21.2 C
Yerevan

Ֆրանսիան Ալիև­ին Բռնա­պետ Է Համա­րում

Ադրբե­ջա­նի վերա­բերյալ Ֆրանսիա­յի ԱԳՆ հայտա­րա­րությունն ունի մեկ այլ կարև­որ ընդգծում. «Թվարկած ռիսկե­րից զատ, Ֆրանսիա­յի քաղա­քա­ցի­նե­րին, ինչպես նախկի­նում, վճռա­կա­նո­րեն խորհուրդ չի տրվում այցե­լել Հայաստա­նի հետ (Ադրբե­ջա­նի) սահմա­նա­մերձ շրջաններ, նախկին Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­վար մարզի շրջաններ և նախկին հարա­կից շրջաններ»,— ասված է փաստաթղթում:

Վահրամ Աթա­նեսյան

Մակրոնն Ալիեւին ճանա­չեց բռնա­պետ, Եվրա­միությունը կհե­տեւի՞ նրան

Ադրբե­ջա­նում խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից չորս օր անց Ֆրանսիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը հայտա­րա­րություն է տարա­ծել և քաղա­քա­ցի­նե­րին հորդո­րել առանց խիստ անհրա­ժեշտության չայցե­լել այդ երկիր:

«Ֆրանսիա­յի քաղա­քա­ցի­նե­րը, այդ թվում՝ երկքա­ղա­քա­ցիություն ունե­ցողնե­րը, որ բնակվում են Ադրբե­ջա­նում կամ այնտեղ են մեկնում տրանզի­տով, ենթարկվում են կամա­յա­կան ձերբա­կա­լության, անարդա­րա­ցի դատաքննության ռիսկի»,— ասված է Ֆրանսիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րության հայտա­րա­րությամբ:

Ֆրանսիա­յի ԱԳՆ գնա­հատմամբ՝ «այդ ռիսկին հատկա­պես կարող են ենթարկվել զբո­սաշրջա­յին պարզ այց կամ գործնա­կան ուղև­ո­րություն կատա­րող մարդիկ, ձերբա­կա­լության կամ կալանքի դեպքում հիմնա­կան ազա­տություննե­րը երաշխա­վորված չեն»:

Վերջին երկու տարի­նե­րին Բաքուն Ֆրանսիա­յի նկատմամբ ակնհայտ գրե­սիվ-թշնա­մա­կան քաղա­քա­կա­նություն է վարում, այդ թվում՝ հովա­նա­վո­րե­լով Նոր Կալե­դո­նիա­յի և Կորսի­կա­յի ծայրա­հեղ անջա­տո­ղա­կան խմբա­վո­րումնե­րին: Ադրբե­ջա­նը նախա­գա­հի մակարդա­կով Ֆրանսիա­յին մեղադրել է Ալժի­րում «կազմա­կերպած ցեղասպա­նության և նորգա­ղութա­տի­րա­կան քաղա­քա­կա­նություն վարե­լու» մեջ:

Փարի­զի պաշտո­նա­կան արձա­գանքի ժամա­նա­կը շատ ճիշտ է ընտրված. եվրո­պա­կան կառույցնե­րը, այդ թվում՝ ԵՄ‑ն, Ադրբե­ջա­նում անցկացված խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը ոչ ժողովրդա­վա­րա­կան, ոչ թափանցիկ և ոչ մրցակցա­յին են ճանա­չել: Եվրա­միությունը կհետևի՞ Ֆրանսիա­յի օրի­նա­կին:

Ավե­լի ճիշտ՝ Ֆրանսիան քայլ կանի՞, որպեսզի Ադրբե­ջան այցի հետ կապված ռիսկե­րը վերագրե­լի լինեն նաև ԵՄ անդամ պետություննե­րի քաղա­քա­ցի­նե­րին: Դա շատ բարդ խնդիր է. ԵՄ անդամ որոշ երկրներ Ադրբե­ջա­նի հետ բավա­կան սերտ համա­գործակցություն ունեն: Այդուհանդերձ, Ֆրանսիա­յի ԱԳՆ հայտա­րա­րությունը չի կարող Բրյուսե­լի կողմից մնալ չնկատված:

Ադրբե­ջա­նի վերա­բերյալ Ֆրանսիա­յի ԱԳՆ հայտա­րա­րությունն ունի մեկ այլ կարև­որ ընդգծում. «Թվարկած ռիսկե­րից զատ, Ֆրանսիա­յի քաղա­քա­ցի­նե­րին, ինչպես նախկի­նում, վճռա­կա­նո­րեն խորհուրդ չի տրվում այցե­լել Հայաստա­նի հետ (Ադրբե­ջա­նի) սահմա­նա­մերձ շրջաններ, նախկին Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­վար մարզի շրջաններ և նախկին հարա­կից շրջաններ»,— ասված է փաստաթղթում:

Ուշագրավ է, որ Ադրբե­ջա­նի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջի­զա­դեն ընդհանրության մեջ «անհիմն» որա­կե­լով Ֆրանսիա­յի ԱԳՆ հայտա­րա­րությունը, միա­ժա­մա­նակ հաստա­տել է, որ Ադրբե­ջա­նում Ֆրանսիա­յի երկու քաղա­քա­ցի կալանքի տակ է:

Նրանցից մեկին Բաքուն անվա­նում է «Ադրբե­ջա­նում և հարև­ան երկրնե­րում Ֆրանսիա­յի արտա­քին հետա­խուզության ռեզի­դենտ»: Իրա­կա­նում Մարտին Ռայա­նը Բաքվում բրենդա­յին գինե­րի խանութ է ունե­ցել, և նրան ներկա­յացված մեղադրանքը այն է, որ «մի քանի անգամ հանդի­պել է Ֆրանսիա­յի դեսպա­նա­տան երկու աշխա­տա­կիցնե­րի»: Ֆրանսիա­յի երկրորդ կալա­նա­վորված քաղա­քա­ցին Կլերկ Տեգոն է: Նա մեղադրվում է Բաքվի մետրո­պո­լի­տե­նի «գույքը դիտա­վորյալ փչացնե­լու» մեջ: Տեգոն ձերբա­կալվել է երկու այլ օտա­րերկրա­ցի­նե­րի հետ՝ մետրո­պո­լի­տե­նի վագոննե­րից մեկի վրա ֆլո­մաստե­րով գրություններ անե­լու համար: Մյուս օտա­րերկրա­ցի­նե­րը ենթարկվել են վարչա­կան տուգանքի և ազատ արձակվել, իսկ Ֆրանսիա­յի քաղա­քա­ցու դեմ հարուցվել է քրեա­կան գործ: Նրա նախնա­կան կալանքի ժամկետն արդեն երկու անգամ երկա­րաձգվել է:

Որքան էլ զարմա­նա­լի լինի, բայց Ադրբե­ջա­նի ԱԳՆ ներկա­յա­ցուցի­չը չի անդրա­դարձել Ֆրանսիա­յի ԱԳՆ կողմից «նախկին Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­վար մարզի տարածքներ» օգտա­գործված ձևա­կերպմա­նը: Նա Ֆրանսիա­յին ավանդա­կան մեղադրանքներ չի ներկա­յացրել՝ կապված հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման հարցում նրա «բացա­ռա­պես հայա­մետ դիրքո­րոշման» հետ, ինչպես նաև չի կրկնել «Հայաստա­նին վերա­զի­նե­լու և նոր ագրե­սիա­յի նախա­պատրաստե­լու» թեզը:

Ըստ երև­ույթին, Բաքվի համար Ֆրանսիա­յի ԱԳՆ նման հայտա­րա­րությունն անսպա­սե­լի էր: Ադրբե­ջա­նը, երևի, ակնկա­լել է, որ Ֆրանսիա­յի դիվա­նա­գի­տա­կան արձա­գանքը ձևա­կերպված կլի­նի «սպա­ռա­նի­քի» իմաստով և ոճով:

Փարի­զը ոչ միայն ժամա­նա­կը, այլև խնդրի էությունն է ճշգրիտ սահմա­նել. Ադրբե­ջա­նը բռնա­պե­տություն է, այդ երկրում մարդու հիմնա­կան իրա­վունքնե­րը և ազա­տություննե­րը չեն հարգվում, արդա­րա­ցի դատաքննության երաշխիքներ չկան, ուստի Ֆրանսիա­յի քաղա­քա­ցի­ներն այնտեղ այցե­լություննե­րից պետք է ձեռնպահ մնան: Դա, ինչ խոսք, դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի ճգնա­ժամ չէ, բայց սառնության և ցածր մակարդա­կի շփումնե­րի հրա­պա­րա­կայնա­ցում է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ