28.8 C
Yerevan

Բաքվի Քաղա­քա­կան Ականնե­րը

Ադրբե­ջա­նը պատրաստվում է ստո­րագրված կանո­նա­կարգի տապալմա՞ն, թե՞ այդ կանո­նա­կարգի շրջա­նա­կում կազմա­կերպվե­լիք աշխա­տանքա­յին գործընթա­ցը ռազմա­կան շանտա­ժով ուղեկցե­լուն, որի շնորհիվ մտա­դիր է կանո­նա­կարգը ծառա­յեցնել ոչ թե իրա­պես միջազգա­յին նորմե­րի ու սկզբունքնե­րի արտա­ցոլմամբ հավա­սա­րակշռված գործընթա­ցի, այլ ռազմա-քաղա­քա­կան ագրե­սիա­յի առի­թի:

Հակոբ Բադալյան

Բաքուն պատրաստվում է կանո­նա­կարգի տապալմա՞ն

Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րար Հասա­նո­վը իր տեղա­կալ, ցամա­քա­յին զորքե­րի հրա­մա­նա­տար Միրզոեւի հետ իրա­կա­նացրել են «պայմա­նա­կան սահմա­նի ուղղությամբ տեղա­կայված ստո­րա­բա­ժա­նումնե­րի մարտա­կան պատրաստության ստուգայց», ինչպես հայտնում են Ադրբե­ջա­նի լրատվա­մի­ջոցնե­րը: Հասա­նո­վը, ըստ այդ լրատվության, դրել է մարտա­կան պատրաստությունը, ինչպես նաեւ զգո­նությունը բարձրացնե­լու կոնկրետ խնդիրներ:

Ի՞նչ «պայմա­նա­կան սահմա­նի» մասին է խոսքը, ո՞ր սահմա­նի ուղղությամբ տեղե­կայված ստո­րա­բա­ժա­նումնե­րի առաջ է Հասա­նո­վը դնում մարտա­կան պատրաստությունը բարձրացնե­լու եւ զգո­նությունը մեծացնե­լու «կոնկրետ խնդիրներ»: Ինչպես հայտնի է, Ադրբե­ջա­նը խոսե­լով Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նի մասին, պաշտո­նա­կան մակարդա­կով օգտա­գործում է «հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­կան սահման» անվա­նումը:

Իհարկե, Հասա­նո­վի ստուգայցի վերա­բերյալ ձեւա­կերպումը այսպես ասած ռազմա­վարժա­կան տերմի­նա­բա­նություն է, ինչպես օրի­նակ «պայմա­նա­կան հակա­ռա­կորդ» տերմի­նը, որ օգտա­գործվում է տարբեր երկրնե­րում զորա­վարժություննե­րի ժամա­նակ, սակայն այդուա­մե­նայնիվ ինքնին փաստը, որ Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րը իրա­կա­նացնում է սահմա­նա­յին հատվածնե­րում տեղա­կայված ստո­րա­բա­ժա­նումնե­րի մարտա­կան պատրաստության ստուգայց եւ դնում կոնկրետ խնդիրներ, պահանջում է մեծ ուշադրություն:

Հատկա­պես այն հռե­տո­րա­բա­նության ֆոնին, որ Ադրբե­ջա­նը կիրա­ռում է Հայաստա­նի հանդեպ, հանի­րա­վի մեղադրանքներ բարձրա­ձայնե­լով «ռեւանշի նպա­տա­կով սպա­ռա­զինվե­լու» մասին, պարբե­րա­բար իրա­կա­նացնե­լով իբրեւ թե հրա­դա­դա­րի խախտման վերա­բերյալ տեղե­կատվա­կան արշավներ: Նախօ­րեին Հայաստա­նի կառա­վա­րության նիստում հավա­նության արժա­նա­ցավ սահմա­նա­զատտման եւ սահմա­նագծման հանձնա­ժո­ղովնե­րի միջեւ ստո­րագրված կանո­նա­կարգը, որն ուղարկվեց Սահմա­նադրա­կան դատա­րա­նի քննությանն ու հետո դրվե­լու է ԱԺ վավե­րացման:

Ադրբե­ջանն առայժմ չի սկսել կանո­նա­կարգի հաստատման ներպե­տա­կան ընթացք, փոխա­րե­նը կանո­նա­կարգի ստո­րագրումից հետո պաշտպա­նության նախա­րա­րը իրա­կա­նացնում է «պայմա­նա­կան սահմա­նին» մոտ տեղա­կայված ցամա­քա­յին զորքե­րի մարտա­կան պատրաստության ստուգայց եւ դնում «զգո­նության» ու մարտա­կան պատրաստության ավե­լացման «կոնկրետ խնդիրներ»: Ադրբե­ջա­նը պատրաստվում է ստո­րագրված կանո­նա­կարգի տապալմա՞ն, թե՞ այդ կանո­նա­կարգի շրջա­նա­կում կազմա­կերպվե­լիք աշխա­տանքա­յին գործընթա­ցը ռազմա­կան շանտա­ժով ուղեկցե­լուն, որի շնորհիվ մտա­դիր է կանո­նա­կարգը ծառա­յեցնել ոչ թե իրա­պես միջազգա­յին նորմե­րի ու սկզբունքնե­րի արտա­ցոլմամբ հավա­սա­րակշռված գործընթա­ցի, այլ ռազմա-քաղա­քա­կան ագրե­սիա­յի առի­թի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ