28.8 C
Yerevan

Արցա­խի Հարցի «Ռուսա­կա­նա­ցումը» Տապալված Ծրա­գիր Է

Հայաստան դաշինքի առաջնորդ Ռ․ Քոչարյա­նը ևս բացեի­բաց համա­ձայնվել է ՀՀ անկա­խությունից հրա­ժարվե­լուն։ Քաղա­քա­կան գնա­հա­տա­կան պիտի տրվի այդ շրջա­բե­րա­կա­նին և դա հնչում է մոտա­վո­րա­պես, որ ՀՅԴ‑ը այս պահին աշխա­տում է ՀՀ անկա­խության, ՀՀ պետա­կա­նության դեմ։

Վահագն Ալեքսանյան

«Լուրեր»-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Վահագն Ալեքսանյա­նի հետ։ Զրոյցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության պայմա­նա­գի­րը և Հայաստա­նի վերա­բե­րող մի շարք հարցեր։

Վահագն Ալեքսանյա­նը, խոսե­լով Հայաստան կողմից 7 կետա­նոց սահմա­նա­զաթման փաթե­թի ու այն մասին, թե ինչ է ստա­նա­լու Հայաստա­նը դրա­նից, ասաց, որ թե՛ սահմա­նա­զատման, թե՛ խաղա­ղության պայմա­նագրի հետև­անքով Հայաստա­նը ստա­նում է անվտանգություն, կամ առնվազն շատ ավե­լի քիչ ռազմա­կան ռիսկեր։ Եթե Ադրբե­ջա­նը քաղա­քա­կան կամք ունե­նա ստո­րագրե­լու այդ փաստաթղթե­րը, մենք կարող ենք վստահ լինել, որ խաղա­ղությունը շատ ավե­լի լուրջ հիմքե­րի վր դրված կլի­նի։
Պատգա­մա­վո­րը չհա­մա­ձայնվեց այն ըդդի­մա­դիր այն կարծիքնե­րի հետ, որ այդ փաստաթղթե­րը զրո արժեք են ներկա­յացնում ու դրանք միայն մի նպա­տակ ունեն՝ ժողովրդի աչքե­րին թոզ փչել ու իբրև թե կատարված աշխա­տանքներ ներկա­յացնեն։ Ալեքսանյանն ասաց, որ այդ ամե­նը ոչ թե իրենց, այլ նախկիննե­րի ձեռա­գիրն է, ովքեր սովո­րություն ունեն ժողովրդին խաբել, մոլո­րություննե­րի մեջ գցել։ Ի՞նչ պիտի շահի իշխա­նությունը, եթե ժողովրդին ցույց տա փաստա­թուղթ, որը չի աշխա­տում։ Դրա­նով ոչ մի դիվի­դենտ չես հավա­քի, եթե քո ստո­րագրած փաստա­թուղթը չի աշխա­տում։
Ալեքսանյա­նի խոսքե­րով Ադրբե­ջա­նը նախնա­կան պայմա­նա­վորվա­ծություններն էլ չէր ուզում ստո­րագրել։ բայց հարկա­վոր է հասկա­նալ, որ ամեն ստո­րագրվող փաստա­թուղթ իր հետև­անքներն ունի, պարտա­վո­րություննե­րը։ Այո, Ադրբե­ջանն ամեն կերպ փորձում է ձգձգել, բայց մենք տեսնում ենք, որ իշխա­նություննե­րը ամեն ինչ անում են, որպեսզի ստո­րագրվող պայմա­նագրե­րում ՀՀ շահե­րը գերա­կա լինեն, որպեսզի երկա­րատև խաղա­ղություն հաստատվի։ Իսկ խաղա­ղության պայմա­նա­գի­րը այդ երկա­րատև խաղա­ղության երաշխիքնե­րից մեկն է։ Ինչ վերա­բե­րում է քարտեզնե­րին, սահմաննե­րի ճշգրտումնե­րին, ապա Հայաստանն ունի հայ-ադրբե­ջա­նա­կան մասով անհրա­ժեշտ բոլոր շտկումնե­րը, քարտեզնե­րը։ Բայց, օրի­նա­կի համար մենք չենք կարող վերցնել ասենք 1981թ․ քարտե­զը, որովհետև դրա վրա կնիք չկա, ստո­րագրություն չկա, հարկա­վոր է վերցնել օրի­նակ 1980թ․ քարտե­զը։ Այսինքն հարկա­վոր է շեշտը դնել լեգի­տիմ համարվող սկզբունքնե­րի վրա և Հայաստա­նը հենց այդպես էլ անում է։ Խաղա­ղության հայկա­կան առա­ջարկը, որ 13 կետից է բաղկա­ցած, որևէ կերպ չի հակա­սում Ալմա­թիի հռչա­կա­գի­րը։ Ինչ վերա­բե­րում է Ադրբե­ջա­նի տարբեր առա­ջարկնե­րին, ապա կքննարվի միայն այն, ինչը չի հակա­սի ՀՀ շահե­րին։ Ադրբե­ջա­նը խոսում է եվրա­դի­տորդնե­րի հեռացման մասին, բայց դա միայն Հայաստա­նի ու ԵՄ գործն է ու Ադրբե­ջա­նին ընդհանրա­պես չի վերա­բե­րում։ Ադրբե­ջա­նը տագնա­պում է, որ Հայաստա­նը զինվո՞ւմ է։ Չէ, որ իրենք էլ են զինվում։
Պատգա­մա­վո­րը, խոսե­լով ՀՅԴ հայտնի շրջա­բե­րա­կա­նի մասին, ասաց, որ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռ․ Քոչարյա­նը ևս բացեի­բաց համա­ձայնվել է ՀՀ անկա­խությունից հրա­ժարվե­լուն։ Քաղա­քա­կան գնա­հա­տա­կան պիտի տրվի այդ շրջա­բե­րա­կա­նին և դա հնչում է մոտա­վո­րա­պես, որ ՀՅԴ‑ը այս պահին աշխա­տում է ՀՀ անկա­խության, ՀՀ պետա­կա­նության դեմ։ Նրանց այդ շրջա­բե­րա­կա­նի մեջ բացի անկա­խությունից հրա­ժարվե­լուն համա­ձայնվե­լը չէ որ այլ կետեր էլ կան, որտեղ ասում է, որ հարկա­վոր է վիժեցնել սահմա­նա­զատման գործընթա­ցը, որովհետև այն երբեք չի կարող բխել հայ ժողովրդի շահե­րից։ ՀՅԴ-ում չեն ասում, որ ասենք այս իրա­վի­ճա­կում, ուժե­րի այս բալանսի դեպքում սահմա­նա­զա­տումը չի բխում հայ ժողովրդի շահե­րից, նրանք որպես այդպի­սին դեմ են ընդհանրա­պես սահմա­նա­զատմա­նը։ Նրանց միակ ընկա­լումը Արցա­խի խնդրի լուծման հարցով այն է, որ Ռուսաստա­նը հերթա­կան «ԽՍՀՄ»-ը կկազմա­վո­րի, Հայաստանն ու Արցա­խը կմտնեն այդ կազմի մեջ ու այս անգամ ռուսնե­րը Արցա­խը Հայաստա­նի կազմում կթողնեն։ Ուրիշ բան չկա։ Առանց այդ շրջա­բե­րա­կա­նի էլ նրանք միշտ դա են ցույց տվել։
Վահագն Ալեքսանյա­նը հրա­ժարվեց մեկնա­բա­նել այն լուրը, որ ընդդի­մության շարքե­րում քոչարյա­նա­կան թևը խնդիրներ ունի սարգսյա­նա­կաննե­րի թևի հետ։ Պատգա­մա­վո­րի խոսքե­րով՝ դա իրենց ներքին գործն է և ինքը հաստատ հարմար մեկնա­բան չէ նրանց ներքին գործե­րի մեկնա­բանման առումով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ