28.8 C
Yerevan

ԱՄՆ Հայե­րը Ավե­լի Շատ Հակված Են Աջակցե­լու Թրամփին

Այն ինչ ասել է Թրամփը, դա իր ոճն է, իր բառա­պա­շա­րը և ընտրողնե­րը հենց այդպի­սին էլ նրան գիտեն և ուզում են տեսնել։ Հարի­սը ավե­լի հավա­սա­րակշռված է խոսել, ավե­լի դասագրքա­յին, իսկ Թրամփը խոսել է իր ազատ ոճով, այնպես ինչպես սովոր են իրեն տեսել։ Այս հարցազրույցի արդյունքնե­րը անսպա­սե­լի չէին, լրիվ նորմալ է այն, ինչ տեղի ունե­ցավ, բնա­կա­նա­բար տեսա­նե­լի է նաև այն, որ Հարի­սի ելույթը փոքր ինչ ավե­լի տպա­վո­րիչ է եղել։

Վիգեն Հովսեփյան

1inTV‑ը զրուցել է ամե­րի­կա­հայ ազգա­յին-քաղա­քա­կան գործիչ, քաղա­քա­գի­տության դոկտոր Վիգեն Հովսեփյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Թրամփ-Հարիս բանա­վե­ճը։
Վ․ Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ բանա­վեճն ինքն իրե­նով կարող է որո­շա­կիո­րեն ազդե­ցություն ունե­նալ ընտրողնե­րի կարծի­քի վրա, շատե­րը կարող են ճշգրտել իրենց մոտե­ցումնե­րը, ավե­լի հավաստիա­նալ սեփա­կան ընտրության մեջ և այլն։ Այս բանա­վե­ճե­րը բավա­կան մեծ տարա­ծում ունեն և աշխուժություն են ապա­հո­վում։ Անդրա­դառնա­լով բանա­վե­ճի բուն էությանն ու մեկնա­բա­նություննե­րին՝ Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ ինչ որ անհա­վա­տա­լի բան տեղի չի ունե­ցել, սպա­սե­լի իրա­վի­ճակ էր, թեկնա­ծունե­րը հանդես են եկել իրենց ոճին ու խոսույթին հավա­տա­րիմ ձևով։ Քամա­լա Հարի­սը ինչ որ չափով ավե­լի հաջող ելույթ է ունցել՝ հաշվի առնե­լով, որ նա վերջին երեք տարին փոխնա­խա­գահ է և հանրությանն իրեն ներկա­յացնե­լու կարիք ունի, քանի որ ի պաշտո­նե շատ ավե­լի քիչ է հարցազրույցներ տալիս, տեսախցիկնե­րի առջև ավե­լի քիչ է երև­ում։ Ինչ վերա­բե­րում է Թրամփի ելույթին, ապա չի կարե­լի ասել, որ վերջինս խայտա­ռակ կերպով պարտվել է, ինչպես բնո­րո­շում են շատե­րը։ Այն ինչ ասել է Թրամփը, դա իր ոճն է, իր բառա­պա­շա­րը և ընտրողնե­րը հենց այդպի­սին էլ նրան գիտեն և ուզում են տեսնել։ Հարի­սը ավե­լի հավա­սա­րակշռված է խոսել, ավե­լի դասագրքա­յին, իսկ Թրամփը խոսել է իր ազատ ոճով, այնպես ինչպես սովոր են իրեն տեսել։ Այս հարցազրույցի արդյունքնե­րը անսպա­սե­լի չէին, լրիվ նորմալ է այն, ինչ տեղի ունե­ցավ, բնա­կա­նա­բար տեսա­նե­լի է նաև այն, որ Հարի­սի ելույթը փոքր ինչ ավե­լի տպա­վո­րիչ է եղել։
Բանա­վի­ճողնե­րի քննարկած հիմնա­կան թեմա­նե­րից մեկը եղել է Ուկրաի­նա­յի պատե­րազմի հարցը։ Դոկտո­րը նշեց, որ հանրա­պե­տա­կաննե­րը ավանդա­բար ռազմա­կան արդյունա­բե­րությանն ավե­լի մոտ են կանգնած, ուստի ավե­լի խանդա­վառ են պատե­րազմնե­րի դեպքում, քանի որ մեծ գնումներ են կատարվում, մեծ գումարներ են աշխա­տում, իսկ դեմոկրատնե­րը ավանդա­բար ավե­լի շատ խաղա­ղության կողմնա­կիցներն են, ավե­լի քիչ ռազմա­կան հատկա­ցումներ անե­լու հակված, բայց տեսնում ենք, որ այս պարա­գա­յում հակա­ռակն է տեղի ունե­նում և դեմոկրատնե­րը հակված են պատե­րազմը շարունա­կե­լուն և Ռուսաստա­նին ճնշե­լուն, մինչդեռ Թրամփը խոստա­նում է հաղթա­նա­կի դեպքում ապա­հո­վել պատե­րազմի արագ ավարտը և իր խոսքում նշել է, որ հազա­րա­վոր մարդիկ են զոհվում այդ պատե­րազմնե­րում, ինչպես նաև այդ պատե­րազմը շատ թանկ է արժե­նում ԱՄՆ քաղա­քա­ցի­նե­րին։
Զրույցի ընթացքում նաև քննարկվել է ամե­րի­կա­հայ համայնքի տրա­մադրվա­ծությունը այս հարցում։ Վիգեն Հովսեփյա­նը, ինչպես և ավե­լի վաղ նշել էր իր հարցազրույցնե­րում, ասաց, որ հայ համայնքը միա­շերտ և միա­կարծիք չէ։ Չկան գիտա­վերլուծա­կան տվյալներ առ այն, թե ինչ հնա­րա­վոր զարգա­ցումներ տեղի կունե­նան։ Հայ համայնքի հեղի­նա­կա­վոր կառույցնե­րը դեռևս իրենց կարծի­քը չեն հայտնել, հնա­րա­վոր է որ դա անեն մոտա­կա շաբա­թում։ Հարկա­վոր է հասկա­նալ նաև այն, որ ամե­րի­կա­հա­յե­րը բնակվում են այն նահանգնե­րում, որոնք ավանդա­բար դեմոկրատ են՝ Կալիֆորնիա, Մասա­չուսեթս և այլն։ Այսինքն հայե­րի կողմնո­րո­շումն այստեղ շատ էական չի լինե­լու, քանի որ այդ նահագնե­րը այսպես, թե այնպես ընտրե­լու են դեմոկրատնե­րին։ Ավե­լի թեժ պայքար ծավալվե­լու է օրի­նակ Միչի­գա­նում, որտեղ հանրա­պե­տա­կաննե­րի և դեմոկրատնե­րի ուժե­րը ավե­լի հավա­սա­րակշռված են և հայե­րի կարծի­քը կարող է ինչ որ չափով ազդե­ցություն ունե­նալ։
Ինչ վերա­բե­րում է այն կարծի­քին, թե հայե­րը ավե­լի շատ ո՞ւմ են հակված ընտրել Թրամփին, թե Հարի­սին, դոկտոր Հովսեփյա­նը նշեց, որ վերջին վեց-յոթ տարի­նե­րի ընթացքում բավա­կան տարօ­րի­նակ միտում է նկա­տում ամե­րի­կա­հա­յե­րի և մասնա­վո­րա­պես Հայաստա­նից արտա­գաղթածնե­րի շրջա­նում։ Դա հանրա­պե­տա­կաննե­րի նկատմամբ համակրանքն է և նույնիսկ հենց անձամբ Թրամփի հանդեպ։ Զարմա­նա­լին այն է, որ հայե­րը, լինե­լով փոքրա­մասնություն, պիտի որ ավե­լի շատ դեմոկրատնե­րին աջակցեին, մինչդեռ կարծես, թե ավե­լի շատ Թրամփի և հանրա­պե­տա­կաննե­րի հանդեպ է աջակցություն նկատվում։ Եթե ինչ որ հարցա­խույզ անցկացվի, ապա անհա­վա­նա­կան չի լինի, եթե պարզվի, որ համայնքի մոտ 60 տոկո­սը աջակցե­լու է Թրամփին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ