26.1 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Նոր Խութեր

Ռուսաստանյան լրատվա­մի­ջոցն արձա­նագրում է, որ նույնիսկ ԲՐԻԿՍ-ին անդա­մակցության Թուրքիա­յի հայտը կանխա­տե­սե­լի չի դարձնում նրա աշխարհա­քա­ղա­քա­կան ընտրությունը, որովհե­տեւ Էրդո­ղա­նը հասկացրել է, որ այդ հարցում ոչ ոք «մեծ սպա­սե­լիքներ չպետք է ունե­նա»։

Վահրամ Աթա­նեսյան

Թուրքիան դու՞րս է մնում Ռուսաստա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան «պահունա­կից»

«Regnum‑ը գրում է, որ ռազմա­գե­րի­նե­րի փոխա­նակման ռուս-ուկրաի­նա­կան վերջին, հարյուր տասնհինգը՝ հարյուր տասնհինգի դիմաց փոխա­նա­կումը տեղի է ունե­ցել ոչ թե Թուրքիա­յի, այլ՝ Արա­բա­կան Միացյալ Էմի­րություննե­րի միջնորդությամբ, իսկ արևմտյան առաջնորդնե­րը Պեկին են մեկնում և Սի Ծինփի­նին «աղերդում», որ ազդի Պուտի­նի վրա»

«Այնպես որ, եթե անգամ Պուտի­նը դրվա­տի «ստամբուլյան ձևա­չա­փը»՝ ռուս-ուկրաի­նա­կան բանակցություննե­րի հարթակ, միևնույն է, կլի­նի Չինաստա­նը, ԱՄԷ‑ը կամ Գլո­բալ Հարա­վի մեկ այլ տերություն,- եզրա­կացնում է լրատվա­մի­ջո­ցը»

«Ռուսաստանցի մեկնա­բա­նի ասե­լով՝ Պուտի­նը չի կարող ընդունել Թուրքիա­յի նախա­գա­հի հրա­վե­րը, քանի որ «խոսակցության առարկա չկա»: Ըստ նրա տեղե­կացվա­ծության՝ Անկա­րան Վաշինգտո­նի հետ քննարկում է ռուսա­կան C‑400 ՀՕՊ «համա­կարգը պահեստա­վո­րե­լու դիմաց ամե­րիկյան F‑35 կործա­նիչներ ձեռք բերե­լու հարցը»: Հատուկ կարև­ո­րություն է տրվում փաստին, որ Թուրքիա­յի արտգործնա­խա­րարն «ընդունել է ԵՄ անդամ երկրնե­րի ԱԳՆ ղեկա­վարնե­րի հանդիպման մասնակցության հրա­վե­րը, իսկ այնտեղ քննարկվել է Ուկրաի­նա­յին աջակցության հարցը»

«ԵՄ երկրնե­րից յուրա­քանչյուրն ստա­ցել է հեռա­հար խոցե­լիության սպա­ռա­զի­նություննե­րի հարցում ինքնուրույն որո­շում կայացնե­լու իրա­վունք: Դանիան և Նիդեռլանդնե­րը արդեն իսկ հայտա­րա­րել են, որ դեմ չեն, որպեսզի իրենց կողմից Ուկրաի­նա­յին տրա­մադրված F‑16 կործա­նիչնե­րը հարվածներ հասցնեն այն թիրախնե­րին, որ ուկրաի­նա­կան կողմը սպառնա­լիք է դիտում»

Ռուսաստանյան լրատվա­մի­ջոցն ակնարկում է, որ Ուկրաի­նա­յին ռազմա­կան աջակցություն է ցուցա­բե­րում նաեւ Թուրքիան եւ փոխա­րենն ստա­նում արեւմտյան ներդրումներ, որ տնտե­սության համար չափա­զանց կարեւոր են: Թուրքիան որոշ առումով միա­ցել է Ռուսաստա­նի դեմ արեւմտյան պատժա­մի­ջոցնե­րին:

Ռուսաստանյան լրատվա­մի­ջոցն արձա­նագրում է, որ նույնիսկ ԲՐԻԿՍ-ին անդա­մակցության Թուրքիա­յի հայտը կանխա­տե­սե­լի չի դարձնում նրա աշխարհա­քա­ղա­քա­կան ընտրությունը, որովհե­տեւ Էրդո­ղա­նը հասկացրել է, որ այդ հարցում ոչ ոք «մեծ սպա­սե­լիքներ չպետք է ունե­նա»։

Այս համա­տեքստում ուշագրավ է «Նեզա­վի­սի­մա­յա գազե­տա­յի» խմբագրա­կա­նի կանխա­տե­սումը, որ «Մերձա­վոր Արեւելքի ավե­լի քան քառա­սուն տարվա պոստմո­դեռնի­զացվա­ծությունը թույլ չի տալիս տարա­ծաշրջա­նա­յին մեծ պատե­րազմ կանխա­տե­սել, հիմնա­կան դերա­կա­տար երկրնե­րում նոր լարվա­ծության հանրա­յին պահանջ չկա»։

Կարե­լի է հասկա­նալ, որ «ինչ-որ նախածրա­գիր» կամ հիմնա­կա­նում խափանվել է, կամ դարձել չափա­զանց դժվար իրա­կա­նացնե­լի։ Եվ եթե անգամ Իրա­նի հանրությունը չունի «արյան թշնա­մի» Իսրա­յե­լին խստա­գույն պատժե­լու պահանջ, եւ իշխա­նությունը դա հաշվի է առնում, ապա լրատվա­մի­ջոցն արդյոք չի՞ ակնարկում, որ «նաեւ ռուսաստանյան հանրությունն է հոգնել ուկրաի­նա­կան պատե­րազմից»։

Որքան էլ ռուսաստանյան քարոզչությունը փորձի ուժե­րի հարա­բե­րակցության այլ պատկեր ներկա­յացնել կամ կանխա­տե­սել, ակնհայտ է, որ Մոսկվա­յին չի հաջողվում հակաա­րեւմտյան ռազմա­կան բլոկ ձեւա­վո­րել։ Թուրքիա­յի օրի­նա­կը բնո­րոշ է։

Ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րում, իհարկե, չի կարող լինել «վերջնա­կան խզում» կամ «անդառնա­լիության կետ»։ Այն, ինչ այսօր «իմաստ չունի»՝ ինչպես Պուտին-Էրդո­ղան հանդիպման մասին է ասվում, հաջորդ փուլում կարող է պահանջված լինել։ Հայաստա­նի համար չափա­զանց կարեւոր է, թե հեռանկա­րա­յին կտրվածքով ո՞վ է «կառա­վա­րե­լու» Ադրբե­ջա­նը։ Մենք ձգտում ենք զինված ուժե­րը վերա­կա­ռուցել Թուրքիա­յի օրի­նա­կով, օրերս հայտա­րա­րել է Ադրբե­ջա­նի ռազմա­կան գերա­տեսչության ղեկա­վա­րը։ Թուրքիան ՆԱՏՕ‑ի անդամ է։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ