21.2 C
Yerevan

Մի Քայլ Առաջ, Երկու Քայլ Հետ

Հենց Բայրա­մո­վի այցից հետո եղավ Պուտի­նի զանգը Բաքու, որի նպա­տակնե­րից մեկը թերեւս լինե­լով Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հետ քննարկումնե­րը, նաեւ գուցե մտա­հո­գությունն էր, որ դրանք չխթարվեն Բայրա­մո­վի Անկա­րա այցի հետեւանքով:

Հակոբ Բադալյան

Հայաստա­նը չունի իրա­կան խաղա­ղության մտադրություն, Բաքվում Թուրքիա­յի խորհրդա­րա­նի պատվի­րա­կության հետ հանդիպմանն ասել է Իլհամ Ալիեւը, հայտա­րա­րե­լով, թե Հայաստա­նի Սահմա­նադրությունը պետք է փոխվի եւ Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հությունն ու խումբը պետք է լուծարվեն, եթե Հայաստանն իրա­պես ճանա­չում է Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջությունը:

Ալիեւի այս հայտա­րա­րություննե­րը նոր չեն, դրանք առա­ջին անգամ չէ, որ հնչում են, սակայն հնչում են այն օրը, երբ Երեւանն ու Բաքուն՝ համա­ձայն Հայաստա­նի ԱԳՆ հաղորդագրության, ստո­րագրել են սահմա­նա­զատման ու սահմա­նագծման գործընթա­ցի հանձնա­ժո­ղովնե­րի աշխա­տանքա­յին կանո­նա­կարգը եւ այն մտել է ներպե­տա­կան հաստատման փուլ: Հայաստա­նի վարչա­պե­տի աշխա­տա­կազմը հայտա­րա­րել է, որ ստո­րագրված կանո­նա­կարգի բովանդա­կությունը կհանրայնացվի սեպտեմբե­րի 2‑ին, դա պայմա­նա­վո­րե­լով նրա­նով, որ կողմե­րը պետք է այսպես ասած համադրեն քայլե­րը:

Մինչ կհանրայնացվի կանո­նա­կարգի բովանդա­կությունը, Ալիեւը հանրայնացնում է Հայաստա­նի հասցեին կոշտ բովանդա­կության հերթա­կան չափա­բա­ժի­նը, այն ուղեկցե­լով քաղա­քա­կան պահանջնե­րով՝ Սահմա­նադրության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ: Անկասկած է, որ բոլո­րո­վին չեն համադրվում այդ հոխորտա­լից հռե­տո­րա­բա­նությունն ու սահմա­նա­զատման եւ սահմա­նագծման հանձնա­ժո­ղովնե­րի աշխա­տանքի կանո­նա­կարգի ստո­րագրությունը: Ադրբե­ջա­նի նախա­գա­հը դրա­նով ցույց է տալիս, որ այդ փաստա­թուղթը իր համար չի ունե­նա­լու որեւէ նշանակությու՞ն, քանի դեռ Հայաստա­նը չի կատա­րել իր քաղա­քա­կան բոլոր պայմաննե­րը, թե՞ այստեղ հնա­րա­վոր է կա ավե­լի բարդ եւ նոյրբ շերտա­վո­րում:

Ինչպես արդեն ուշադրություն եմ հրա­վի­րել, կանո­նա­կարգը երկու ամիս ձգձգումից հետո ստո­րագրվում է Պուտի­նի՝ Երեւան ու Բաքու կատա­րած հեռա­խո­սա­զանգե­րի «արդյունքում», համե­նայն դեպս դրանցից անմի­ջա­պես հետո, առնվազն ստեղծե­լով տպա­վո­րություն, որ դա կարող է լինել նրա «միջնորդությամբ» ստո­րագրված փաստա­թուղթ: Ուշադրության է արժա­նի այն, որ այդ ընթացքում՝ Պուտի­նի Բաքու այցից հետո Անկա­րա մեկնեց Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րար Բայրա­մո­վը, որը հանդի­պե­լով արտգործնա­խա­րար Ֆիդա­նի հետ, հայտա­րա­րեց, որ խաղա­ղության պայմա­նագրի խոչընդո­տը Հայաստա­նի Սահմա­նադրությամբ տարածքա­յին հավակնությունն է Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի հանդեպ:

Հենց Բայրա­մո­վի այցից հետո եղավ Պուտի­նի զանգը Բաքու, որի նպա­տակնե­րից մեկը թերեւս լինե­լով Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հետ քննարկումնե­րը, նաեւ գուցե մտա­հո­գությունն էր, որ դրանք չխթարվեն Բայրա­մո­վի Անկա­րա այցի հետեւանքով: Այդ ֆոնին, երբ կանո­նա­կարգի ստո­րագրմա­նը միա­ժա­մա­նակ, Ալիեւը Թուրքիա­յի խորհրդա­րա­նա­կան պատվի­րա­կության առաջ հոխորտում է Հայաստա­նի հասցեին, տպա­վո­րություն է, որ դրա­նով հավաստիացնում է Անկա­րա­յին՝ որ Ռուսաստա­նի «միջնորդությա­նը» տուրք տալով, այդուհանդերձ չի «գցի» Թուրքիա­յին: Իսկ, ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րության վերջին շրջա­նի միտումնե­րը նկա­տե­լիո­րեն անհանգստացնում են Մոսկվա­յի հետ բավա­կա­նին սառը ռեժի­մում հայտնված Անկա­րա­յին:

Այլ կերպ ասած, Ալիեւը փորձում է առնվազն առե­րեւույթ մակարդա­կում պահել բալանսը: Այլ կերպ իհարկե հնա­րա­վոր էլ չէ, հաշվի առնե­լով այն, որ Անկա­րան այդուհանդերձ ունի Բաքվի հանդեպ շոշա­փե­լի ազդե­ցության լծակներ, մասնա­վո­րա­պես ուժա­յին բլո­կում: Ի դեպ, հատկանշա­կան է, որ նույն օրը տեղի է ունե­նում Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի պաշտպա­նության նախա­րարնե­րի հեռա­խո­սազրույց:

Առնչվող Հոդվածներ