Ասիա, Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան երթուղին: Սա եւս բավականին բարդ հարց է, սակայն այսօր չկան դյուրին աշխարհաքաղաքական սխեմաներ եւ լոգիստիկ հեռանկարներ, բոլորը պահանջում են աշխատանք եւ հաջողության հեռանկարները կարող են լինել միայն այդ աշխատանքի արդյունք:
Հակոբ Բադալյան
Կարեւոր հավաք Հնդկաստանում. Հայաստանը արե՞լ է որեւէ առաջարկ
Օգոստոսի 29-30-ին Հնդկաստանը կազմակերպում է անվտանգության թեմայի համաժողով Կենտրոնական Ասիայի հանրապետությունների մասնակցությամբ: Ըստ տեղեկության, համաժողովին մասնակցելու համար Հնդկաստան կժամանեն ԿԱ բոլոր երկրների արտգործնախարարները: Առանձնահհատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն, որ օրակարգային կարեւոր հարցերից է լինելու Հյուսիս-հարավ կոմունիկացիոն գաղափարը:
Հնդկաստանն առաջարկում է ԿԱ երկրներին ճանապարհ Հնդկաստանով եւ Իրանով, որի Չաբահա նավահանգստի արդիականացման ուղղությամբ Դելին ու Թեհրանը կնքել են պայմանագիր: Ինչ ընկալում ունի Հնդկաստանի այդ մոտեցումը Կենտրոնական Ասիայի երկրների համար, միարժեք ասելը բարդ է, սակայն մի բան կասկածից վեր է, որ Հայաստանի համար դա բավականին կարեւոր գաղափար է: Ի վերջո, Հայաստանը երթուղիներից մեկն է, եւ Հնդկաստանի համար թերեւս նախընտրելի երթուղի, որով Իրանի միջոցով հնարավոր է դուրս գալ դեպի Սեւ ծով, իսկ այնտեղից բնականաբար դեպի Եվրոպա: Այդ ճանապարհի հարցում շահագրգռություն ունի նաեւ Իրանը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:
Հետաքրքրության է արժանի եւ այն, որ տվյալ երթուղին ունի հետաքրքրություն թերեւս նաեւ Ֆրանսիայի համար, ինչի վկայությունն էր եւ այն, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ամիսներ առաջ հենց այդ հարցերը քննարկելու համար էր նաեւ այցելել Հնդկաստան: Մակրոնը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնելու կարեւորության մասին: Միեւնույն ժամանակ, Ֆրանսիային հազիվ թե հրապուրի Ադրբեջանով եւ Թուրքիայով անցնող ճանապարհը, հաշվի առնելով այդ երկրների հետ Փարիզի ռազմավարական խնդիրները: Հետեւաբար, Ֆրանսիայի համար կարեւոր է Կենտրոնական
Ասիա, Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան երթուղին: Սա եւս բավականին բարդ հարց է, սակայն այսօր չկան դյուրին աշխարհաքաղաքական սխեմաներ եւ լոգիստիկ հեռանկարները, բոլորը պահանջում են աշխատանք եւ հաջողության հեռանկարները կարող են լինել միայն այդ աշխատանքի արդյունք: Ի դեպ, այդ իմաստով ավելորդ չէ եւս մեկ անգամ հիշեցնել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հարցազրույցը Արմենպրեսին, որ հրապարակվեց ամիսներ առաջ, եւ որում դեսպանը հայտարարում էր, որ Հայաստանից կոնկրետ առաջարկներ են սպասում իրանական Չաբահար նավահանգստի հետ կաօված:
Հոդվածը՝ 1in.am կայքից։