26.1 C
Yerevan

Բաքվի Հերթա­կան Սուտը

Ադրբե­ջա­նը մի ձեռքով ստո­րագրում է կանո­նա­կարգը, մյուսով ըստ էության շարունա­կում «զրպարտել» Հայաստա­նին եւ տարա­ծել հրա­դա­դա­րի խախտման վերա­բերյալ բավա­կա­նին բազմի­մաստ քաղա­քա­կան նշա­նա­կություն ունե­ցող ապա­տե­ղե­կատվություն:

Հակոբ Բադալյան

Բաքուն մի ձեռքով ստո­րագրում է, մյուսով՝ «զրպարտում»

Հայաստա­նի կառա­վա­րությունը սեպտեմբե­րի 5‑ի նիստում հավա­նության արժա­նացրեց Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ սահմա­նա­զատման եւ սահմա­նագծման գործընթա­ցի կանո­նա­կարգը, որ կողմե­րը ստո­րագրել են օգոստո­սի 30-ին: Հաջորդիվ փաստա­թուղթը ուղարկվե­լու է Սահմա­նադրա­կան դատա­րան՝ սահմա­նադրությա­նը դրա համա­պա­տասխա­նությունը պարզե­լու համար, որից հետո կսկսի խորհրդա­րա­նում վավե­րացման գործընթա­ցը:

Մինչ այդ, նախօ­րեին Ադրբե­ջա­նի ՊՆ‑ն հերթա­կան անգամ տարա­ծել էր տեղե­կություն, թե Հայաստա­նի ԶՈՒ ստո­րա­բա­ժա­նումներն իբր կրակ են բացել սահմա­նի հարավ-արեւմտյան ուղղությամբ: Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունը դարձյալ հերքել էր այդ տեղե­կությունը, հիշեցնե­լով նաեւ, որ Հայաստա­նը առա­ջարկում է ստեղծել այդպի­սի տեղե­կություննե­րի հետաքննության համա­տեղ մեխա­նիզմ:

Ստացվվում է, որ Ադրբե­ջա­նը մի ձեռքով ստո­րագրում է կանո­նա­կարգը, մյուսով ըստ էության շարունա­կում «զրպարտել» Հայաստա­նին եւ տարա­ծել հրա­դա­դա­րի խախտման վերա­բերյալ բավա­կա­նին բազմի­մաստ քաղա­քա­կան նշա­նա­կություն ունե­ցող ապա­տե­ղե­կատվություն: Սահմա­նագծման ու սահմա­նա­զատման հանձնա­ժո­ղովնե­րի աշխա­տանքի կանո­նա­կարգի հաստա­տումից անմի­ջա­պես հետո Ադրբե­ջա­նի նախա­գա­հի օգնա­կան Հաջիեւը հայտա­րա­րեց, թե գործընթա­ցի մեկնարկը, խաղաղ ռեժի­մում սահմա­նա­զատման եւ սահմա­նագծման աշխա­տանքի իրա­կա­նա­ցումը նշա­նա­կում է, որ պետք է Հայաստա­նում տեղա­կայված ԵՄ դիտորդա­կան առա­քե­լությունը դադա­րեցնի Ադրբե­ջա­նի հետ սահմա­նի մոնի­տո­րինգը:

Երեւանն ու Բրյուսե­լը դեռեւս չեն արձա­գանքել Բաքվից հնչած այդ հայտա­րա­րությա­նը, ինչը ինքնին ուշադրության առարկա է: Միեւնույն ժամա­նակ, այդ մասին խոսող Բաքուն իր հերթին շարունա­կում է լռության մատնել հրա­դա­դա­րի խախտման մասին տեղե­կություննե­րի հետաքննության համա­տեղ մեխա­նիզմի վերա­բերյալ Հայաստա­նի առա­ջարկը: Հավա­նա­կա­նություն կա՞, որ Բաքուն դիտարկում է «փոխա­դարձության» տրա­մա­բա­նություն՝ Երեւա­նի հետ ստեղծել հետաքննության այդ մեխա­նիզմը, պայմա­նով, որ ԵՄ դիտորդնե­րը դադա­րեցնեն Ադրբե­ջա­նի հետ սահմա­նի մոնի­տո­րինգը:

Համմե­նայն դեպս ակնա­ռու է այն, որ չնա­յած կանո­մա­կարգի ստո­րագրմա­նը, որն իր առե­րեւույթ բովանդա­կությամբ հավա­սա­րակշռված փաստա­թուղթ է, Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նի կայունության ռեժի­մի առումով շարունա­կում են լինել բավա­կա­նին հակա­սա­կան, կոնտրաստա­յին իրո­ղություններ եւ էական հարցեր, որոնք էլ իրենց հերթին հանրա­գումա­րում հարցեր են առա­ջացնում հենց կանո­նա­կարգի հավա­սա­րակշռված կիրա­ռե­լիության հեռանկա­րի առումով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ