21.5 C
Yerevan

ՌԴ‑ը Եւ Թուրքիան Միա­սին Կլինե՞ն

Ռուս դիվա­նա­գե­տի հարցազրույցը վկա­յում է ներկա փուլում Մոսկվա-Անկա­րա հարա­բե­րություննե­րի առանցքա­յին պահը: Խնդի­րը Թուրքիա­յի քաղա­քակրթա­կան ընտրությունն է: Բայց Սոտնի­կո­վի դիտարկումնե­րը նաեւ բացա­հայտում են, որ Էրդո­ղա­նի հավակնո­տության աղբյուրը նաեւ Ռուսաստա­նի աջակցությունն է:

Վահրամ Աթա­նեսյան

«Ռուսաստա­նը եւ Թուրքիան միա­սին ուժեղ են» բայց միա­սին կլինե՞ն

Անկա­րա­յում Ռուսաստա­նի դեսպա­նա­տան խորհրդա­կան Սոտնի­չենկոն թուրքա­կան Aydinlik թերթին հարցազրույցում ասել է, որ Ռուսաստա­նը եւ Թուրքիան «որպես խանություն երկու հարյուր տարի մոնղո­լա­կան կայսրության կազմում են եղել, պատկա­նում են նույն քաղա­քակրթությա­նը»։

Նա հիշեցրել է Ռուսա­կան եւ Օսմանյան կայսրության «պատմա­կան հարեւա­նությունը, որ համաշխարհա­յին պատմության մեջ նախա­դեպ չունի»։ Ինչ վերա­բե­րում է նոր շրջա­նին, ապա Սոտնի­կո­վը խոսել է Մուստաֆա Քեմա­լի եւ Լենի­նին համա­գործակցության մասին եւ այն ներկա­յացրել որպես «միջազգա­յին իմպե­րիա­լիզմի դեմ համա­տեղ պայքար»։

Սոտնի­կովն ասել է, որ «Ռուսաստա­նը Թուրքիա­յին հրա­վի­րել է ԲՐԻԿՍ, մի կազմա­կերպություն, որտեղ, ի տարբե­րություն ՆԱՏՕ‑ի, բոլոր երկրներն ունեն որո­շումնե­րի վրա ազդե­ցության իրա­վունք»։ Նրա գնա­հատմամբ՝ «ՆԱՏՕ-ում ամեն ինչ որո­շում է ԱՄՆ‑ը, մյուսնե­րը կատա­րում են նրա կամքը»։

Ռուսաստա­նի դեսպա­նա­տան խորհրդա­կա­նը տարա­կուսանք է հայտնել, որ Թուրքիան աջակցում է Ուկրաի­նա­յին, մինչդեռ «դա մի երկիր է, որի ձեռքե­րը թաթախված են պաղեստինցի­նե­րի արյունով, իսկ Թուրքիան եւ Ռուսաստա­նը Պաղեստի­նի պաշտպանն են»։

Որպես ռուս-թուրքա­կան համա­գործակցության օրի­նակ՝ Սոտնի­կովն ասել է. «Մենք միա­սին ենք Սիրիա­յում, միա­սին ենք Ադրբե­ջա­նում, պետք է միա­սին լինենք իմպե­րիա­լիզմի դեմ պայքա­րում, որովհե­տեւ մենք ուզում ենք ինքնիշխան լինել»։

-Մենք 1920 թվա­կա­նին համա­տեղ կռվել ենք Անգլիա­յի, Ֆրանսիա­յի, ԱՄՆ‑ի հետ, մենք ընդհա­նուր թշնա­մի ունենք,-եզրափակել է ռուս դիվա­նա­գե­տը: Սեպտեմբե­րի 23-ին Թուրքիա­յի նախա­գահ Ռեջեբ Թայիփ Էրդո­ղա­նը մեկնում է Նյու-Յորք, որտեղ նախ կհանդի­պի ԱՄՆ գործա­րար շրջա­նակնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, ապա կմասնակցի Թուրքիա-ԱՄՆ տնտե­սա­կան համա­գործակցության խորհրդա­ժո­ղո­վին:

Ռուս դիվա­նա­գե­տի հարցազրույցը վկա­յում է ներկա փուլում Մոսկվա-Անկա­րա հարա­բե­րություննե­րի առանցքա­յին պահը: Խնդի­րը Թուրքիա­յի քաղա­քակրթա­կան ընտրությունն է: Բայց Սոտնի­կո­վի դիտարկումնե­րը նաեւ բացա­հայտում են, որ Էրդո­ղա­նի հավակնո­տության աղբյուրը նաեւ Ռուսաստա­նի աջակցությունն է:

Այսօր, սակայն, ստեղծվել է իրա­վի­ճակ, երբ պարզ չէ, թե կողմե­րից որն է ավե­լի շատ մյուսի կարիքն զգում: Այս դիտանկյունից գնա­հա­տե­լիս տպա­վո­րություն է ստեղծվում, որ Մոսկվան «հայցում է» Անկա­րա­յի աջակցությունը: Աթա­թուրք-Լենին համա­գործակցության հիշե­ցումը, կարծես, ակնարկ է, որ Թուրքիան «չմա­րած պարտա­մուրհակ ունի»։

Բայց Էրդո­ղանն ընդունու՞մ է, որ պետք է մնա Քեմալ-Լենին պայմա­նա­վորվա­ծություննե­րի տիրույթում: Դա որքանո՞վ է համա­պա­տասխա­նում այսօրվա Թուրքիա­յի շահե­րին:

Ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի առա­ջին փուլում փորձա­գի­տա­կան տեսա­կետ է տարածվել, որ Մոսկվան եւ Անկա­րան քննարկում են 21-րդ դարի մարտահրա­վերնե­րին համարժեք եւ աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կության նոր պայմա­նա­գիր ստո­րագրե­լու հնա­րա­վո­րությունը:

Անցած երկու տարի­նե­րին այդ ուղղությամբ տեսա­նե­լի գործընթաց չի ծավալվել: Անկա­րա­յում Ռուսաստա­նի դեսպա­նա­տան խորհրդա­կա­նի հայտա­րա­րություննե­րից հետեւում է, որ Մոսկվան Թուրքիա­յին առա­ջարկություններ ունի: Ինչի՞ շուրջ են դրանք, եթե նախա­պայման է առա­ջադրվում, որ Թուրքիան միանշա­նա­կո­րեն եվրա­սիա­կան ընտրություն կատա­րի?

Ռուսաստա­նը եւ Թուրքիան, այո, միա­սին ուժեղ կլի­նեն, խնդիրն այն է՝ նրանք միա­սին կլինե՞ն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ