21.5 C
Yerevan

Կարճ Եւ Բովանդա­կա­լից

Դիտորդի կարգա­վի­ճա­կով մասնակցե­լը չի նշա­նա­կում անդա­մակցության ձգտում։ Իսկ ձևա­վորվող բազմաբև­եռ աշխարհում ոչ մի առնչություն չունե­նալ այն կազմա­կերպության հետ, որում երկու ռազմա­վա­րա­կան գործընկեր ունենք՝ Հնդկաստանն ու Իրա­նը, և որի այլ անդամնե­րի հետ ունենք տնտե­սա­կան առևտրա­յին կապեր, էլի ճիշտ չի լինի։

Սոսի Թաթիկյան

Օրերս հայաստանյան լրատվա­մի­ջոցնե­րում սկսե­ցին լուրեր շրջա­նառվել այն մասին, որ Հայաստա­նը փոխել է իր եվրաա­սո­ցացման որո­շումն ու հիմա էլ փորձում է ԲՐԻԿՍ-ին միա­նալ։ Բազմա­թիվ հրա­պա­րա­կումներ և վերլուծություններ եղան՝ փորձե­լով ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյա­նը կրկնում է 2013‑ի Սերժ Սարգսյա­նի քաղա­քա­կա­նությունը և Հայաստա­նը կրկին տանում է ռուսա­կան տնտե­սա­կան բլոկ, բայց այս անգամ ԲՐԻԿՍ փաթե­թա­վորմամբ։ Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որտե­ղից և ինչպես այդ տեղե­կատվա­կան «ռումբը» նետվեց լրատվա­կան դաշտ, բայց արդեն իսկ բազմա­թիվ վեճե­րի առիթ է տվել։
Հայկա­կան լրատվա­կան դաշտն իրեն բնո­րոշ հուզա­կա­նությամբ լցված միանգա­մից կուլ տվեց այդ լուրը և սկսեց չափա­զանցեցված թեր ու դեմ կարծիքներ հայտնել։ Ընդ որում կարծիքներ՝ որոնք հիմնա­վորված չեն որևէ փաստով կամ հակա­փաստարկով։ Հայաստա­նում շատե­րը ԲՐԻԿՍ‑ի մասին միայն այն գիտեն, որ Ռուսաստա­նը ևս այդ բլո­կի անդամ է։ Չբա­ցատրե­լով ո՛չ ԵՄ, ո՛չ ԲՐԻԿՍ բլոկնե­րի քաղա­քա­կան, տնտե­սա­կան կամ այլ ենթա­շերտե­րը, հայկա­կան մամուլը միանգա­մից շփոթմունքի մատնված սկսեց վերարտադրել այդ լուրը և այն զարդա­րել սեփա­կան անտեղյա­կությունից ծնված դավադրա­կան տարբեր մեկնա­բա­նություննե­րով։
Այդ առի­թով առա­ջարկում ենք ծանո­թա­նալ Սոսի Թաթիկյա­նի համա­ռոտ և բովանդա­լից գրառմա­նը, թե առհա­սա­րակ ինչպես է պետք արձա­գանքել լուրե­րին և այս դեպքում ԲՐԻԿՍ-ին անդա­մակցել-չանդա­մակցե­լուն ուղղված։

Իմ կարծի­քով, Հայաստա­նի՝ BRICS֊-ին միա­նա­լու վերա­բերյալ թե ցանկություննե­րը և թե մտա­հո­գություննե­րը չափա­զանցված են։
Կարծում եմ, որ Հայաստա­նը ոչ ուզում է, ոչ էլ ուզե­լու դեպքում կարող է միա­նալ այդ կազմա­կերպությա­նը։ Հայաստա­նին չեն էլ ընդունի, առհա­սա­րակ, այդ կազմա­կերպությունում նոր անդամնե­րի ընդունե­լությունը սառեցված է, քանի որ քառա­սունից ավե­լի դիմում կա։ Իսկ կազմա­կերպությունն ուղղված է մեծ և միջին, տնտե­սա­կան մեծ կարո­ղություններ ունե­ցող պետություննե­րի անդա­մակցությա­նը և ոչ թե փոքր։
Դիտորդի կարգա­վի­ճա­կով մասնակցե­լը չի նշա­նա­կում անդա­մակցության ձգտում։ Իսկ ձևա­վորվող բազմաբև­եռ աշխարհում ոչ մի առնչություն չունե­նալ այն կազմա­կերպության հետ, որում երկու ռազմա­վա­րա­կան գործընկեր ունենք՝ Հնդկաստանն ու Իրա­նը, և որի այլ անդամնե­րի հետ ունենք տնտե­սա­կան առևտրա­յին կապեր, էլի ճիշտ չի լինի։
Ինչ վերա­բե­րում է այդ կազմա­կերպությունում անդա­մակցությա­նը, ապա այն անհա­մա­տե­ղե­լի է Հայաստա­նի եվրո­պա­կան. ինտեգրման ձգտումնե­րի հետ, որոնց կողմնա­կիցն եմ։ Այդ կազմա­կերպության անդամ դառնա­լով մենք նոր ծուղա­կը կընկնենք, կկրկնվի 2013֊ի պատմությունը։ Այդ կազմա­կերպությունը զուտ տնտե­սա­կան չէ, այլ ունի արևտյան աշխարհին հակա­դիր բևեռ դառնա­լու նկրտումներ։
Սակայն կրկին անգամ, եթե նույնիսկ մենք ցանկա­նանք BRICS‑ի անդամ դառնալ, դա առա­վել իրա­տե­սա­կան չի, քան ԵՄ֊ի անդամ դառնա­լը, այնպես որ ավե­լի լավ է եվրաինտեգրման մեր հեռանկա­րը հերթա­կան անգամ սաբո­տա­ժի չենթարկենք։ Մենք պետք է գտնենք ձևա­վորվող բազմաբև­եռ աշխարհում մանևրե­լու ձև, սակայն դա չպետք է նշա­նա­կի միա­ժա­մա­նակ երկու նապաստա­կի նշան բռնել։

Գրա­ռումը՝ Սոսի Թաթիկյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ