26.1 C
Yerevan

Կարև­որ, Բայց Աննկատ Իրո­ղություն

Հայաստա­նում տեղի է ունե­նում տնտե­սության արտադրա­կան, ստեղծա­րար ներուժի անկում: Որովհե­տեւ, երբ դուրս է բերվում այդ ոսկու բաղադրի­չը, ապա ըստ նախա­րա­րի, ստացվում է արտա­հանման գրե­թե 4 տոկոս անկում: Ներմուծումն այդ ընթացքում կազմում է բազմա­պա­տիկ ավե­լի՝ գրե­թե 80 տոկոս, դարձյալ՝ առանց ոսկու բաղադրի­չի: Սա լուրջ ահա­զանգի առիթ է։

Հակոբ Բադալյան

Սեպտեմբե­րի 2‑ի ստվե­րում մնա­ցած հիմքը

Նախօ­րեին հայաստանյան հանրա­յին տրա­մադրություննե­րի եւ ուշադրության գերակշռող մասը կենտրո­նա­ցած էր Արցա­խի թեմա­յի եւ ուսումնա­կան նոր տարվա մեկնարկի ուղղությամբ, ինչն իհարկե միանգա­մայն հասկա­նա­լի է, այդ ընթացքում հնչած ամե­նա­տարբեր հայտա­րա­րություննե­րով հանդերձ՝ ռացիո­նա­լից մինչեւ քաղա­քա­կան-պոպուլիստա­կան: Դրան զուգա­հեռ սակայն, խորհրդա­րա­նում հնչել է մի ցուցա­նիշ, որը գործնա­կա­նում վերա­բե­րում է Հայաստա­նի պետա­կան կենսունա­կության հիմքին՝ տնտե­սա­կան ներուժին: Հայաստա­նի ֆինանսնե­րի նախա­րա­րը հայտնել է, որ 2024 թվա­կա­նի կիսամյա­կա­յին տվյա­լով Հայաստա­նից արտա­հա­նումը նվա­զել է 4 տոկո­սով:

Ընդհա­նուր ցուցա­նի­շը իհարկե ցույց է տալիս երկու տոկոս աճ, սակայն, այդ աճը պայմա­նա­վորված է գերա­զանցա­պես ոսկու վերաարտա­հանման հանգա­մանքով, երբ պատժա­մի­ջոցնե­րի տակ գտնվող Ռուսաստա­նից ոսկին ներկրվում է Հայաստան, իսկ Հայաստա­նից էլ արտա­հանվում՝ հիմնա­կա­նում Արա­բա­կան Միացյալ Էմի­րություններ: Ողջունե­լի է տնտե­սա­կան վիճա­կագրության աճի ցանկա­ցած հանգա­մանք, բայց տնտե­սությունը բավա­կա­նին բարդ ու նուրբ երեւույթ է եւ այստեղ առա­վել մեծ ուշադրության են արժա­նի երկա­րա­ժամկետ հարցե­րը, հետեւա­բար՝ երկա­րա­ժամկետ էֆեկտնե­րը կամ ռիսկե­րը:

Իսկ այդ իմաստով, ստացվում է, որ Հայաստա­նում տեղի է ունե­նում տնտե­սության արտադրա­կան, ստեղծա­րար ներուժի անկում: Որովհե­տեւ, երբ դուրս է բերվում այդ ոսկու բաղադրի­չը, ապա ըստ նախա­րա­րի, ստացվում է արտա­հանման գրե­թե 4 տոկոս անկում: Ներմուծումն այդ ընթացքում կազմում է բազմա­պա­տիկ ավե­լի՝ գրե­թե 80 տոկոս, դարձյալ՝ առանց ոսկու բաղադրի­չի: Սա լուրջ ահա­զանգի առիթ է, որովհե­տեւ տնտե­սա­կան կենսունա­կությունը չափվում է արտա­հանման ներուժով, արտա­հանման դինա­մի­կա­յով: Հակա­ռակ պարա­գա­յում ստացվում է, որ Հայաստա­նի տնտե­սությունը մեծա­պես կախված է արտա­քին կոնյուկտուրա­յից:

Իհարկե, գլո­բալ աշխարհում տնտե­սություննե­րը փոխկա­պակցված են բոլոր դեպքե­րում, որովհե­տեւ արտա­հանման պարա­գա­յում էլ անհրա­ժեշտ են սպառման շուկա­ներ: Սակայն, բոլոր պարա­գա­նե­րում, պետություննե­րի տնտե­սա­կան կենսունա­կության առանցքա­յին բաղադրի­չը դրանց արդյունա­բե­րա­կան ներուժն է եւ արտա­հա­նե­լի հատվա­ծի դինա­մի­կան: Եթե Հայաստա­նի արտադրա­կան, արտա­հա­նե­լի հատվա­ծում դինա­մի­կան ցույց է տալիս նվա­զում, ապա դա նշա­նա­կում է, որ Հայաստա­նի տնտե­սա­կան կենսունա­կությունը երկա­րա­ժամկետ հեռանկա­րում գտնվում է ռիսկի ներքո:

Երբ ռիսկի ներքո է տնտե­սությունը, ուրեմն ռիսկի ներքո է պետա­կան քաղա­քա­կա­նությունը՝ թե ներքին, թե արտա­քին, թե պաշտպա­նա­կան, որովհե­տեւ ամեն ինչի հիմքում տնտե­սա­կան կենսունա­կության գործա­կիցն է՝ պայմա­նա­կան, թե հարա­բե­րա­կան իմաստով: Հետեւա­բար, արտա­քին, ներքին, պաշտպա­նա­կան, մշա­կութա­յին, կրթա­կան, եւ որեւէ այլ պետա­կան քաղա­քա­կա­նություն իրա­կա­նացնե­լուց առաջ շատ կարեւոր է, թե ինչ տնտե­սա­կան քաղա­քա­կա­նություն է իրա­կա­նացվում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ