28.4 C
Yerevan

Հայաստա­նը Պետք Է Իրա­պաշտ Լինի

Մոսկվան շահագրգռված է նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը և հատկա­պես 9‑րդ կետը իր ուզած ձևով կարդա­լու և մեկնա­բա­նե­լու հարցում։ Մինչդեռ նա չի կարո­ղա­նում տարա­ծաշրջա­նում իր ցանկա­ցած ճնշումը գործադրել, որովհետև ո՛չ Հայաստա­նը, ո՛չ Ադրբե­ջա­նը, ո՛չ Իրա­նը, ոչ ոք չի ցանկա­նում դա։ Ուստի ռուսնե­րի ձեռքում մնում է ուղղա­կի միջամտե­լու փոխա­րեն խափա­նել իրա­նա-արևմտյան հարա­բե­րություննե­րը և դրա փոխա­րեն տարա­ծաշրջա­նին պարտադրե­լու իր ցանկություննե­րը։

Կայծ Մինասյան

1inTV‑ն զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րը և այդ համա­տեքստում Հայաստա­նի վրա ազդող գործոննե­րը։
Կայծ Մինասյանն իր խոսքում նշեց, որ այսօր, երբ ռուս-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րում տեսա­նե­լի են անհա­մա­ձայնություններ, մասնա­վո­րա­պես Զանգե­զուրի միջանցքի հետ կապված, երբ Թեհրա­նում այդ հարցով ոչ թե Ադրբե­ջա­նի դեսպա­նին են կանչում պարզա­բանման, այլ Ռուսաստա­նի, պետք է նայել, թե ի՞նչ հարա­բե­րություններ էին Ռուսաստա­նի ու Իրա­նի մեջ ավե­լի վաղ՝ 44-օրյա պատե­րազմից հետո օրի­նակ։ Ռուսաստա­նը, երբ Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմ սկսե­լուց հետո կարիք ուներ իրա­նա­կան դրոննե­րի և տեխնի­կա­յի, Իրա­նը, ըստ էության համա­ձայնվեց Մոսկվա­յին վաճա­ռել այդ ամե­նը, բայց այն պայմա­նով, որ Ռուսաստա­նը ձեռք կքա­շի միջանցքից, հայ-իրա­նա­կան սահմա­նը ձևա­խե­ղե­լու մտադրությունից։ Ռուսաստա­նը համա­ձայնվեց, բայց այսօր տեսնում ենք, որ Մոսկվան խաբել է Իրա­նին, կամ նվա­զա­գույնը՝ ինչ որ կերպ կոտրել է ռուս-իրա­նա­կան այդ համա­ձայնությունը։ Իսկ Իրա­նի համար դա շատ զգա­յուն և կարև­որ հարց է։
Քաղա­քա­գե­տի խոսքով Մոսկվան ամեն ինչ անում է Իրա­նի և Արևմուտքի հարա­բե­րություննե­րը, պայմա­նա­վորվա­ծություննե­րը խափա­նե­լու, Զանգե­զուրի միջանցքն իր ցանկա­ցած ձևով բացե­լու և կարգա­վո­րե­լու համար։ Հարկա­վոր է հիշել ղազա­խա­կան միջանցք ասվա­ծը, որ Ադրբե­ջա­նուվ և նույնիսկ Հայաստա­նով անցնե­լու հակում ունի և այդ պարա­գա­յում Մոսկվան շահագրգռված է նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը և հատկա­պես 9‑րդ կետը իր ուզած ձևով կարդա­լու և մեկնա­բա­նե­լու հարցում։ Մինչդեռ նա չի կարո­ղա­նում տարա­ծաշրջա­նում իր ցանկա­ցած ճնշումը գործադրել, որովհետև ո՛չ Հայաստա­նը, ո՛չ Ադրբե­ջա­նը, ո՛չ Իրա­նը, ոչ ոք չի ցանկա­նում դա։ Ուստի ռուսնե­րի ձեռքում մնում է ուղղա­կի միջամտե­լու փոխա­րեն խափա­նել իրա­նա-արևմտյան հարա­բե­րություննե­րը և դրա փոխա­րեն տարա­ծաշրջա­նին պարտադրե­լու իր ցանկություննե­րը։
Կայծ Մինասյանն անդրա­դարձավ նաև արևմտյան քաղա­քա­կա­նությա­նը, թե ինչ է այսօր տեղի ունե­նում և դա ի՞նչ հնա­րա­վոր ազդե­ցություն կարող է ունե­նալ Հայաստա­նի վրա։ Այսօր ԱՄՆ‑ը զբաղված է իր ընտրություննե­րով, Գերմա­նիան և Ֆրանսիան ևս զբաղված են, ԵՄ-ում նախա­գա­հում է Հունգա­րիան և այդ պարա­գա­յում Բուդա­պեշտը ամեն ինչ անում է Հայաստա­նի նկատմամբ աջակցության փաթեթներն արգե­լա­փա­կե­լու ուղղությամբ։ Ամեն ինչ շատ դանդաղ է տեղի ունե­նում։ Գուցե պետք կլի­նի սպա­սել մինչև ԱՄՆ-ում ավարտվեն ընտրություննե­րը, ԵՄ-ում նախա­գա­հությունը Հունգա­րիա­յի փոխա­րեն ստանձնի Լեհաստա­նը։ Իսկ տարա­ծաշրջա­նում ևս կան կարև­որ իրա­դարձություններ, որոնք իրենց կարև­ությունն ունեն, ինչպես օրի­նակ Վրաստա­նում հոկտեմբե­րին սպասվող ընտրություննե­րը։ Իսկ ինչ վերա­բե­րում է նրան, որ արևմուտքը զբաղված է, այդ իսկ պատճա­ռով Հայաստա­նի նկատմամբ որևէ աջակցություն չի լինե­լու, դա անմտություն է։ Որքան էլ զբաղված, բայց տեսնում ենք, որ ԱՄՆ-ում կրկնա­պատկել են Հայաստա­նի համար նախա­տեսված օգնության փաթե­թը, չնա­յած նրան, որ ՀՀ վարչա­պե­տը որո­շել է այցե­լել Կազան՝ մասնակցե­լու ԲՐԻԿՍ‑ի ժողո­վին։ Այս առումով քաղա­քա­գե­տը բավա­կան դրա­կան կարծիք հայտնեց, ասե­լով, որ եթե Փաշինյա­նը գնում է ԲՐԻԿՍ‑ի ժողո­վին մասնակցե­լու, ապա դա չի նշա­նա­կում, որ Հայաստա­նը կրկնում է հերթա­կան «սեպտեմբե­րի 3‑ը»։ ԲՐԻԿՍ‑ը քաղա­քա­կան բլոկ չէ, այլ տնտե­սա­կան պլատֆորմ և այնտեղ երկրներ կան, որոնք արևմուտքի հետ ջերմ հարա­բե­րություններ ունեն, կան երկրներ, որ պաշտպա­նում են ՀՀ տարածքա­յին ամբողջությունը, ինչպես օրի­նակ Իրա­նը, Հնդկաստա­նը, Չինաստա­նը։ Վարչա­պե­տը ճիշտ է անում, որ մասնակցում է, որովհետև պետք է տարբե­րել ու հասկա­նալ, թե ուր կարե­լի է և պետք է գնալ և ուր՝ ոչ։ Օրի­նակ ՀԱՊԿ չի գնում, որո­հետև Ռուսաստա­նը, ՀԱՊԿ‑ը դավա­ճա­նել է Հայաստա­նին ռազմա­կան առումով, բայց ԵԱՏՄ գնալ պետք է, որովհետև դա տնտե­սա­պես փոխշա­հա­վետ է երկու կողմին էլ։
Կայծ Մինասյա­նը հիշեցրեց, որ Առա­ջին Հանրա­պե­տության ժամա­նակ հայերն ու ադրբե­ջանցի­նե­րը դեսպա­նատներ ունեին Երև­ա­նում ու Բաքվում, այսինքն Հանրա­պե­տության ղեկա­վարնե­րը դավաճաննե՞ր էին։ Իհարկե ոչ։ Հանրա­պե­տության ղեկա­վարնե­րը իրա­տես էին և շատ լավ հասկա­նում էին նաև «ծովից ծով Հայաստա­նի» անհնա­րի­նությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ