28.8 C
Yerevan

Հայաստա­նը ԲՐԻԿՍ-ում Անե­լիք Չունի

Հայաստա­նի իշխա­նություննե­րը բազմիցս հայտա­րա­րել են, որ դա իրենց համար կարմիր գիծ է և որևէ պարա­գա­յում չեն պատրաստվում զիջել դա։ Ռուսներն անընդհատ ստի­պում են Ադրբե­ջա­նին, որ վերջիններս այդ թեմա­յով բախումներ հրահրեն, բայց Ադրբե­ջանն ինքն էլ չի ուզում ու չի ցանկա­նում նման արկա­ծախնդրության մեջ մտնել։ Ուժով վերցնե­լը միայն խորացնում է նրանց խնդիրնե­րը։

Արամ Սարգսյան

FactorTV‑ն զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի՝ ԵՄ անդա­մության թեկնա­ծության համար նախա­տեսվող հանրաքվեն և այլ տարա­ծաշրջա­նա­յին հարցեր։
Արամ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ իշխա­նության կողմից նկատվում են որո­շա­կիո­րեն սառեցված տրա­մադրություն հանրաքվեի անցկացման նկատմամբ, չնա­յած հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էր հայտա­րա­րել, որ եթե հայ ժողո­վուրդը չուզե­նա գնալ դեպի ԵՄ, ինքը չէր խոսի այն մասին, որ Հայաստա­նը պատրաստ է գնալ դեպի ԵՄ այնքա­նով, որքա­նով, որ ԵՄ‑ը կցանկա­նա։ Ինչ վերա­բե­րում է այժմ իշխա­նություննե­րի կողմից հանրաքվեի նկատմամբ որո­շա­կիո­րեն կարծրա­ցած տրա­մադրություննե­րին, ապա, պետք է նշել, որ նման բան կարող է լինել առա­վե­լա­պես երկու պատճա­ռով՝ վախի առկա­յություն և բոնուսնե­րի խոստումներ։ Բայց ի՞նչ կարող է առա­ջարկել Ռուսաստա­նը Հայաստա­նին։ Ինչ էլ առա­ջարկի՝ խաբե­լու է։ Վրաստա­նին խաբում է ու խաբե­լու է Աբխա­զիա­յով, Հայաստա­նին էլ խաբե­լու է Արցա­խի հարցով, ասենք առա­ջարկի, որ Հայաստա­նը միջանցքը տա, Մոսկվան էլ կհա­մո­զի Բաքվին, որ Լաչի­նի միջանցքը բացվի ու Արցա­խի հայե­րը կարո­ղա­նան վերա­դառնալ Արցախ։ Բայց միևնույն է Ռուսաստա­նը խաբե­լու է։ Ինչ վերա­բե­րում է ԲՐԻԿՍ-ին, ապա Նիկոլ Փաշինյա­նը, առա­վե­լա­գույնը, որ կարող է ասել, դա այն է, որ «Մենք պատրաստ ենք միա­նալ ԲՐԻԿՍ-ին այնքա­նով, ինչքա­նով, որ ԲՐԻԿՍ‑ը կցանկա­նա»։
Արամ Սարգսյա­նի կարծի­քով այդ ամե­նը լուրջ չէ ու Հայաստա­նի իշխա­նություննե­րը շատ վատ են անում, որ կրկին իրենց քաղա­քա­կա­նության մեջ թեքումներ են նկատվում դեպի Ռուսաստան, մինչդեռ այդ երկրից պետք է պոկվել, նախ և առա­ջի­նը նրա համար, որ մենք տարա­ծաշրջա­նում գործոն դառնանք։ Այս պահին մենք տարա­ծաշրջա­նում գործոն չենք։ Մեզ վերա­բե­րող հարցե­րը մեզ հետ չեն քննարկվում։ Զանգե­զուրի միջանցքը Իրա­նը ոչ թե մեզ հետ է քննարկում, այլ Ռուսաստա­նի։ Իսկ դա խայտա­ռա­կություն է։ Մեր մասին խոսում և պայմա­նա­վորվում են ուրիշնե­րը։ Հայաստանն իրեն պահում է տանը մնա­ցած աղջկա նման։ Անընդհատ խնդրում է սրան-նրան, որ իրեն տիրություն անեն։ Մեկ ԵՄ, մեկ՝ ԲՐԻԿՍ։ Ու այնպես չէ, որ ԲՐԻԿՍ-ում գրկա­բաց մեզ են սպա­սում։ Հայաստա­նը իրեն ավե­լի լուրջ պիտի պահի։
Արամ Սարգսյանն անդրա­դարձավ Զանգե­զուրի միջանցք և ավտո­ճա­նա­պարհ բառե­րին։ Հայաստա­նի իշխա­նություննե­րը բազմիցս հայտա­րա­րել են, որ դա իրենց համար կարմիր գիծ է և որևէ պարա­գա­յում չեն պատրաստվում զիջել դա։ Ռուսներն անընդհատ ստի­պում են Ադրբե­ջա­նին, որ վերջիններս այդ թեմա­յով բախումներ հրահրեն, բայց Ադրբե­ջանն ինքն էլ չի ուզում ու չի ցանկա­նում նման արկա­ծախնդրության մեջ մտնել։ Ուժով վերցնե­լը միայն խորացնում է նրանց խնդիրնե­րը։ Իսկ Ադրբե­ջա­նը չի ցանկա­նում, որ ռուսա­կան ճնշումներն այստեղ շատ խորա­նան, որովհետև դրա­նով, այսինքն ոչ պատե­րազմ, ոչ խաղա­ղություն ձևա­չա­փով անընդհատ հսկել Երև­ա­նին էլ, Բաքվին էլ։ Հայե­րը պատրաստ են տրա­մադրել միմյայն ավտո­ճա­նա­պարհ, որը չի գտնվե­լու ադրբե­ջանցի­նե­րի կամ ռուսնե­րի հսկո­ղության տակ։ Այն մասնա­վոր «ընկե­րությունը» որ կիրա­կա­նացնի ավտո­ճա­նա­պարհի անվտանգությունը, ամե­նա­հարմար թեկնա­ծուն՝ սկանդի­նավցի­ներն են։
Ինչ վերա­բե­րում է իրենց առա­ջարկած ԵՄ անդա­մության թեկնա­ծության հանրաքվեի անցկացմա­նը, ապա դա առա­ջին հերթին անվտանգության հարցե­րի լուծման համար է։ Երբ Հայաստա­նը դիմում է ԵՄ անդա­մության թեկնա­ծության համար, դա չի նշա­նա­կում, որ հենց վաղը մենք մտնե­լու ենք ԵՄ, բայց դա նշա­նա­կում է, որ Եվրո­պան որո­շա­կիո­րեն ավե­լի է մեծացնե­լու պատասխա­նատվությունը մեր նկատմամբ։ Ադրբե­ջա­նում դա լավ են հասկա­նում, նրանք հասկա­նում են, որ ԵՄ օգնությունը Հայաստա­նին հզո­րացնում է և Հայաստա­նը կարող է անել իրենց հետ այն, ինչ Ուկրաի­նան՝ ռուսնե­րի։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ