15.3 C
Yerevan

Վաշինգտո­նի Ակնարկն Ալիև­ին

Այլ աղբյուրներ համա­րում են, որ Դուրո­վին «փոխանցել է» Իսրա­յե­լը, իսկ գրե­թե ոչ ոք չի կասկա­ծում, որ նա Ռուսաստա­նի հատուկ ծառա­յություննե­րի գործընկերն է։ Վաշինգտո­նը մտա­վա­խություն ունի, որ Դուրո­վը Ադրբե­ջա­նից «զգա­յուն տեղե­կություններ» ունի։

Վահրամ Աթա­նեսյան

Վաշինգտո­նը «Խայտա­ռա­կել» Է Ալիեւին

Ռուսաստա­նի նախա­գա­հի Բաքու այցից մեկ օր անց Ադրբե­ջա­նի ռազմա­կան գերա­տեսչության ենթա­կա caliber.az թելեգրամ-ալի­քը գրեց, որ Միացյալ Նահանգներ է «Հայաստա­նում զորքեր է տեղա­բաշխել»։ Այլ աղբյուրներ ավե­լի հեռու գնա­ցին եւ «հավաստի տեղե­կություններ» տարա­ծե­ցին, որ «ամե­րիկյան զորքե­րը զբա­ղեցնում են հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի «վիճե­լի հատվածնե­րից» հեռա­ցած ռուս սահմա­նա­պահնե­րի դիրքե­րը, այդ թվում եւ՝ Իրա­նի հետ սահմա­նին»։

Բաքվում Միացյալ Նահանգնե­րի դեսպա­նը հանդես եկավ եւ այդ տեղե­կություննե­րը որա­կեց «հիմա­րություն»։ Նա միա­ժա­մա­նակ գրե­թե բաց տեքստով ասաց, որ «ոչ միայն caliber.az‑ը, այլ ուժեր եւս փորձում են Ադրբե­ջա­նի եւ Հայաստա­նի միջեւ կրակք բորբո­քել» եւ ինքը «կարող է այդ առթիվ միայն կառա­հումներ անել»։

Պուտի­նի Բաքու այցից տասը օր անց ԱՄՆ Հետաքննություննե­րի դաշնա­յին բյուրոն, պաշտպա­նության նախա­րա­րությունը եւ Կիբե­րանվտանգության ազգա­յին գործա­կա­լությունը համա­տեղ հայտա­րա­րություն են տարա­ծել, որով զգուշացնում են, որ Իրա­նի հետ աֆի­լացված հաքե­րա­յին խմբե­րը կիբերհարձակման են ենթարկում Միացյալ Նահանգնե­րին, այդ թվում՝ «Ադրբե­ջա­նում եւ Իսրա­յե­լում գործող կազմա­կերպություննե­րին»։

Ձևա­կերպումը ոչ այնքան հստակ է, բայց, երեւի, հայտա­րա­րության բուն նշա­նա­կությունը հենց դրա­նում է, որովհե­տեւ շատ որո­շա­կիո­րեն կարե­լի է հասկա­նալ, որ կիբերհարձակման են ենթարկվում ոչ թե ադրբե­ջա­նա­կան, այլ՝ Ադրբե­ջա­նում գործող ամե­րիկյան «կազմա­կերպություննե­րը»։

Եթե նման բացա­հայտում աներ ԱՄՆ պետա­կան դեպարտա­մենտը, ապա կենթադրվեր, որ Միացյալ Նահանգնե­րը մտա­հոգված են դիվա­նա­գի­տա­կան գրագրության գաղտնիության ապա­հովմամբ։ Հայտա­րա­րության հեղի­նակնե­րից մեկը, մինչդեռ, Պենտա­գոնն է՝ ԱՄՆ ռազմա­կան գերա­տեսչությունը։

Գաղտնիք չէ, որ Վաշինգտո­նը մի քանի անգամ հաստա­տել է, որ ԱՄՆ‑ը հսկա­յա­կան ֆինանսա­կան եւ տեխնո­լո­գիա­կան աջակցություն է ցուցա­բե­րել, որպեսզի Ադրբե­ջանն ուժե­ղացնի եւ արդիա­կա­նացնի ռազմա-ծովա­յին ուժե­րը:

Բայց, երեւում է, Միացյալ Նահանգներն Ադրբե­ջա­նում այլ «կազմա­կերպություններ» էլ ունեն։ Իրա­նի «հետ աֆի­լացված հաքե­րա­յին խմբե­րի կիբերհարձա­կումնե­րի» մասին Վաշինգտո­նը Բաքվին կարող էր զգուշացնել դիվա­նա­գի­տա­կան փակ խողո­վակնե­րով։ Ընտրվել է բաց տեքստով հայտա­րա­րության տարբե­րա­կը։

Ընդ որում, ընտրվել է մի ժամա­նակ, երբ քննարկվում է Telegram‑ի հիմնա­դիր Պավել Դուրո­վի՝ տարբեր երկրնե­րի հատուկ ծառա­յություննե­րի հետ կապի հարցը։ Դուրո­վը Փարիզ է մեկնել Բաքվից, որտեղ գտնվել է օգոստո­սի 11-ից մինչեւ 24‑ը։ Մամուլում կարծիք է հնչել, որ նա ձերբա­կալվել է «Միացյալ Նահանգնե­րի պահանջով»։

Այլ աղբյուրներ համա­րում են, որ Դուրո­վին «փոխանցել է» Իսրա­յե­լը, իսկ գրե­թե ոչ ոք չի կասկա­ծում, որ նա Ռուսաստա­նի հատուկ ծառա­յություննե­րի գործընկերն է։ Վաշինգտո­նը մտա­վա­խություն ունի, որ Դուրո­վը Ադրբե­ջա­նից «զգա­յուն տեղե­կություններ» ունի։

Միացյալ Նահանգնե­րի համար չի կարող գաղտնիք լինել, որ Ռուսաստա­նը եւ Ադրբե­ջա­նը ոչ միայն հատուկ ծառա­յություննե­րի ինֆորմա­ցիա­յի փոխա­նակման, այլեւ կիբե­րանվտանգության ոլորտում համա­գործակցության փոխա­դարձ պարտա­վո­րություններ ունեն։ Ռուսաստա­նի հատուկ ծառա­յություննե­րը հազիվ թե տեղյակ չեն, թե Ադրբե­ջա­նի տարածքում ամե­րիկյան ինչ «կազմա­կերպություններ» են գործում։ Բայց մի բան է հետա­խուզա­կան տեղե­կությունը, բոլո­րո­վին այլ է, երբ կողմե­րից մեկը համարյա բացա­հայտում է Ադրբե­ջա­նում իր ռազմա-տեխնո­լո­գիա­կան ներկա­յությունը։ Դա Ալիեւին «խայտա­ռա­կե­լու» միջո­ցով նրան Վաշինգտո­նի ազդե­ցության տիրույթում պահե­լու նպա­տակ ունի՞։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ