26.1 C
Yerevan

Ինչո՞ւ Է Ալիևը Գնա­ցել Հռոմ

Ի տարբե­րություն Ֆրանսիա­յի և Գերմա­նիա­յի, Իտա­լիան մի շարք, այդ թվում՝ Եվրա­միության երկրներ ադրբե­ջա­նա­կան գազի ներմուծման հարցե­րում Բաքվի հետ սերտ հարա­բե­րություններ ունի:

Վահրամ Աթա­նեսյան

ԵԱՀԿ ՄԽ «լուծարման» ճանա­պարհը տանում է Հռո՞մ

Սեպտեմբե­րի 5‑ին Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևը մեկնել է Հռոմ: Պաշտո­նա­պես այցն անվանվել է «գործնա­կան» և ծրագրվել է Իտա­լիա­յի նախա­գա­հի հրա­վե­րով: Դատե­լով «ԱզերԹաջ» պետա­կան լրատվա­կան գործա­կա­լության հաղորդագրությունից, կողմերն ստո­րագրել են համա­ձայնագրեր, որոնց կարև­ո­րությունը նախա­գա­հի ներկա­յություն չի պահանջում:

Բայց, հնա­րա­վոր է, այդ տեղե­կատվությունը միայն ծածկա­քող է: Ադրբե­ջա­նը վերջերս Իտա­լիա­յից ձեռք է բերել ռազմա-տրանսպորտա­յին ինքնա­թիռ, և մամուլում տեղե­կություն է տարածվել, որ կողմե­րը «քննարկում են ռազմա-տեխնի­կա­կան համա­գործակցության հետ կապված մի շարք ծրագրեր»:

Բացառված չէ, որ Ալիևը Հռոմ է մեկնել, որպեսզի Իտա­լիա­յի նախա­գա­հի և վարչա­պե­տի հետ քննարկի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը: Իտա­լիան Մինսկի խմբի անդամ է: 1992 թվա­կա­նին իտա­լա­ցի դիվա­նա­գետ Մարիո Ռաֆա­յե­լին նշա­նակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախա­գահ:

ԼՂ կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցը փաստա­ցի մեկնարկել է Մարիո Ռաֆա­յե­լին նախա­ձեռնած խորհրդատվա­կան քննարկումնե­րով, որոնք անցկացվել են Հռո­մում՝ 1992 թվա­կա­նի հուլիս-օգոստոս ամիսնե­րին:

Այդ հանդի­պումնե­րին ԼՂՀ ներկա­յա­ցուցիչնե­րը հրա­վիրվել են պաշտո­նա­պես, բայց նրանց մանդա­տի հարցում սուր տարա­ձայնություննե­րի, ինչպես նաև այդ ընթացքում Ադրբե­ջա­նի կողմից Շահումյա­նի շրջա­նի և Մարտա­կերտի մի զգա­լի հատվա­ծի օկուպա­ցիա­յի պատճա­ռով բանակցություննե­րը որևէ արդյունքի չեն հասել:

Եվրո­պա­կան ազդե­ցիկ երկրնե­րից Մինսկի խմբի անդամ են նաև Ֆրանսիան և Գերմա­նիան: Փարի­զի հետ Բաքվի հարա­բե­րություննե­րը լարված են: Տարի­ներ շարունակ Ադրբե­ջա­նը պնդել է, որ Գերմա­նիան նույնպես ՄԽ համա­նա­խա­գա­հի կարգա­վի­ճակ ստա­նա, բայց քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո Բաքվի և Բեռլի­նի միջև առանձնա­կի շփումներ, կարծես, չկան:

Ի տարբե­րություն Ֆրանսիա­յի և Գերմա­նիա­յի, Իտա­լիան մի շարք, այդ թվում՝ Եվրա­միության երկրներ ադրբե­ջա­նա­կան գազի ներմուծման հարցե­րում Բաքվի հետ սերտ հարա­բե­րություններ ունի:

Ադրբե­ջա­նը գործնա­կան կապեր ունի նաև Վատի­կա­նի հետ: Իլհամ Ալիևը Հռոմ է մեկնել տիկնոջ ուղեկցությամբ: Մեհրի­բան Ալիև­ան «Հեյդար Ալիև հիմնադրա­մի» միջոցնե­րի հաշվին Վատի­կա­նում վերա­կանգնո­ղա­կան ծրագրեր է հովա­նա­վո­րել: Վատի­կա­նի պաշտո­նա­թերթը ներկա­յիս Ադրբե­ջա­նի և Լեռնա­յին Ղարա­բա­ղի տարածքի քրիստո­նեա­կան պատմամշա­կութա­յին ժառանգությունն անվա­նել է «ուդի-աղվա­նա­կան»:

Իտա­լիա­յի իշխա­նություննե­րի նկատմամբ Վատի­կա­նի ազդե­ցությունը ի՞նչ չափով է արտա­հայտվում, կարե­լի է միայն ենթադրել: Այնուա­մե­նայնիվ, ոչ ոք չի կասկա­ծում, որ Կաթո­լիկ եկե­ղե­ցու հովվա­պե­տը միջազգա­յին քաղա­քա­կա­նության ազդե­ցիկ դերա­կա­տար է:

Որ Ալիևը Հռոմ է մեկնել նաև քննարկե­լու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծա­րումը և այդ հարցում Իտա­լիա­յի աջակցության հնա­րա­վո­րությունը, զուտ ենթադրություն է, բայց նման խմո­րումնե­րի հավա­նա­կա­նությունը, երևի, միանշա­նա­կո­րեն բացա­ռե­լի չէ:

Իհարկե, նման նախա­ձեռնությամբ կարող է հանդես գալ Թուրքիան կամ Ռուսաստա­նը, բայց դա չափա­զանց կողմնա­կալ կդիտվի: Իտա­լիա­յի պարա­գան սկզբունքո­րեն այլ է: Լինե­լով ՆԱՏՕ‑ի և Եվրա­միության անդամ, Իտա­լիան, կարծես, փոքր ինչ «մեկուսի» կեցվածք ունի: Ալիևը չի կարող այդ հնա­րա­վո­րությունն օգտա­գործե­լու փորձ չանել:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3461779.html

Առնչվող Հոդվածներ