26.1 C
Yerevan

Ալիևի Թաքնված Վախե­րը

Ադրբե­ջա­նը ոտնա­հա­րել է դա եւ Մինսկի խմբի ու համա­նա­խա­գա­հության թեկկուզ դե յուրե գոյությունը՝ դե ֆակտո չաշխա­տե­լու պարա­գա­յում անգամ, Ադրբե­ջա­նի գլխին «դամոկլեսյան թրի» պես կախե­լու է միջազգա­յին քաղա­քա­կան եւ հումա­նի­տար իրա­վունքի կոպիտ ոտնա­հարման փաստը։

Հակոբ Բադալյան

Իլհամ Ալիեւին հանգիստ չտվող Դամոկլեսյան թուրը

Հայաստա­նի Սահմա­նադրության փոփո­խության վերա­բերյալ Ալիեւի հերթա­կան հայտա­րա­րություննե­րի առնչությամբ, որ նա արել է Բաքվում թուրք խորհրդա­րա­նա­կաննե­րի հետ հանդիպմա­նը, հարկ է ուշադրության արժա­նացնել հանգա­մանքը, որ նա «կողք-կողքի» է դրել Սահմա­նադրության պայմա­նը եւ Մինսկի խմբի ուհա­մա­նա­խա­գա­հության լուծարման «առա­ջարկ-պայմա­նը», ասե­լով, թե՝ եթե Հայաստա­նը չունի տարածքա­յին հավակնություն, ինչու՞ չի միա­նում լուծարման նախա­ձեռնությա­նը: Իլհամ Ալիեւը սրա­նով խոստո­վա­նում է, որ «տարածքա­յին հավակնության» այսպես ասած դիտարկումը մտա­ցա­ծին է, արհեստա­կան:

Դա հորինվածք է, որով Ադրբե­ջա­նը փորձում է լուծել բոլո­րո­վին այլ խնդիրներ, ոչ թե ապա­հո­վագրել իրեն իբրեւ թե Հայաստա­նի «ռեւանշիզմից»: Որովհե­տեւ, Մինսկի խումբն ու համա­նա­խա­գա­հությունը եղել են միջազգա­յին իիրա­վունքով, ԵԱՀԿ որոշմամբ, ՄԱԿ ԱԽ հավա­նությունը եւ աջակցությունը ստա­ցած ատյաններ, որոնց հետ Ադրբբե­ջա­նը աշխա­տել է պաշտո­նա­պես, սկսած հայր Ալիեւից, մինչեւ որդի Ալիեւ:

Հարց է առա­ջա­նում՝ հայր եւ որդի Ալիեւնե­րը երկու տասնամյա­կից ավե­լի աշխա­տել են Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջության դե՞մ, աշխա­տե­լով Մինսկի խ,բի հետ, հավա­նության են արժա­նացրել որեւէ հավակնությու՞ն: Իհարկե ադրբե­ջանցի լրագրողնե­րը հազիվ թե այդ հարցը ուղղեն Իլհամ Հեյդա­րո­վի­չին, հարցնե­լով՝ ի՞նչ գործ ունեին Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի, համա­նա­խագ երկրնե­րի առաջնորդնե­րի հետ, նրանց հովա­նու ներքո անցկացվող բանակցություննե­րում, եթե այդ խմբի գոյությունը Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջության հանդեպ հավակնության ցուցիչ է կամ նշան, հավաստիք:

Մինսկի խմբի մանդա­տը եղել է ոչ թե հակա­մարտության որեւէ կողմի տարածքա­յին ամբողջության դեմ կամ կողմ, այլ եղել է միջազգա­յին իրա­վունքի եւ կարգի կողմ, որպեսզի Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության կարգա­վորման գործընթա­ցը տեղա­վորվի միջազգա­յին իրա­վունքի, միջազգա­յին նորմե­րի, կարգի շրջա­նա­կում: Ու հենց դրա համար է, որ Իլհամ Ալիեւն այսօր փութով փորձոււմ է լուծա­րել այդ մանդա­տը, ընդ որում Հայաստա­նի հետ խնդրանք-դիմումով, այսինքն՝ առանց քննարկե­լու:

Որովհե­տեւ հարցի ցանկա­ցածծ քննարկում բացա­հայտե­լու է ընդա­մե­նը այն, որ Ադրբե­ջա­նը 2020 թվա­կա­նի 44-օրյա պատե­րազմով, հետա­գա գործո­ղություննե­րով խախտել է միջազգա­յին իրա­վունքը, խախտել է միջազգա­յին իրա­վա-քաղա­քա­կան եւ մարդա­սի­րա­կան սկզբունքնե­րը, ոտնա­հա­րել է դրանք: Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտությունը, ինչպես աշխարհի ցանկա­ցած հակա­մարտություն, միջազգա­յին իրա­վունքով ենթա­կա է խաղաղ՝ բացա­ռա­պես խաղաղ կարգա­վորման:

Ադրբե­ջա­նը ոտնա­հա­րել է դա եւ Մինսկի խմբի ու համա­նա­խա­գա­հության թեկկուզ դե յուրե գոյությունը՝ դե ֆակտո չաշխա­տե­լու պարա­գա­յում անգամ, Ադրբե­ջա­նի գլխին «դամոկլեսյան թրի» պես կախե­լու է միջազգա­յին քաղա­քա­կան եւ հումա­նի­տար իրա­վունքի կոպիտ ոտնա­հարման փաստը, հետեւա­բար որեւէ ժամա­նա­կաշրջա­նում դրա համար պատասխան տալու հավա­նա­կա­նությունը: Հայաստա­նի Սահմա­նադրության հանգա­մանքը այդ խնդրից ածանցվող հանգա­մանք է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ