28.4 C
Yerevan

Ռուսաստանն Ընդունել Է Իրա­նի Նախա­պայմա­նը

Նա Իրանն անվա­նել է «տարա­ծաշրջա­նին տերություն» եւ ասել, որ նրա հետ Չինաստա­նի հարա­բե­րություննե­րը «երրորդ երկրի դիրքո­րոշմամբ պայմա­նա­վորված չեն»: Վան Ին նաեւ հավաստիացրել է, որ Չինաստանն Իրա­նի հետ «կքննարկի ճանա­պարհա­յին հաղորդակցության հետ կապված հարցե­րը»: Չինաստա­նի արտգործնա­խա­րա­րը «երրորդ երկրի դիրքո­րո­շում» ասե­լով Մոսկվա­յին, Անկա­րա­յին, թե Նյու-Դելիին նկա­տի ունե­ցել, կարե­լի է ենթադրել միայն։

Վահրամ Աթա­նեսյան

Irna‑ն փոխանցել է Իրա­նի Ազգա­յին անվտանգության բարձրա­գույն խորհրդի քարտուղար Ահմա­դիա­նի հետ Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի հանդիպման բաց մասում ամբողջա­կան ելույթը, որից, թերեւս, առանձնացնե­լի է երեք կարեւոր հանգա­մանք։

Պուտի­նը վստա­հեցրել է, որ Կազա­նում Իրա­նի նախա­գահ Փեզեշքիա­նի հետ առանձին հանդիպման ժամա­նակ կգտնի ժամա­նակ եւ պատրաստ է նրա հետ քննարկել բոլոր հարցե­րը։

Ռուսաստա­նի նախա­գա­հի խոսքի երկրորդ կարեւոր պահն այն է, որ նա Իրա­նի նախա­գա­հին Մոսկվա այցի հրա­վեր է փոխանցում եւ հույս հայտնում, որ այդ ձեւա­չա­փով հնա­րա­վոր կլի­նի ռուս-իրա­նա­կան նոր պայմա­նա­գիր ստո­րագրել, որը «համա­գործակցության մակարդա­կը կբարձրացնի ռազմա­վա­րա­կան գործընկե­րություն»։

Դա վկա­յում է, որ ռուս-իրա­նա­կան համա­պարփակ համա­գործակցության պայմա­նագրի քննարկումնե­րը կասեցված են: Ահմա­դիա­նի Սանկտ-Պետերբուրգ այցին ընդա­ռաջ իրա­նա­կան կողմը խորհրդա­րա­նի ներկա­յա­ցուցիչնե­րի մակարդա­կով ասել է, որ եթե այսպես կոչված «Զանգե­զուրի միջանցքի» հարցում Մոսկվան դիրքո­րո­շում չփո­խի, ապա համա­պարփակ համա­գործակցության «պայմա­նա­գի­րը չի ստո­րագրվի»:

Ռուսաստա­նի համար գերկա­րեւոր փաստաթղթի ստո­րագրման հավա­նա­կա­նությունը հետաձգե­լով մինչեւ Մոսկվա Իրա­նի նախա­գա­հի «առանձին այց», Վլա­դի­միր Պուտի­նը փաստա­ցի ընդունում է Իրա­նի նախա­պայմա­նը, բայց հույս է պահում, որ ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում կհանդի­պի Մասուդ Փեզեշքիա­նին եւ, գուցե, կհա­ջո­ղի տարա­ձայնություննե­րը հարթել։

Ահմա­դիա­նի հետ հանդիպմա­նը Պուտի­նը ոչ մի խոսք չի ասել Հարա­վա­յին Կովկա­սում անվտանգության եւ կայունության հաստատման մասին: Միակ հարցը, որ վերա­բե­րում է մեր տարա­ծաշրջա­նին, ՌԴ նախա­գա­հի կողմից ձեւա­կերպվել է որպես «Հյուսիս-հարավ» միջազգա­յին տրանսպորտա­յին միջանցքի գործարկմամբ Ռուսաստա­նի «առանձնա­հա­տուկ շահագրգռվա­ծություն»:

Այս ֆոնին կարեւոր է դիտարկել, որ Սանկտ-Պետերբուրգում Իրա­նի Ազգա­յին անվտանգության բարձրա­գույն խորհրդի քարտուղարն առանձին բանակցություններ է վարել Չինաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Վան Իի հետ: Վան Ին վերա­հաստա­տել է, որ Չինաստա­նը հարգում է Իրա­նի ինքնիշխա­նությունը եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությունը:

Նա Իրանն անվա­նել է «տարա­ծաշրջա­նին տերություն» եւ ասել, որ նրա հետ Չինաստա­նի հարա­բե­րություննե­րը «երրորդ երկրի դիրքո­րոշմամբ պայմա­նա­վորված չեն»: Վան Ին նաեւ հավաստիացրել է, որ Չինաստանն Իրա­նի հետ «կքննարկի ճանա­պարհա­յին հաղորդակցության հետ կապված հարցե­րը»: Չինաստա­նի արտգործնա­խա­րա­րը «երրորդ երկրի դիրքո­րո­շում» ասե­լով Մոսկվա­յին, Անկա­րա­յին, թե Նյու-Դելիին նկա­տի ունե­ցել, կարե­լի է ենթադրել միայն։

Ընդհա­նուր գնա­հա­տա­կա­նը, կարծես, ձեւա­կերպել է «Նեզա­վի­սի­մա­յա գազետա»-ի խմբագրա­կա­նը, ըստ որի՝ Սանկտ-Պետերբուրգում Վլա­դի­միր Պուտինն աշխա­տել է «ԲՐԻԿՍ-մինուս սկզբունքով՝ փորձե­լով պայմա­նա­վորվածնե­րի հասնել Չինաստա­նի, Հնդկաստա­նի եւ Իրա­նի հետ»։

Ըստ երեւույթին, Հարա­վա­յին Կովկա­սում Ռուսաստա­նի հետա­գա քայլե­րը պայմա­նա­վորված են լինե­լու նրա­նով, թե դրանք որքա­նով են ներգրվում Չինաստա­նի, Հնդկաստա­նի եւ Իրա­նի ազգա­յին շահե­րին։ Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րի Չինաստան այցը թույլ է տալիս հուսալ, որ Սյունի­քի կոմունի­կա­ցիա­նե­րի հարցում Պեկի­նը կարող է դրա­կան դեր ունե­նալ։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ