28.4 C
Yerevan

Բաքուն Ամեն Կերպ Ձգձգում Է

Իրա­վի­ճա­կը հանձնված է «լոկալ դաշտի պատասխա­նատվության», կամ այլ կերպ ասած՝ թողնված է անպա­տասխա­նատվության միջա­վայրի: Այդ հանգա­մանքը բարձրացնում է կամ իրա­դարձություննե­րի անկանխա­տե­սե­լիության, կամ ստվե­րայնության աստի­ճա­նը: Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ այսպես կոչված խաղաղ գործընթա­ցը սեղմվում է այդ երկու հանգա­մանքի միջեւ:

Հակոբ Բադալյան

Բաքուն հրա­ժարվում է, գործընթա­ցը՝ սեղմվում

Ադրբե­ջա­նի ԱԳՆ արձա­գանքել է Հայաստա­նի արտգործնա­խա­րար Արա­րատ Միրզո­յա­նի հայտա­րա­րությանն այն մասին, որ խաղա­ղության պայմա­նագրի տեքստը «ծայրից ծայր համա­ձայնեցված փոխանցվել է Ադրբե­ջա­նին»: Բաքուն ԱԳՆ խոսնա­կի միջո­ցով հայտա­րա­րում է, թե Հայաստա­նը «փորձում է կրճա­տել խաղա­ղության պայմա­նա­գի­րը», հանե­լով դրա­նից որոշ դրույթներ: Ադրբե­ջա­նը նաեւ հերթա­կան անգամ հիշեցնում է Հայաստա­նի Սահմա­նադրությունը փոխե­լու իր պայմա­նը:

Ադրբե­ջա­նի արձա­գանքն ըստ էության խոսում է այն մասին, որ Բաքուն բացարձա­կա­պես չունի խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրե­լու մտադրություն: Ադրբե­ջա­նի առանցքա­յին մոտի­վը միջազգա­յին իրա­վի­ճակն է: Այդ իրա­վի­ճակնիր անո­րո­շությամբ եւ անկանխա­տե­սե­լիությամբ պարարտ հող է ստեղծում ցանկա­ցած ապա­կա­ռուցո­ղա­կա­նության համար, որն առա­վել եւս հիմնված է ուժի գործո­նի վրա: Իսկ Ադրբե­ջա­նի վարքա­գի­ծը ունի հենց այդ կառուցվածքը:

Մյուս կողմից, թերեւս դա հաշվի առնե­լով է, որ Հայաստա­նը փորձում է իրա­վի­ճա­կը «փաստաթղթա­վո­րե­լու» միջո­ցով հասնել այդ կառուցվածքով քաղա­քա­կա­նության հնա­րա­վո­րինս արդյունա­վետ կառա­վարման: Ամբողջ հարցն այն է սակայն, որ դա հնա­րա­վոր է, եթե Հայաստա­նի քաղա­քա­կա­նությունը ունի գործուն աջա­կից, որը պատրաստ է էապես զսպել Ադրբե­ջա­նին, ընդ որում զսպել ոչ միայն ռազմա­կան, այլ նաեւ քաղա­քա­կան հավակնություննե­րի իմաստով:

Այսօր գործնա­կա­նում չկա այդպի­սի սուբյեկտ, ընդ որում ոչ միայն որեւէ մեկի մոտ ցանկության բացա­կա­յության պատճա­ռով, այլ ըստ էության՝ հնա­րա­վո­րություննե­րի: Միջազգա­յին ուժա­յին դերա­կա­տարնե­րի միջեւ շահե­րի բախումն ու ռազմա­վա­րա­կան մրցակցությունը գերբարձր աստի­ճա­նի է, միեւնույն ժամա­նակ հիմնա­վո­րա­պես փոփոխված է ուժե­րի բալանսը լայն իմաստով: Այդ հանգա­մանքը ստեղծում է «ազդե­ցություն-հակազդե­ցություն» տրա­մա­բա­նության շատ ավե­լի ընդգրկուն տարա­ծություն, քան գոյություն ուներ նույնիսկ քսան-երե­սուն տարի առաջ:

Ադրբե­ջա­նը փորձում է օգտվել հենց այդ իրա­վի­ճա­կից, հատկա­պես ելնե­լով երեք էական հանգա­մանքից՝ Հայաստա­նի հանդեպ ուժա­յին առա­վե­լություն, Կասպի­ցի ավա­զա­նով դեպի Կենտրո­նա­կան Ասիա «դարպա­սա­յին» նշա­նա­կություն, Եվրո­պա­յի համար էներգա­կիրնե­րի աղբյուրի նշա­նա­կություն: Բաքուն լիուլի շահա­գործում է այդ հանգա­մանքնե­րը, որոնք միջազգա­յին իրո­ղություննե­րի բերումով ներկա­յումս «անսպառ» են: Այդ իրա­վի­ճա­կը ըստ էության չունի լոկալ հաղթա­հա­րում, քանի դեռ գլո­բալ ճգնա­ժա­մի հետեւանք է:

Բուն հարցը այն է սակայն, որ իրա­վի­ճա­կը հանձնված է «լոկալ դաշտի պատասխա­նատվության», կամ այլ կերպ ասած՝ թողնված է անպա­տասխա­նատվության միջա­վայրի: Այդ հանգա­մանքը բարձրացնում է կամ իրա­դարձություննե­րի անկանխա­տե­սե­լիության, կամ ստվե­րայնության աստի­ճա­նը: Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ այսպես կոչված խաղաղ գործընթա­ցը սեղմվում է այդ երկու հանգա­մանքի միջեւ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ