15.3 C
Yerevan

Բաքուն Մոսկվա­յով Հակակշռում Է Անկա­րա­յին, Անկա­րա­յով՝ Մոսկվա­յին

Մեզ հարկա­վոր է այնպի­սի դաշնա­կից, որի համար Հայաստա­նի Հանրա­պե­տության գոյությունը խնդիր չէ, իսկ Ռուսաստա­նի դեպքում հայոց պետա­կա­նության գոյություն ունե­նա­լը խնդիր է։ Եվ այնպես չէ, որ Հայաստա­նի ու Ռուսաստա­նի հետ մեր շահե­րը միայն մի պահ չեն համընկել և դրա պատճա­ռով նման վակուում է գոյա­ցել դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րում։ Վերջին երկու հարյուր տարում մենք ակա­նա­տեսն ենք այն բանի, որ ռուսնե­րի ու թուրքե­րի շահե­րը անընդհատ համա­տեղվում են և դրա­նից առա­ջի հերթին տուժում ենք մենք։

Արեգ Քոչինյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է «Անվտանգա­յին քաղա­քա­կա­նության հետա­զո­տա­կան կենտրոն» ՀԿ նախա­գահ Արեգ Քոչինյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարա­րաշրջա­նին և ՀՀ ներքին քաղա­քա­կա­նությա­նը վերա­բե­րող մի շարք հարցեր։

Մեկնա­բա­նե­լով Ալիևի քաղա­քա­կա­նությունը տարա­ծաշրջա­նում՝ Քոչինյա­նը ուշա­դորթւյուն հրա­վի­րեց այն հանգա­մանքի վրա, որ Ադրբե­ջա­նը իրա­կա­նացնում է փոխլրացման և հավա­սա­րակշռման քաղա­քա­կա­նություն՝ փորձե­լով Թուրքիա­յով զսպել Ռուսաստա­նին և Ռուսաստա­նով՝ Թուրքիա­յին։ Դրան է միտված այն, որ նախ Բաքվում հանդի­պում են ռուսնե­րի հետ, հետո այցե­լում են Թուրքիա և հեռա­խո­սազրույց ունե­նում ռուսնե­րի հետ։ Ադրբե­ջա­նը նաև փորձում է արևմուտքի հետ ինչ ինչ համա­ձայնություննե­րի գալ, բայց միա­ժա­մա­նակ գիտակցում է, որ այդ համա­ձայնություննե­րի հիմքում ընկած է Հայաստա­նի հետ խաղա­ղության պայմա­նագրի կնքումը, որը, սակայն, Բաքուն անընդհատ ձգձգում է՝ դրա համար մեջտեղ բերե­լով բազմա­թիվ, շատ անգամ քննա­դա­տության չդի­մա­ցող պատճառներ։ 

Այն, որ Հայաստա­նը պատրաստ է թեկուզ հենց հիմա ստո­րագրել խաղա­ղության պայմա­նա­գի­րը՝ Բաքվում շատ լավ հասկա­նում են։ Բայց Բաքուն ցանկա­նում է ձգձգել դա, քանի որ պայմա­նագրի ստրոագրումից հետո այլևս չի կարո­ղա­նա­լու որևէ բան անել Հայաստա­նի դեմ։

Ռուսաստա­նը ևս խիստ շահագրգռված է, որպեսզի Հայաստանն ու Ադրբե­ջա­նը երբեք էլ իրենց հարցե­րը չկարգա­վո­րեն, քանի որ դա հնա­րա­վո­րություն  է տալիս միշտ միջամտե­լու և իր շահերն առաջ տանե­լու համար։ Բայց Հայաստա­նը պիտի կարգա­վո­րի իր հարցե­րը Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի հետ։ Քոչինյա­նի դիտարկմամբ՝ ոչ ոք չի գալու և մեր հարցե­րը լուծե­լու մեր փոխա­րեն։ Այդ առումով պետք չէ մտա­ծել, թե եվրաինտեգրումից հետո եվրո­պա­ցի­նե­րը գալու են և մեր փոխա­րեն աշխա­տեն նրանց հետ։ Մեր հարցե­րը մենք պիտի լուծենք։ Բայց, այո՛, եվրաքվեն կարև­որ խոսք է, մեզ հարկա­վոր է ունե­նալ մի այնպի­սի դաշնա­կից, որի հետ մեր ռազմա­վա­րա­կան պլաննե­րը համընկնում են։ Մեզ հարկա­վոր է այնպի­սի դաշնա­կից, որի համար Հայաստա­նի Հանրա­պե­տության գոյությունը խնդիր չէ, իսկ Ռուսաստա­նի դեպքում հայոց պետա­կա­նության գոյություն ունե­նա­լը խնդիր է։ Եվ այնպես չէ, որ Հայաստա­նի ու Ռուսաստա­նի հետ մեր շահե­րը միայն մի պահ չեն համընկել և դրա պատճա­ռով նման վակուում է գոյա­ցել դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րում։ Վերջին երկու հարյուր տարում մենք ակա­նա­տեսն ենք այն բանի, որ ռուսնե­րի ու թուրքե­րի շահե­րը անընդհատ համա­տեղվում են և դրա­նից առա­ջի հերթին տուժում ենք մենք։

Խոսե­լով ՀՀ ներքին քաղա­քա­կա­նության մասին, Քոչինյա­նը նշեց, որ հայկա­կան քաղա­քա­կան դաշտը բյուրե­ղա­ցած է։ Առողջացման միտումներ դեռևս չկան և քաղա­քա­կան ուժե­րի միջև շփումնե­րը դեռևս ընթա­նում են հայհո­յա­նի ոճով և «գող փիսո ու քաչալ շուն» տրա­մա­բա­նությամբ։ Ցավոք, դեռևս չի նշմարվում այն գիծը, որից հետո առողջա­ցում կարձա­նագրվի։ Քաղա­քա­կան դաշտի առողջացման և կայունացման համար հարկա­վոր է, որ առա­ջին հերթին փոխվի խորհրդա­նա­նա­կան ընդդի­մությունը։ Նրանց պետք է փոխա­րի­նեն ուժեր, որոնք իրենց թիկունքում չունեն այն ողջ բեռը, որ իրենց հետ քարշ են տալիս ՀՀԿ‑ը և Ռոբերտ Քոչարյա­նի թիմը։ Քանի դեռ այս ընդդի­մությունը առկա է, քաղա­քա­կան դաշտում ոչինչ չի փոխվե­լու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ