28.4 C
Yerevan

Բլինքեն֊Ալիև Զրույցի Հետև­անքը

Հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման փորձա­քա­րը սահմա­նա­զատման իրա­վա­կան հիմքի համա­ձայնե­ցումն է: Եվ եթե այդ հարցում Բաքուն ստո­րագրված Կանո­նադրությա­նը հավա­տա­րիմ մնա, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Հայաստա­նի սահմա­նադրության «խոչընդոտնե­րի» մասին Իլհամ Ալիեւի «մանտրան» այլեւս էական չի լինի:

Վահրամ Աթա­նեսյան

Բլինքեն-Ալիեւ հեռա­խո­սազրույցի «չոր արդյունքը»

Մամուլը փոխանվել է Բլինքեն-Ալիեւ հեռա­խո­սազրույցի մասին պետա­կան դեպարտա­մենտի պաշտո­նա­կան հաղորդագրությունը, ըստ որի՝ պետքարտուղա­րը «ողջունել է կողմե­րի (Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի) միջեւ վերջին առա­ջընթա­ցը՝ ներառյալ սահմաննե­րի դեմարկա­ցիա­յի մասին համա­ձայնա­գի­րը»:

ԱՄՆ պետքարտուղա­րը նշել է նաեւ Միացյալ Նահանգնե­րի եւ Ադրբե­ջա­նի միջեւ երկկողմ հարա­բե­րություննե­րի կարեւո­րությունը, ընդգծել Բաքվում նոյեմբե­րին կայա­նա­լիք COP29‑ի հաջո­ղությա­նը Վաշինգտո­նի հավա­տարմությունը՝ ասել է պետդե­պարտա­մենտի խոսնակ Մեթյու Միլլե­րը:

Նրա ձեւա­կերպմամբ՝ «քարտուղար Բլինքե­նը եւ նախա­գահ Ալիեւը քննարկել են տարա­ծաշրջա­նա­յին եւ երկկողմ համա­գործակցությունը՝ ներառյալ Ադրբե­ջա­նի կողմից մարդու իրա­վունքնե­րի բնա­գա­վա­ռում միջազգա­յին պարտա­վո­րություննե­րի հարգման կարեւո­րությունը»:

Ադրբե­ջա­նի նախա­գա­հի պաշտո­նա­կան կայքը բավա­կան ծավա­լուն հաղորդագրություն է տարա­ծել, որտեղ, բնա­կա­նա­բար, երկխո­սության «թելադրող դերա­կա­տար» ներկա­յացված է Իլհամ Ալիեւը, որ խաղա­ղության պայմա­նագրի կնքումը վերստին պայմա­նա­վո­րել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ Հայաստա­նի սահմա­նադրությամբ Ադրբե­ջա­նի «նկատմամբ տարածքա­յին պահանջնե­րին վերջ տալու անհրա­ժեշտությամբ»:

Բլանքվի պաշտո­նա­կան հաղորդագրությունն, այդուհանդերձ, հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցա­յին գործընթա­ցի մասով ամփոփված է այսպես. «Անդրա­դառնա­լով սահմաննե­րի դելի­մի­տա­ցիա­յին, նախա­գահ Ալիեւը նշել է երկկողմ ձեւա­չա­փում ձեռք բերված դրա­կան արդյունքնե­րը եւ ասել, որ այն կիրա­կա­նացվի Կանո­նադրության հիման վրա»:

Սա, ըստ էության, Բլինքեն-Ալիեւ հեռա­խո­սազրույցի, ինչպես ռուսներն ասում՝ «չոր արդյունքն է»: Ադրբե­ջա­նի նախա­գա­հը Վաշինգտո­նին հավաստիացրել է, որ սահմա­նա­զատման հանձնա­ժո­ղովնե­րի Կանո­նադրությունը վավե­րա­ցում կստա­նա այն տեսքով, որը օգոստո­սի 30-ին վարչա­պե­տի մակարդա­կով ստո­րագրվել է:

Դիտարժան է, որ սահմա­նա­զատման իրա­վա­կան հիմքի՝ Ալմա-Աթա­յի Հռչա­կագրի, մասին Վրաստա­նի պաշտո­նակցի հետ բանակցություննե­րից հետո Նիկոլ Փաշինյա­նի հնչեցրած տեսա­կե­տը Ադրբե­ջա­նի կողմից առ այս պահը որեւէ վերա­պահմամբ չի հակա­դարձվել:

Հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման փորձա­քա­րը սահմա­նա­զատման իրա­վա­կան հիմքի համա­ձայնե­ցումն է: Եվ եթե այդ հարցում Բաքուն ստո­րագրված Կանո­նադրությա­նը հավա­տա­րիմ մնա, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Հայաստա­նի սահմա­նադրության «խոչընդոտնե­րի» մասին Իլհամ Ալիեւի «մանտրան» այլեւս էական չի լինի:

Հարկավ, չկա ոչ մի երաշխիք, որ Ադրբե­ջա­նի նախա­գահն «ազնիվ կոմե­րի­տա­կա­նի ճշտա­պա­հությամբ» հավա­տա­րիմ կլի­նի ԱՄՆ պետքարտուղա­րին տրված խոստմա­նը: Իրա­վի­ճակ կարող է փոխվել ամեն պահի՝ կախված միջազգա­յին եւ Հարա­վա­յին Կովկա­սին սահմա­նա­կից տարա­ծաշրջաննե­րում զարգա­ցումնե­րից:

Բայց տվյալ պահին ունենք այն, որ սահմա­նա­զատման հանձնա­ժո­ղովնե­րի Կանո­նադրությունը Երեւա­նում եւ Բաքվում վավե­րա­ցում անցնե­լու, երկու երկրնե­րի իրա­վա­կան համա­կարգի մաս դառնա­լու եւ այդ հիմքով սահմա­նա­զատման հետ կապված մյուս հարցե­րի քննարկում սկսե­լու հնա­րա­վո­րություն կա:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ