Հայաստան

Հայաստանը Պետք Է Իրապաշտ Լինի

Մոսկվան շահագրգռված է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և հատկապես 9-րդ կետը իր ուզած ձևով կարդալու և մեկնաբանելու հարցում։ Մինչդեռ նա չի կարողանում տարածաշրջանում իր ցանկացած ճնշումը գործադրել, որովհետև ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Իրանը, ոչ ոք չի ցանկանում դա։ Ուստի ռուսների ձեռքում մնում է ուղղակի միջամտելու փոխարեն խափանել իրանա-արևմտյան հարաբերությունները և դրա փոխարեն տարածաշրջանին պարտադրելու իր ցանկությունները։

Կայծ Մինասյան

1inTV-ն զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-իրանական հարաբերությունները և այդ համատեքստում Հայաստանի վրա ազդող գործոնները։
Կայծ Մինասյանն իր խոսքում նշեց, որ այսօր, երբ ռուս-իրանական հարաբերություններում տեսանելի են անհամաձայնություններ, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի հետ կապված, երբ Թեհրանում այդ հարցով ոչ թե Ադրբեջանի դեսպանին են կանչում պարզաբանման, այլ Ռուսաստանի, պետք է նայել, թե ի՞նչ հարաբերություններ էին Ռուսաստանի ու Իրանի մեջ ավելի վաղ՝ 44-օրյա պատերազմից հետո օրինակ։ Ռուսաստանը, երբ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո կարիք ուներ իրանական դրոնների և տեխնիկայի, Իրանը, ըստ էության համաձայնվեց Մոսկվային վաճառել այդ ամենը, բայց այն պայմանով, որ Ռուսաստանը ձեռք կքաշի միջանցքից, հայ-իրանական սահմանը ձևախեղելու մտադրությունից։ Ռուսաստանը համաձայնվեց, բայց այսօր տեսնում ենք, որ Մոսկվան խաբել է Իրանին, կամ նվազագույնը՝ ինչ որ կերպ կոտրել է ռուս-իրանական այդ համաձայնությունը։ Իսկ Իրանի համար դա շատ զգայուն և կարևոր հարց է։
Քաղաքագետի խոսքով Մոսկվան ամեն ինչ անում է Իրանի և Արևմուտքի հարաբերությունները, պայմանավորվածությունները խափանելու, Զանգեզուրի միջանցքն իր ցանկացած ձևով բացելու և կարգավորելու համար։ Հարկավոր է հիշել ղազախական միջանցք ասվածը, որ Ադրբեջանուվ և նույնիսկ Հայաստանով անցնելու հակում ունի և այդ պարագայում Մոսկվան շահագրգռված է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և հատկապես 9-րդ կետը իր ուզած ձևով կարդալու և մեկնաբանելու հարցում։ Մինչդեռ նա չի կարողանում տարածաշրջանում իր ցանկացած ճնշումը գործադրել, որովհետև ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Իրանը, ոչ ոք չի ցանկանում դա։ Ուստի ռուսների ձեռքում մնում է ուղղակի միջամտելու փոխարեն խափանել իրանա-արևմտյան հարաբերությունները և դրա փոխարեն տարածաշրջանին պարտադրելու իր ցանկությունները։
Կայծ Մինասյանն անդրադարձավ նաև արևմտյան քաղաքականությանը, թե ինչ է այսօր տեղի ունենում և դա ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա։ Այսօր ԱՄՆ-ը զբաղված է իր ընտրություններով, Գերմանիան և Ֆրանսիան ևս զբաղված են, ԵՄ-ում նախագահում է Հունգարիան և այդ պարագայում Բուդապեշտը ամեն ինչ անում է Հայաստանի նկատմամբ աջակցության փաթեթներն արգելափակելու ուղղությամբ։ Ամեն ինչ շատ դանդաղ է տեղի ունենում։ Գուցե պետք կլինի սպասել մինչև ԱՄՆ-ում ավարտվեն ընտրությունները, ԵՄ-ում նախագահությունը Հունգարիայի փոխարեն ստանձնի Լեհաստանը։ Իսկ տարածաշրջանում ևս կան կարևոր իրադարձություններ, որոնք իրենց կարևությունն ունեն, ինչպես օրինակ Վրաստանում հոկտեմբերին սպասվող ընտրությունները։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ արևմուտքը զբաղված է, այդ իսկ պատճառով Հայաստանի նկատմամբ որևէ աջակցություն չի լինելու, դա անմտություն է։ Որքան էլ զբաղված, բայց տեսնում ենք, որ ԱՄՆ-ում կրկնապատկել են Հայաստանի համար նախատեսված օգնության փաթեթը, չնայած նրան, որ ՀՀ վարչապետը որոշել է այցելել Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի ժողովին։ Այս առումով քաղաքագետը բավական դրական կարծիք հայտնեց, ասելով, որ եթե Փաշինյանը գնում է ԲՐԻԿՍ-ի ժողովին մասնակցելու, ապա դա չի նշանակում, որ Հայաստանը կրկնում է հերթական «սեպտեմբերի 3-ը»։ ԲՐԻԿՍ-ը քաղաքական բլոկ չէ, այլ տնտեսական պլատֆորմ և այնտեղ երկրներ կան, որոնք արևմուտքի հետ ջերմ հարաբերություններ ունեն, կան երկրներ, որ պաշտպանում են ՀՀ տարածքային ամբողջությունը, ինչպես օրինակ Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը։ Վարչապետը ճիշտ է անում, որ մասնակցում է, որովհետև պետք է տարբերել ու հասկանալ, թե ուր կարելի է և պետք է գնալ և ուր՝ ոչ։ Օրինակ ՀԱՊԿ չի գնում, որոհետև Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը դավաճանել է Հայաստանին ռազմական առումով, բայց ԵԱՏՄ գնալ պետք է, որովհետև դա տնտեսապես փոխշահավետ է երկու կողմին էլ։
Կայծ Մինասյանը հիշեցրեց, որ Առաջին Հանրապետության ժամանակ հայերն ու ադրբեջանցիները դեսպանատներ ունեին Երևանում ու Բաքվում, այսինքն Հանրապետության ղեկավարները դավաճաննե՞ր էին։ Իհարկե ոչ։ Հանրապետության ղեկավարները իրատես էին և շատ լավ հասկանում էին նաև «ծովից ծով Հայաստանի» անհնարինությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *