15.3 C
Yerevan

Արցա­խի Հարցը Պահե­լու Մարտահրա­վե­րը

Վտանգա­վոր է նաեւ քաղա­քա­կան բաղադրի­չի նենգա­փո­խումը, երբ «միակ քաղա­քա­կան միտք» դիտվում է այն, որ մենք մեզա­նից չենք ներկա­յացնում ոչինչ եւ պետք է սկսվենք մեր սահմաննե­րում:

Հակոբ Բադալյան

Արցա­խի առնչությամբ հուզա­կա­նության ու պաթո­սի ասպա­րեզնե­րում մրցակցության օրե­րից է սեպտեմբե­րի 2‑ը:

Ցավոք, Արցա­խի հարցում Հայաստա­նում ըստ էության այդպես էլ չեղավ, ու խոշոր հաշվով չի լինում, եւ թերեւս չի էլ լինե­լու քաղա­քա­կան մտքի մրցակցություն՝ գերա­զանցա­պես հուզա­կա­նություն ու պաթոս:

Այդ ընթացքում մեր շուրջ փոխվում էր աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը, իսկ մենք ավե­լի ամուր էինք կառչում այդ հուզա­կա­նությանն ու պաթո­սին, դիտարկե­լով դա որպես քաղա­քա­կան դիվի­դենտի անսպառ աղբյուր:

Արցախն այսօր չկա, բայց շարունա­կում է անսպառ աղբյուրի գիտակցումը:

Մինչդեռ„ իսկա­պես կա Արցա­խի հարցը պահե­լու մարտահրա­վե­րը, որի վերա­բերյալ լուծումնե­րը բացարձա­կա­պես պաթո­սի եւ հուզա­կա­նության դաշտում չեն, այլ իրա­կա­նությունը՝ իր հնա­րա­վո­րություննե­րով, մեր վերմա­կի օբյեկտիվ ու սուբյեկտիվ չափով, մեր շուրջ գոյություն ունե­ցող ուժե­րի հարա­բե­րակցությամբ եւ իրո­ղություննե­րով ընդունե­լու կարո­ղության դաշտում:

Դրա շնորհիվ է, որ հնա­րա­վոր է առա­վել ստույգ հասկա­նալ, թե ինչպես կարող ենք սպա­սարկել այդ խնդի­րը՝ որպես հանրություն, պետա­կա­նություն, որպես ազգ եւ աշխարհում ինստի­տուցիո­նալ սփռվա­ծություն ունե­ցող ժողո­վուրդ: Ինչպես կարող ենք այդ ամե­նը համադրել, բայց ոչ թե պաթե­տիկ միասնա­կա­նության, այլ պետա­կան շահի գերա­կա­յության, աշխա­տանքա­յին հարա­բե­րություննե­րի, քաղա­քա­կան մրցակցության ու շահե­րի համա­տեքստում:

Ես բացարձա­կա­պես չեմ ասում, որ չկա հուզա­կա­նության ու պաթո­սի առիթ, պատճառ, գուցե նույնիսկ անհրա­ժեշտություն:

Ամե­նեւին, այդ երեւույթներն էլ բնա­կա­նոն են, անխուսա­փե­լի, օրգա­նա­կան, բնա­կան: Ի վերջո, Արցա­խը մեծ հաղթա­նակ էր, այսօր՝ մեծ ցավ:

Բայց, քաղա­քա­կան միտքը, քաղա­քա­կա­նությունն է, որ պետք է բերի լուծումնե­րի: Երբ հուզա­կա­նությունն ու պաթո­սը իր տեղում լինե­լու փոխա­րեն, սկսում է փոխա­րի­նել քաղա­քա­կա­նությա­նը, դա բերում է ոչ թե լուծումնե­րի, այլ նորա­նոր կորուստնե­րի:

Միեւնույն ժամա­նակ, վտանգա­վոր է նաեւ քաղա­քա­կան բաղադրի­չի նենգա­փո­խումը, երբ «միակ քաղա­քա­կան միտք» դիտվում է այն, որ մենք մեզա­նից չենք ներկա­յացնում ոչինչ եւ պետք է սկսվենք մեր սահմաննե­րում:

Պետք չէ ընկնել մի ծայրա­հե­ղությունից մյուսը: Պետք է պարզա­պես սառը հաշվարկե­լով հնա­րա­վո­րություններն ու արդյունա­վետ «բաժա­նել» աշխա­տանքը:

Քաղա­քա­կան հաշվարկն ու սառնասրտությունը բոլո­րո­վին «սսկվե­լու» կամ «չցցվե­լու» հոմա­նիշնե­րը չեն: Պարզա­պես, պետք է դադա­րի նաեւ քաղա­քա­կան մտքի՝ մի կողմից, եւ հուզա­կա­նության ու պաթո­սի՝ մյուս կողմից, հոմա­նի­շա­ցումը: Եվ սա մեծ հաշվով չի վերա­բե­րում լոկ Արցա­խի հարցին:

Առանցքա­յինն այն է, իմ սուբյեկտիվ կարծի­քով, որ, երբ մենք խոսում ենք այն մասին, որ Արցա­խի հարցը փակված չէ, ապա այդ խոսակցությունը չվա­րենք ինքնա­խա­բեությամբ կամ մանի­պուլյա­տիվ հաշվարկով, թե մեկ, հինգ կամ տասը տարի հետո բացե­լու ենք այն:

Հաշվարկի սառնության առանցքա­յին հանգա­մանքը թերեւս այն կլի­նի, որ մենք պատկե­րացնենք, որ խնդրի սպա­սարկման քաղա­քա­կան աշխա­տանքը մեզա­նից կպա­հանջի մի քանի սերունդ:

Ահա այստեղ է կարեւոր, որ մենք կարո­ղա­նանք հարցը պահել «քաղա­քա­կան հիշո­ղության» ինստի­տուցիո­նալ, այլ ոչ թե «պատմա­կան հիշո­ղության» հուզա­կան ու մաթե­տիկ դաշտում, եւ այդ առումով ի վիճա­կի լինենք մտա­ծել երկար ժամա­նա­կով ու տարա­ծությամբ:

Գրա­ռումը՝ Հակոբ Բադալյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ