­շա­կի բնա­կա­նո­նություն: Դրա մեկ այլ վկա­յություն էր թերեւս այն, որ գործնա­կա­նում նույն օրը Իրա­նի ԶՈՒ գլխա­վոր շտա­բը հրա­ճա­րա­կեց նախա­գահ Ռեյի­սիի ուղղա­թի­ռի անկման հետաքննության եզրա­կա­ցությունը, որտեղ նշում էր, որ չի եղել մարդկա­յին գործոն եւ ուղղա­թի­ռի ողբերգա­կան անկումը եղել է եղաննա­կա­յին վատ պայմաննե­րի հետեւանք:

Ով է անվե­րա­պահ վստա­հում այդ եզրա­կա­ցությա­նը, իսկ ով՝ ոչ, դա իհարկե յուրա­քանչյուրի գործն է, սակայն կառա­վա­րության կազմի ամբողջա­կան հաստատման օրը նաեւ ողբերգա­կան դեպի հետաքննության այդ եզրա­կա­ցության հրա­պա­րա­կումը թերեւս վերհաստա­տեց, որ Իրա­նի ներիշխա­նա­կան համա­կարգում այդուհանդերձ վերա­դառնում է առնվազնն մակե­րեւութա­յին որո­շա­կի բնա­կա­նո­նություն: Հնա­րա­վոր է, որ դրա արդյունքում էլ «վերա­դառնում» է Մոհամմադ Զարիֆը, որը մինչ այդ ներկա­յացրել էր հրա­ժա­րա­կա­նի դիմում: Ի դեպ, պետք չէ բացա­ռել եւ այն, որ Զարւֆի վերա­դարձը ներքին հարա­բե­րություննե­րի համա­տեքստից զատ, ունի նաեւ արտա­քի­նը, որը գտնվում է Իրա­նի եւ ԱՄՆ միջեւ ակհայտո­րեն ծավալվող բանակցա­յին գործընթա­ցում՝ մասնա­վո­րա­պես Իսրա­յե­լի առնչությամբ Իրա­նի գործո­ղություննե­րի վերա­բերյալ: Այդ համա­տեքստի պարա­գա­յում Զարիֆի վերա­դարձը կարող է նշա­նա­կել բանակցա­յին ընթացքում սեղա­նին եղած հարցե­րից որեւէ մեկի շուրջ որո­շա­կի փոխհա­մա­ձայնություն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ