Ադրբեջանը ոտնահարել է դա եւ Մինսկի խմբի ու համանախագահության թեկկուզ դե յուրե գոյությունը՝ դե ֆակտո չաշխատելու պարագայում անգամ, Ադրբեջանի գլխին «դամոկլեսյան թրի» պես կախելու է միջազգային քաղաքական եւ հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարման փաստը։
Հակոբ Բադալյան
Իլհամ Ալիեւին հանգիստ չտվող Դամոկլեսյան թուրը
Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ալիեւի հերթական հայտարարությունների առնչությամբ, որ նա արել է Բաքվում թուրք խորհրդարանականների հետ հանդիպմանը, հարկ է ուշադրության արժանացնել հանգամանքը, որ նա «կողք-կողքի» է դրել Սահմանադրության պայմանը եւ Մինսկի խմբի ուհամանախագահության լուծարման «առաջարկ-պայմանը», ասելով, թե՝ եթե Հայաստանը չունի տարածքային հավակնություն, ինչու՞ չի միանում լուծարման նախաձեռնությանը: Իլհամ Ալիեւը սրանով խոստովանում է, որ «տարածքային հավակնության» այսպես ասած դիտարկումը մտացածին է, արհեստական:
Դա հորինվածք է, որով Ադրբեջանը փորձում է լուծել բոլորովին այլ խնդիրներ, ոչ թե ապահովագրել իրեն իբրեւ թե Հայաստանի «ռեւանշիզմից»: Որովհետեւ, Մինսկի խումբն ու համանախագահությունը եղել են միջազգային իիրավունքով, ԵԱՀԿ որոշմամբ, ՄԱԿ ԱԽ հավանությունը եւ աջակցությունը ստացած ատյաններ, որոնց հետ Ադրբբեջանը աշխատել է պաշտոնապես, սկսած հայր Ալիեւից, մինչեւ որդի Ալիեւ:
Հարց է առաջանում՝ հայր եւ որդի Ալիեւները երկու տասնամյակից ավելի աշխատել են Ադրբեջանի տարածքային ամբողջության դե՞մ, աշխատելով Մինսկի խ,բի հետ, հավանության են արժանացրել որեւէ հավակնությու՞ն: Իհարկե ադրբեջանցի լրագրողները հազիվ թե այդ հարցը ուղղեն Իլհամ Հեյդարովիչին, հարցնելով՝ ի՞նչ գործ ունեին Մինսկի խմբի համանախագահների, համանախագ երկրների առաջնորդների հետ, նրանց հովանու ներքո անցկացվող բանակցություններում, եթե այդ խմբի գոյությունը Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ հավակնության ցուցիչ է կամ նշան, հավաստիք:
Մինսկի խմբի մանդատը եղել է ոչ թե հակամարտության որեւէ կողմի տարածքային ամբողջության դեմ կամ կողմ, այլ եղել է միջազգային իրավունքի եւ կարգի կողմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը տեղավորվի միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, կարգի շրջանակում: Ու հենց դրա համար է, որ Իլհամ Ալիեւն այսօր փութով փորձոււմ է լուծարել այդ մանդատը, ընդ որում Հայաստանի հետ խնդրանք-դիմումով, այսինքն՝ առանց քննարկելու:
Որովհետեւ հարցի ցանկացածծ քննարկում բացահայտելու է ընդամենը այն, որ Ադրբեջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմով, հետագա գործողություններով խախտել է միջազգային իրավունքը, խախտել է միջազգային իրավա-քաղաքական եւ մարդասիրական սկզբունքները, ոտնահարել է դրանք: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես աշխարհի ցանկացած հակամարտություն, միջազգային իրավունքով ենթակա է խաղաղ՝ բացառապես խաղաղ կարգավորման:
Ադրբեջանը ոտնահարել է դա եւ Մինսկի խմբի ու համանախագահության թեկկուզ դե յուրե գոյությունը՝ դե ֆակտո չաշխատելու պարագայում անգամ, Ադրբեջանի գլխին «դամոկլեսյան թրի» պես կախելու է միջազգային քաղաքական եւ հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարման փաստը, հետեւաբար որեւէ ժամանակաշրջանում դրա համար պատասխան տալու հավանականությունը: Հայաստանի Սահմանադրության հանգամանքը այդ խնդրից ածանցվող հանգամանք է:
Հոդվածը՝ 1in.am կայքից։