28.4 C
Yerevan

Եթե Մակրո­նը Չի Գալիս, Կգնա Փաշինյա­նը

Հատկանշա­կան եւ հիշարժան է, որ նախորդ տարի հարա­վաֆրիկյան հանրա­պե­տությունում կայա­ցած ԲՐԻԿՍ գագաթնա­ժո­ղո­վին մասնակցե­լու ցանկություն հայտնել էր հենց Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրո­նը, ինչը սակայն տեղի չունե­ցավ Ռուսաստա­նի հետ տարա­ձայնություննե­րի պատճա­ռով:

Հակոբ Բադալյան

Հայաստա­նում Ֆրանսիա­յի դեսպան Օլիվյե Դըկո­տինյին հայտնել է, որ Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը հրա­վիրվել է Ֆրանսիա­յում կայա­նա­լիք Ֆրանկոֆո­նիա­յի գագաթնա­ժո­ղո­վին: Գագաթնա­ժո­ղո­վը տեղի կունե­նա հոկտեմբե­րի 4–5‑ին: Տեւա­կան ժամա­նակ տարբեր խոսակցություններ ու մամուլի ոչ պաշտո­նա­կան հրա­պա­րա­կումներ էին շրջա­նառվում այն մասին, որ սեպտեմբե­րի 21-ին Հայաստան կժա­մա­նի Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նը:

Սեպտեմբե­րի 15–16-ին Հայաստան ժամա­նեց Ֆրանսիա­յի արտգործնա­խա­րար Ստեֆան Սեժուրնեն, ինչն ի դեպ նրա թերեւս վերջին այցն էր Հայաստան այդ կարգա­վի­ճա­կում: Եվրա­հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայե­նը հայտնել է, որ Սեժուրնեն կնշա­նակվի Եվրա­հանձնա­ժո­ղո­վի փոխնա­խա­գահ՝ տնտե­սա­կան զարգացման հարցե­րով: Սեժուրնեի հայաստանյան այցի ընթացքում որեւէ խոսք չի եղել Մակրո­նի հնա­րա­վոր այցի մասին: Փոխա­րե­նը հայտնի է դառնում, որ Հայաստա­նի վարչա­պետն է հրա­վիրվել Ֆրանկոֆո­նիա­յի գագաթնա­ժո­ղո­վին: Կասկա­ծից վեր է, որ Նիկոլ Փաշինյա­նը կընդունի հրա­վե­րը:

Ընդ որում, այդ համա­տեքստում ուշագրավ է Սեժուրնեի այցը: Ըստ էության, փաստա­ցի ստացվում է, որ այդ այցը Ֆրանկոֆո­նիա­յի վեհա­ժո­ղո­վին Նիկոլ Փաշշինյա­նի այցը «նախա­պատրաստող» այցե­լություն էր: Խոսքը թերեւս վերա­բե­րում է քաղա­քա­կան բովանդա­կությա­նը: Ստեֆան Սեժուրնեն Երեւա­նում թերեւս քննարկել է հարցեր, թեմա­ներ, օրա­կարգ, որի շուրջ առա­վել ծավա­լուն խոսակցություն կլի­նի արդեն Նիկոլ Փաշինյա­նի ու Մակրո­նի միջեւ Ֆրանսիա­յում՝ հոկտեմբե­րի սկզբին:

Միա­ժա­մա­նակ ստացվում է նաեւ, որ հոկտեմբե­րի սկզբին Նիկոլ Փաշինյա­նը կմասնակցի Ֆրանկոֆո­նիա­յի գագաթնա­ժո­ղո­վին Ֆրանսիա­յում, իսկ հոկտեմբե­րի վերջին նա կմասնակցի Կազա­նում կայա­նա­լիք ԲՐԻԿՍ գագաթնա­ժո­ղո­վին: Կլի­նի՞ արդյոք թեմա­տիկ հաջորդա­կա­նություն՝ ժամա­նա­կագրա­կա­նից զատ, բարդ է ասել:

«Բազա­յին նախադրյալներ» անշուշտ առկա են, հաշվի առնե­լով ֆրանսիա­կան արտա­քին քաղա­քա­կա­նության ուշագրավ մի շարք շեշտադրումներ, նաեւ ֆրանսիա­կան ռազմա­վա­րության էական հանգա­մանքներ: Ի վերջո, հատկանշա­կան եւ հիշարժան է, որ նախորդ տարի հարա­վաֆրիկյան հանրա­պե­տությունում կայա­ցած ԲՐԻԿՍ գագաթնա­ժո­ղո­վին մասնակցե­լու ցանկություն հայտնել էր հենց Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրո­նը, ինչը սակայն տեղի չունե­ցավ Ռուսաստա­նի հետ տարա­ձայնություննե­րի պատճա­ռով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ