16.3 C
Yerevan

Կարև­որ Հավաք Դելիում և Հայաստա­նի Դերը

Ասիա, Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան երթուղին: Սա եւս բավա­կա­նին բարդ հարց է, սակայն այսօր չկան դյուրին աշխարհա­քա­ղա­քա­կան սխե­մա­ներ եւ լոգիստիկ հեռանկարներ, բոլո­րը պահանջում են աշխա­տանք եւ հաջո­ղության հեռանկարնե­րը կարող են լինել միայն այդ աշխա­տանքի արդյունք:

Հակոբ Բադալյան

Կարեւոր հավաք Հնդկաստա­նում. Հայաստա­նը արե՞լ է որեւէ առա­ջարկ

Օգոստո­սի 29–30-ին Հնդկաստա­նը կազմա­կերպում է անվտանգության թեմա­յի համա­ժո­ղով Կենտրո­նա­կան Ասիա­յի հանրա­պե­տություննե­րի մասնակցությամբ: Ըստ տեղե­կության, համա­ժո­ղո­վին մասնակցե­լու համար Հնդկաստան կժա­մա­նեն ԿԱ բոլոր երկրնե­րի արտգործնա­խա­րարնե­րը: Առանձնահհա­տուկ հետաքրքրություն է ներկա­յացնում այն, որ օրա­կարգա­յին կարեւոր հարցե­րից է լինե­լու Հյուսիս-հարավ կոմունի­կա­ցիոն գաղա­փա­րը:

Հնդկաստանն առա­ջարկում է ԿԱ երկրնե­րին ճանա­պարհ Հնդկաստա­նով եւ Իրա­նով, որի Չաբա­հա նավա­հանգստի արդիա­կա­նացման ուղղությամբ Դելին ու Թեհրա­նը կնքել են պայմա­նա­գիր: Ինչ ընկա­լում ունի Հնդկաստա­նի այդ մոտե­ցումը Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի համար, միարժեք ասե­լը բարդ է, սակայն մի բան կասկա­ծից վեր է, որ Հայաստա­նի համար դա բավա­կա­նին կարեւոր գաղա­փար է: Ի վերջո, Հայաստա­նը երթուղի­նե­րից մեկն է, եւ Հնդկաստա­նի համար թերեւս նախընտրե­լի երթուղի, որով Իրա­նի միջո­ցով հնա­րա­վոր է դուրս գալ դեպի Սեւ ծով, իսկ այնտե­ղից բնա­կա­նա­բար դեպի Եվրո­պա: Այդ ճանա­պարհի հարցում շահագրգռություն ունի նաեւ Իրա­նը, հաշվի առնե­լով մի շարք հանգա­մանքներ:

Հետաքրքրության է արժա­նի եւ այն, որ տվյալ երթուղին ունի հետաքրքրություն թերեւս նաեւ Ֆրանսիա­յի համար, ինչի վկա­յությունն էր եւ այն, որ Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրոնն ամիսներ առաջ հենց այդ հարցե­րը քննարկե­լու համար էր նաեւ այցե­լել Հնդկաստան: Մակրո­նը մեկ անգամ չէ, որ հայտա­րա­րել է Կենտրո­նա­կան Ասիան Եվրո­պա­յին միացնե­լու կարեւո­րության մասին: Միեւնույն ժամա­նակ, Ֆրանսիա­յին հազիվ թե հրա­պուրի Ադրբե­ջա­նով եւ Թուրքիա­յով անցնող ճանա­պարհը, հաշվի առնե­լով այդ երկրնե­րի հետ Փարի­զի ռազմա­վա­րա­կան խնդիրնե­րը: Հետեւա­բար, Ֆրանսիա­յի համար կարեւոր է Կենտրո­նա­կան

Ասիա, Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան երթուղին: Սա եւս բավա­կա­նին բարդ հարց է, սակայն այսօր չկան դյուրին աշխարհա­քա­ղա­քա­կան սխե­մա­ներ եւ լոգիստիկ հեռանկարնե­րը, բոլո­րը պահանջում են աշխա­տանք եւ հաջո­ղության հեռանկարնե­րը կարող են լինել միայն այդ աշխա­տանքի արդյունք: Ի դեպ, այդ իմաստով ավե­լորդ չէ եւս մեկ անգամ հիշեցնել Հայաստա­նում Հնդկաստա­նի դեսպա­նի հարցազրույցը Արմենպրե­սին, որ հրա­պա­րակվեց ամիսներ առաջ, եւ որում դեսպա­նը հայտա­րա­րում էր, որ Հայաստա­նից կոնկրետ առա­ջարկներ են սպա­սում իրա­նա­կան Չաբա­հար նավա­հանգստի հետ կաօ­ված:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ