21.2 C
Yerevan

Լուկա­շենկոն «Քաշո՞ւմ Է» Պուտի­նին

Լուկա­շենկոն, ըստ երեւույթին, իրոք կանգնած է «համլետյան երկընտրանքի առաջ»: Նա մանկա­վարժնե­րի խորհրդակցությա­նը խոստո­վա­նել է, որ իրա­վի­ճա­կը «կամ՝ կամ է»: Այս իմաստով, գուցե, նրա «մեկ տոկո­սի բանա­լի» է Փարի­զում Telegram‑ի հիմնա­դիր Դուրո­վի ձերբա­կա­լության արդա­րա­ցումը:

Վահրամ Աթա­նեսյան

Բատկան Բաց Խա՞ղ Է Առա­ջարկում

Օգոստո­սի 27-ին Բելա­ռուսի նախա­գահ Ալեքսանդր Լուկա­շենկոն մասնակցել է մանկա­վարժնե­րի համա­պե­տա­կան խորհրդակցությա­նը, բայց, ինչպես BelTA պետա­կան գործա­կա­լությունն է փոխանցում, ավե­լի շատ խոսել է ոչ թե կրթությունից եւ դաստի­րա­կությունից, այլ՝ երկրի շուրջ, իր բնո­րոշմամբ՝ «չափա­զանց բարդ իրա­վի­ճա­կից»:

-Մեր երկրի հավա­յին սահմաննե­րին պատե­րազմ է, եւ ես դա թաքցնել չեմ կարող,- խոստո­վա­նել է Լուկա­շենկոն եւ նկա­տել տվել, որ դեպի Արեւմուտք «գնալ չարժե, բայց պետք է այնպես անել, որ Արեւելքում ընդունեն, իսկ դա շատ դժվար գործ է»: Բելա­ռուսի նախա­գա­հը մանրա­մասնել է: «Մեզ ասում են՝ այստեղ նահանջիր, այնտեղ գրա­վիր», – ինչից հասկացվում է, որ պատե­րազմին Ռուսաստա­նի կողմից մասնակցե­լու դիմաց նրան Ուկրաի­նա­յից տարածքներ են խոստա­նում:

Լուկա­շենկոն խոսել է նաեւ Արեւմուտքից «ստացվող առա­ջարկություննե­րի» մասին. «Մեզ ասում են՝ թքիր այդ Ռուսաստա­նի վրա, Ուկրաի­նա­յի հետ կռվիր նրա դեմ, եւ մենք ՆԱՏՕ‑ի զորքե­րը կհասցնենք մինչեւ Սմո­լենսկ: Մեզ տարբեր տեղե­րից վրա են տալիս, բայց այդ առա­ջարկություններն 99 տոկո­սով ընդունե­լի չեն»:

Բելա­ռուսի նախա­գա­հի նման բացա­խո­սությունը ոչ այնքան արտա­ռոց է, որքան՝ ինտրի­գա­յին: Օգոստո­սի 25-ին Ուկրաի­նա­յի ԱԳՆ‑ն զգուշացրել է, որ Գոմե­լի մարզում կենդա­նի ուժի, զրա­հա­տեխնի­կա­յի, ՀՕՊ միջոցնե­րի կուտա­կումնե­րը «ՄԱԿ‑ի Կանոնդրությամբ վերա­պահված ինքնա­պաշտպա­նության իրա­վունքի ուժով կդիտվեն օրի­նա­կան թիրախներ, եթե փորձ արվի խախտել ուկրաի­նա­կան սահմա­նը»:

Բելա­ռուսի արտգործնա­խա­րա­րության պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Գլա­զը, ճիշտ է, ծաղրել է Կիեւի այդ հայտա­րա­րությունը եւ խորհուրդ տվել «չդառնալ սեփա­կան խարդա­վանքնե­րի զոհը», բայց միա­ժա­մա­նակ հավաստիացրել է, որ Մինսկը Կիեւից «պաշտո­նա­կան խողո­վակնե­րով նման փաստա­թուղթ չի ստա­ցել»: Գլա­զի ասե­լով՝ իրենք այդ մասին իմա­ցել են… համա­ցանցից:

Ռուսաստանյան աղբյուրնե­րը, մինչդեռ, հայտնում են, որ Գոմե­լի մարզում «երկշա­բաթյա ուսումնա­վարժա­կան հավաքներ են, կազմա­վորվել են տարածքա­յին պաշտպա­նության ուժեր, անցկացվում են ստույգայցեր, որոնց նպա­տակն է բարձրացնել արտա­կարգ իրա­վի­ճակնե­րում իշխա­նության տեղա­կան մարմիննե­րի գործունեության արդյունա­վե­տությունը»:

Բացառված չէ, որ Արեւմուտքից ստացվող առա­ջարկություննե­րի մասին Լուկա­շենկոն պարզա­պես շաղակրա­տում է: Բայց քաղա­քա­կան առումով երեւույթն ինքնին ուշագրավ է, քանի որ նա նաեւ Ռուսաստա­նի առա­ջարկություններն է 99 տոկո­սով անընդունե­լի համա­րում:

Թերեւս կարե­լի է վարկա­ծել, որ նա պացիֆիզմ է խաղում, որպեսզի բթացնի Կիեւի զգո­նությունը, բայց սա, երեւի, այն դեպքը չէ: Բելա­ռուսի հարեւան երկրնե­րը հակա­ռուսաստանյան դաշինքի անդամ են եւ Ուկրաի­նա­յին, անշուշտ, նաեւ հետա­խուզա­կան աջակցություն են ցուցա­բե­րում:

Լուկա­շենկոն, ըստ երեւույթին, իրոք կանգնած է «համլետյան երկընտրանքի առաջ»: Նա մանկա­վարժնե­րի խորհրդակցությա­նը խոստո­վա­նել է, որ իրա­վի­ճա­կը «կամ՝ կամ է»: Այս իմաստով, գուցե, նրա «մեկ տոկո­սի բանա­լի» է Փարի­զում Telegram‑ի հիմնա­դիր Դուրո­վի ձերբա­կա­լության արդա­րա­ցումը:

«Դուրով ես, թե Դուրով չես՝ հանցանք ես գործել, պետք է պատասխան տաս,» – ասել է Լուկա­շենկոն, բայց եւ դժգո­հել, որ երբ ինքն է նման քայլե­րի գնում, Արեւմուտքը քննա­դա­տում է: Բատկան բաց խաղ է առա­ջարկում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ