26.1 C
Yerevan

Զանգե­զուրի Միջանցքը Դավադրություն Է Հայաստա­նի Ու Իրա­նի Նկատմամբ

Նախա­ձեռնող խումբը բավա­կան պատկա­ռե­լի է, բաղկա­ցած մոտ հիսուն հոգի, որտեղ հավաքված են Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Հարթա­կի 4‑ից 3 կուսակցություններ, ինչպես նաև քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ներկա­յա­ցուցիչներ, ինչպես օրի­նակ Արեւելյան գործընկե­րության քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ֆորումի Հայաստա­նի ազգա­յին պլատֆորմի համա­կարգող է․ Խաչատրյա­նը, Հայաստան-Եվրա­միություն SEPA‑ի պլատֆորմի համա­կարգող Լուսի­նե Հակոբյա­նը, հայրե­նա­դարձված սփյուռքի ներկա­յա­ցուցիչներ, ինչպես օրի­նակ Հարութ Քալաջյա­նը, և բազմա­թիվ քաղա­քա­գետներ, իրա­բա­վաններ և այլն։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV‑ը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» հկ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի՝ ԵՄ անդա­մության թեկնա­ծության համար նախա­տեսվող եվրաքվեի կազմա­կերպիչ մարմնի աշխա­տանքնե­րը, արձա­գանքնե­րը, ինչպես նաև Հայաստա­նի ներքին և արտա­քին քաղա­քա­կա­նությա­նը վերա­բե­րող մի շարք հարցեր։
Հ․ Խուրշուդյա­նը նշեց, որ իրենք արդեն դիմել են ԿԸՀ և սպա­սում են մերժման կամ հաստատման։ Եթե ԿԸՀ‑ը խանգա­րե­լու միտում չունի, ապա այդ հանրաքվեն անցկացնե­լու թույլտբությունը կտա նույնիսկ մի քանի օրվա ընթացքում։ ԿԸՀ‑ը պաշտո­նա­պես անկախ կառույց է և հույս կա, որ այդպես էլ կշա­րունակվի։ Հանրաքվեի անցկացման և դրան հետև­ող կանո­նա­կարգը ենթադրում է մի իրա­վի­ճակ, որ 50 հազար ստո­րագրություն հավա­քե­լուց հետո այդ հարցը մտնում է ԱԺ և այնտեղ քննարկվում։ Եթե ԱԺ‑ը մերժում է, ապա կազմա­կերպիչնե­րը կարող են շարունա­կել իրենց գործո­ղություննե­րը և նոր հանրաքվե ձեռնարկել, որի հմար արդեն անհրա­ժեշտ կլի­նի 300 հազար ստո­րագրություն։ Այդ դեպքում արդեն ԱԺ-ում քննարկե­լու հարցը վերա­նում է, քանի որ ստա­նում է պարտա­դիր կատարման բնույթ։ Իսկ այն, որ 300 հազար և ավել քվե կա՝ հաստատ է։ Հայստա­նում բնակչության մոտ 60 տոկո­սը, Հ․ Խուրշուդյա­նի կարծի­քով, պատրաստ է դեպի ԵՄ գնա­լուն, բայց տեխնի­կա­պես շատ դժվար է այդ 300 հազար քվեն հավա­քել։ Նախա­ձեռնող խումբը արդեն իսկ բավա­կան շատ տեխնի­կա­կան բարդություննե­րի է հանդի­պել։ Իսկ նախա­ձեռնող խումբը բավա­կան պատկա­ռե­լի է, բաղկա­ցած մոտ հիսուն հոգուց, որտեղ հավաքված են Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Հարթա­կի 4‑ից 3 կուսակցություններ, ինչպես նաև քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ներկա­յա­ցուցիչներ, ինչպես օրի­նակ Արեւելյան գործընկե­րության քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ֆորումի Հայաստա­նի ազգա­յին պլատֆորմի համա­կարգող Խաչատրյա­նը, Հայաստան-Եվրա­միություն SEPA‑ի պլատֆորմի համա­կարգող Լուսի­նե Հակոբյա­նը, հայրե­նա­դարձված սփյուռքի ներկա­յա­ցուցիչներ, ինչպես օրի­նակ Հարութ Քալաջյա­նը, և բազմա­թիվ քաղա­քա­գետներ, իրա­բա­վաններ և այլն։
Հ․ Խուրշուդյանն ամեն դեպքում մտա­վա­խություն հայտնեց, որ ՀՀ իշխա­նություննե­րը գուցե ինչ որ կերպ փորձեն խանգա­րել իրենց, որպեսզի դեպի ԵՄ գնա­ցող շարժման դրո­շը իրենք բարձրացնեն 2026‑ի ընտրություննե­րի ժամա­նակ։ Բայց դա լրիվ անի­մաստ է, որովհետև նախա­ձեռնող խումբն ու դրան միա­ցած կուսակցություննե­րը իշխա­նություննե­րի դափնի­ներ խլե­լու կարիք ու անհրա­ժեշտություն չունեն։ Իրենք ընդունում են, որ Հայաստա­նի եվրո­պա­կա­նացման ճանա­պարհի համար իշխա­նություննե­րը լոկո­մո­տի­վի դեր են տանում ու եթե իշխա­նություննե­րը խանդ ունեն, ապա թող իրենք գլխա­վո­րեն այդ ամե­նը, իսկ նախա­ձեռնող խումբն իր ողջ ռեսուրսնե­րով կաջակցի իշխա­նություննե­րին։ Իսկ եթե ամեն դեպքում, իշխա­նություննե­րը դանդա­ղեցնեն այդ ամե­նը, թույլ չտան, դա նշա­նա­կում է, որ հարվա­ծում են ազգա­յին պետա­կան շահին ու այդ դեպքում կուսակցություննե­րը գուցե հենց իրենք էլ դա ներկա­յացնեն 2026‑ի ընտրություննե­րից առաջ։
Հովսեփ Խուրշուդյա­նը նաև անդրա­դարձավ այլ խնդիրնե­րի, ինչպես օրի­նակ ՌԴ դեսպա­նի հայտա­րա­րությանն առ այն, որ Հայաստա­նը պետք է վերա­դառնա ՀԱՊԿ, պետք է նորից Հայաստան-Ռուսաստան-Ադրբե­ջան աշխա­տանքա­յին խումբը վերա­գործարկվի Զանգե­զուրի միջացնքի հարցով։ Բայց Ռուսաստա­նը ձեռքը փրփուրնե­րին է գցում, իսկ մեր իշխա­նություններն էլ կարծես, թե չեն հասկա­նում, թե ռուսնե­րի հետ ինչպես է պետք խոսել։ Ռուսներն ընդհանրա­պես արձա­գանքում են միայն կոպտությա­նը ու խստությա­նը, ռուսնե­րի հետ պետք է ավե­լի կոշտ խոսել, հատկա­պես, որ նրանք ոչ մի հնա­րա­վո­րություն չունեն Հայաստա­նին պատժե­լու։ Այսօր Հայաստա­նը ռուսնե­րի համար փրկա­րար օղա­կի նման մի բան է դարձել։ Բացի դրա­նից Իսլա­մա­կան հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսը, որ հայտնի է, որպես պրո­ռուսա­կան ու ռադի­կալ հակաարևմտա­մետ կառույց, իր տելեգրա­մում գրել է, որ իրենք ժամա­նա­կին հիմա­րություն են արել ռուսնե­րին աջակցե­լով ու հրա­ժարվե­լով մեծ օգուտներ խոստա­ցող միջուկա­յին պայմա­նագրից, բայց այս անգամ այլև նման բան չի կրկնվի։ ԻՀՊԿ‑ը կարծես նաև մեղադրում է Իրա­նի նախկին վարչա­կազմին ու ցանկա­նում հայտնել, որ իրենք շատ լավ հասկա­նում են, որ Զանգե­զուրի միջանցք ասվա­ծը դավադրություն է նաև Իրա­նի դեմ։ Իրա­նը չի ցանկա­նում իր սահմաննե­րից մեկը կորցնել, չի ցանկա­նում կորցնել ԵՄ հետ իր միակ սահմա­նի հնա­րա­վո­րությունը։
Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ