Հայաստան

Արցախի Հարցի «Ռուսականացումը» Տապալված Ծրագիր Է

Հայաստան դաշինքի առաջնորդ Ռ․ Քոչարյանը ևս բացեիբաց համաձայնվել է ՀՀ անկախությունից հրաժարվելուն։ Քաղաքական գնահատական պիտի տրվի այդ շրջաբերականին և դա հնչում է մոտավորապես, որ ՀՅԴ-ը այս պահին աշխատում է ՀՀ անկախության, ՀՀ պետականության դեմ։

Վահագն Ալեքսանյան

«Լուրեր»-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ։ Զրոյցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը և Հայաստանի վերաբերող մի շարք հարցեր։

Վահագն Ալեքսանյանը, խոսելով Հայաստան կողմից 7 կետանոց սահմանազաթման փաթեթի ու այն մասին, թե ինչ է ստանալու Հայաստանը դրանից, ասաց, որ թե՛ սահմանազատման, թե՛ խաղաղության պայմանագրի հետևանքով Հայաստանը ստանում է անվտանգություն, կամ առնվազն շատ ավելի քիչ ռազմական ռիսկեր։ Եթե Ադրբեջանը քաղաքական կամք ունենա ստորագրելու այդ փաստաթղթերը, մենք կարող ենք վստահ լինել, որ խաղաղությունը շատ ավելի լուրջ հիմքերի վր դրված կլինի։
Պատգամավորը չհամաձայնվեց այն ըդդիմադիր այն կարծիքների հետ, որ այդ փաստաթղթերը զրո արժեք են ներկայացնում ու դրանք միայն մի նպատակ ունեն՝ ժողովրդի աչքերին թոզ փչել ու իբրև թե կատարված աշխատանքներ ներկայացնեն։ Ալեքսանյանն ասաց, որ այդ ամենը ոչ թե իրենց, այլ նախկինների ձեռագիրն է, ովքեր սովորություն ունեն ժողովրդին խաբել, մոլորությունների մեջ գցել։ Ի՞նչ պիտի շահի իշխանությունը, եթե ժողովրդին ցույց տա փաստաթուղթ, որը չի աշխատում։ Դրանով ոչ մի դիվիդենտ չես հավաքի, եթե քո ստորագրած փաստաթուղթը չի աշխատում։
Ալեքսանյանի խոսքերով Ադրբեջանը նախնական պայմանավորվածություններն էլ չէր ուզում ստորագրել։ բայց հարկավոր է հասկանալ, որ ամեն ստորագրվող փաստաթուղթ իր հետևանքներն ունի, պարտավորությունները։ Այո, Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ձգձգել, բայց մենք տեսնում ենք, որ իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի ստորագրվող պայմանագրերում ՀՀ շահերը գերակա լինեն, որպեսզի երկարատև խաղաղություն հաստատվի։ Իսկ խաղաղության պայմանագիրը այդ երկարատև խաղաղության երաշխիքներից մեկն է։ Ինչ վերաբերում է քարտեզներին, սահմանների ճշգրտումներին, ապա Հայաստանն ունի հայ-ադրբեջանական մասով անհրաժեշտ բոլոր շտկումները, քարտեզները։ Բայց, օրինակի համար մենք չենք կարող վերցնել ասենք 1981թ․ քարտեզը, որովհետև դրա վրա կնիք չկա, ստորագրություն չկա, հարկավոր է վերցնել օրինակ 1980թ․ քարտեզը։ Այսինքն հարկավոր է շեշտը դնել լեգիտիմ համարվող սկզբունքների վրա և Հայաստանը հենց այդպես էլ անում է։ Խաղաղության հայկական առաջարկը, որ 13 կետից է բաղկացած, որևէ կերպ չի հակասում Ալմաթիի հռչակագիրը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարբեր առաջարկներին, ապա կքննարվի միայն այն, ինչը չի հակասի ՀՀ շահերին։ Ադրբեջանը խոսում է եվրադիտորդների հեռացման մասին, բայց դա միայն Հայաստանի ու ԵՄ գործն է ու Ադրբեջանին ընդհանրապես չի վերաբերում։ Ադրբեջանը տագնապում է, որ Հայաստանը զինվո՞ւմ է։ Չէ, որ իրենք էլ են զինվում։
Պատգամավորը, խոսելով ՀՅԴ հայտնի շրջաբերականի մասին, ասաց, որ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռ․ Քոչարյանը ևս բացեիբաց համաձայնվել է ՀՀ անկախությունից հրաժարվելուն։ Քաղաքական գնահատական պիտի տրվի այդ շրջաբերականին և դա հնչում է մոտավորապես, որ ՀՅԴ-ը այս պահին աշխատում է ՀՀ անկախության, ՀՀ պետականության դեմ։ Նրանց այդ շրջաբերականի մեջ բացի անկախությունից հրաժարվելուն համաձայնվելը չէ որ այլ կետեր էլ կան, որտեղ ասում է, որ հարկավոր է վիժեցնել սահմանազատման գործընթացը, որովհետև այն երբեք չի կարող բխել հայ ժողովրդի շահերից։ ՀՅԴ-ում չեն ասում, որ ասենք այս իրավիճակում, ուժերի այս բալանսի դեպքում սահմանազատումը չի բխում հայ ժողովրդի շահերից, նրանք որպես այդպիսին դեմ են ընդհանրապես սահմանազատմանը։ Նրանց միակ ընկալումը Արցախի խնդրի լուծման հարցով այն է, որ Ռուսաստանը հերթական «ԽՍՀՄ»-ը կկազմավորի, Հայաստանն ու Արցախը կմտնեն այդ կազմի մեջ ու այս անգամ ռուսները Արցախը Հայաստանի կազմում կթողնեն։ Ուրիշ բան չկա։ Առանց այդ շրջաբերականի էլ նրանք միշտ դա են ցույց տվել։
Վահագն Ալեքսանյանը հրաժարվեց մեկնաբանել այն լուրը, որ ընդդիմության շարքերում քոչարյանական թևը խնդիրներ ունի սարգսյանականների թևի հետ։ Պատգամավորի խոսքերով՝ դա իրենց ներքին գործն է և ինքը հաստատ հարմար մեկնաբան չէ նրանց ներքին գործերի մեկնաբանման առումով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *