21.2 C
Yerevan

Միա­կողմա­նի Երաշխիքներ Չեն Լինում

Երև­ա­նը չպետք է կաշկանդված լինի ռուս-իրա­նա­կան կամ Իրան-Արևմուտք հարա­բե­րություննե­րով: Թեհրանն իր հերթին, ելնե­լով իր ազգա­յին-պետա­կան շահե­րից, չպետք է խանդով վերա­բերվի Հայաստան-Եվրա­միություն քաղա­քակրթա­կան երկխո­սությա­նը: Կողմե­րին կհա­ջողվի՞ հասնել նման փոխըմբռնման: Միա­կողմա­նի երաշխիքներ չեն լինում:

Վահրամ Աթա­նեսյան

Իրա­նա լրատվալրա­կան գործա­կա­լությունը տեղե­կացնում է, որ ՌԴ դեսպա­նը հրա­վիրվել է Իրա­նի ԱԳՆ, նրան ընդունել է արտգործնա­խա­րա­րի օգնա­կան, Եվրա­սիա­յի դեպարտա­մենտի տնօ­րեն Մոջթա­բա Դամիրչուլուն: Ըստ հաղորդագրության, իրանցի դիվա­նա­գետն ասել է, որ Կովկա­սում կայուն խաղա­ղության և համա­գործակցության երաշխի­քը ազգա­յին ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության և փոխա­դարձ շահե­րի հարգումն է: Իրա­նա­կան կողմը պնդել է, որ դեմ է միջազգայնո­րեն ճանաչված սահմաննե­րի և տարա­ծաշրջա­նում աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րին, ինչպես նաև ընդգծել տարա­ծաշրջա­նի բոլոր երկրնե­րի օրի­նա­կան շահե­րը հաշվի առնե­լու անհրա­ժեշտությունը:

Այս տեղե­կատվությունը Հայաստա­նում ուշադրության արժա­նա­ցավ հիմնա­կա­նում այն դիտանկյունից, որ Իրա­նը վերստին հիշեցրել է իր «կարմիր գիծը»՝ տարա­ծաշրջա­նում սահմաննե­րի և աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րը անընդունե­լի են: Բայց Irna‑ի տարա­ծած տեքստում առկա է սկզբունքո­րեն նոր ձևա­կերպում՝ Իրա­նը «դիմա­դիր է միջազգայնո­րեն ճանաչված սահմաննե­րի և աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րին»:

Ընդ որում, խոսքը վերա­բե­րում է ամբողջա­կան Կովկա­սին: Էբրա­հիմ Ռեի­սիի ուղղա­թի­ռի կործա­նումից կարճ ժամա­նակ առաջ Բաքվում Իրա­նի նախկին դեսպան Սուլեյմա­նին, որը Թեհրա­նի վերլուծա­կան կենտրոննե­րից մեկի ղեկա­վարն է, թույլ էր տվել ասել, որ «Ռուսաստա­նը Կովկա­սում Իրա­նին ոչինչ չի թողել»: Խոսքը, ընդհանրա­պես, քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո ստեղծված աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի մասին է:

Որտե՞ղ և ինչպե՞ս է «վրի­պել» Թեհրա­նը կամ «խաբվել»՝ ենթադրություննե­րի ոլորտի հարց է, որը կարող է պայմա­նա­վորված լինել նաև Ադրբե­ջա­նի կողմից Իրա­նի դեմո­նացմամբ և այդ կերպ Արեւմուտքի «վստա­հե­լի գործընկեր» ներկա­յա­նա­լու բավա­կան հաջողված դիրքա­վորմամբ: Սկզբունքա­յի­նը, սակայն, թվում է՝ ռուս-իրա­նա­կան փոխա­դարձ անվստա­հությունն է: Իրա­նը և Ռուսաստա­նը կարող են գործընկեր լինել, բայց Թեհրա­նում, հավա­նա­բար, ոչ ոք չի մոռա­նում, որ 20-րդ դարում Ռուսաստա­նը երկու անգամ Իրա­նա­կան Ադրբե­ջանն անջա­տե­լու լրջա­գույն փորձ է ձեռնարկել:

Ըստ էության, 19-րդ դարասկզբի ռուս-պարսկա­կան պատե­րազմնե­րի և աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րի վերա­բերյալ Ռուսաստա­նի և Ադրբե­ջա­նի ընկա­լումնե­րը և մեկնա­բա­նություննե­րը նույնա­կան են, երկուսն էլ պնդում են, որ Հայաստա­նը որպես էթնո-քաղա­քակրթա­կան ինքնություն «կայա­ցել է Ռուսա­կան կայսրության, ապա նաև ԽՍՀՄ շնորհիվ»:

Թուրքիա­յի նախա­գահն օրերս ասել է, որ Օսմանյան կայսրությունը չորս դար իշխել է Իրա­նին: Ադրբե­ջա­նում իշխում է պատմա-քաղա­քա­կան հայե­ցա­կարգ, ըստ որի՝ 16-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբ Իրա­նը «թուրքա­կան պետություն է եղել», Սեֆև­ի­նե­րի և Ղաջարնե­րի «թուրքա­կան արքա­յա­տոհմե­րով»: Սա պատմա­կան բանա­վեճ չէ, արդեն դարձել է Ադրբե­ջա­նի ինքնության կոնցեպտուալ բաղադրիչ:

Փորձա­գետնե­րի ուշադրությունից, կարծես, դուրս է մնա­ցել Իրա­նի ԱԳ նախա­րա­րի օգնա­կա­նի հնչեցրած, թերևս, ամե­նա­կարև­որ միտքը: Նա ասել է, որ նախա­պատրաստվում է Ռուսաստա­նի, Իրա­նի և Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի հանդի­պում:

Այս ֆոնին իրա­նա­կան կողմը նաև տեղե­կատվա­կան խիստ ուշագրավ «արտա­հոսք» է թույլ տվել՝ ասե­լով, որ Ռուսաստա­նի հետ համա­պարփակ համա­գործակցության մասին պայմա­նագրի շուրջ քննարկումնե­րը շարունակվում են: Դեռևս ընտրված նախա­գահ լինե­լով՝ Մասուդ Փեզեշկյա­նը, մինչդեռ, հավաստիացրել էր, որ Թեհրա­նը հոկտեմբե­րին կայա­նա­լիք ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում «պատրաստ է ստո­րագրել» այդ պայմա­նա­գի­րը:

Մոտե­նում է Թուրքմենչա­յի պայմա­նագրի 200-ամյա­կը: Նախանցյալ դարի աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րի հարցում Իրա­նի հետ ընդհա­նուր կամ գոնե մոտ տեսա­կե­տի գալու մի հնա­րա­վո­րություն Հայաստա­նը 2013 թ., Գյուկիստա­նի պայմա­նագրի 200-ամյա­կի տարում, բաց է թողել:

Տարա­ծաշրջա­նում իր օրի­նա­կան շահե­րի մասին հիշեցնե­լով՝ Իրա­նը դիվա­նա­գի­տա­կան ուղերձ է հղում Ռուսաստա­նին, Թուրքիա­յին և Ադրբե­ջա­նին: Ստեղծված իրա­վի­ճա­կում Հայաստա­նի սուվե­րե­նությունն Իրա­նի տարա­ծաշրջա­նա­յին, աշխարհա­քա­ղա­քա­կան դերա­կա­տա­րության ռեսուրս է, որն փոխա­դարձա­բար պետք է սնուցի և ամրապնդի Հարա­վա­յին Կովկա­սում Հայաստա­նի ռազմա-քաղա­քա­կան սուբյեկտությունը:

Այս հարցում Երև­ա­նը չպետք է կաշկանդված լինի ռուս-իրա­նա­կան կամ Իրան-Արևմուտք հարա­բե­րություննե­րով: Թեհրանն իր հերթին, ելնե­լով իր ազգա­յին-պետա­կան շահե­րից, չպետք է խանդով վերա­բերվի Հայաստան-Եվրա­միություն քաղա­քակրթա­կան երկխո­սությա­նը: Կողմե­րին կհա­ջողվի՞ հասնել նման փոխըմբռնման: Միա­կողմա­նի երաշխիքներ չեն լինում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ