Հայաստան

Մոսկվայի Սպառնալիք֊Ակնարկը

«Ստացվում է տեղեկատվա-քարոզչական մատրիցա, ըստ որի՝ «Հայաստանի անկախության եւ անվտանգության միակ երաշխավորը Ռուսաստանն է, բայց չի կարող կատարել այդ գործառույթը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը կատարում են Արեւմուտքի պատվերը»»։

Վահրամ Աթանեսյան

Մոսկվան վերջին «նախազգուշական կրակոցն է արձակում»

Անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում «անդառնալիության կետի» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, Regnum-ի վիզավի Նիկիտա Մեդվեդչուկն ասել է, որ նա «սեփական մորթը շթփում է պետականի հետ»: Այո, ՀԱՊԿ-ը սպառնալիք է, բայց ոչ թե Հայաստանի, այլ՝ Փաշինյանի իշխանության համար,- մեկնաբանում է նա:

Հրապարակման հեղինակը խորհուրդ է տալիս «դուրս գալ Երեւանի կենտրոնական հրապարակ եւ համոզվել, որ այն դեռեւս չի կոչվում Աթաթուրքի կամ Հեյդար Ալիեւի անվամբ»: Նրա գնահատմամբ՝ «Հայաստանի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ անտագոնիզմն այնքան խորն է, իսկ կողմերի հնարավորությունների տարբերությունն՝ այնքան ակնհայտ, որ Անկարան եւ Բաքուն հարցը վաղուց լուծած կլինեին, եթե չլիներ Ռուսաստանը»:

Հաջորդում է հիմնական ասելիքը: Մոսկվան համբերատարությամբ այդ մասին ասում է, բայց արդեն ոչ թե «Փաշինյանին եւ նրա թիմի անդամներին, որ Հայաստանի շահերը չեն ներկայացնում», այլ՝ հայ ժողովրդին, բայց նրա մի մասն այսօր Մոսկվային լսել չի կարող, որովհետեւ եթերն զբաղեցրել է արեւմտամետ քարոզչությունը:

Դժվար է ասել, որ տեղեկատվա-քարոզչական գրոհը նախաձեռնել է ՌԴ ԱԳՆ-ն կամ նախագահ Պուտինի աշխատակազմը, բայց նույնքան էլ կասկածելի է Regnum-ի լրագրողական անկախությունը: Ըստ երևույթին, այն, ինչ Մոսկվան պաշտոնական մակարդակում իրեն թույլ չի տալիս, ասում է մամուլը, իսկ փորձագետները՝ «հիմնավորում»:

Ստացվում է տեղեկատվա-քարոզչական մատրիցա, ըստ որի՝ «Հայաստանի անկախության եւ անվտանգության միակ երաշխավորը Ռուսաստանն է, բայց չի կարող կատարել այդ գործառույթը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը կատարում են Արեւմուտքի պատվերը»:

Դա ակնհայտ սպառնալիք է, Հայաստանի ներքին գործերին կոպիտ միջամտություն, ինչից կարելի է եզրակացնել, որ առաջիկայում Մոսկվան մեծացնելու է քարոզչական ճնշումը, փորձելու է Հայաստանում ընդլայնել ազդեցության շրջանակները:

-Ռուսաստանը Հայաստանի «վիճելի territories» զորք չի մտցրել, որովհետեւ Փաշինյանն ինքը դրանք վիճելի է ճանաչել եւ Ադրբեջանի վերջին ներխուժման ժամանակ նույնիսկ զորակոչ չի հայտարարել,- ՀԱՊԿ-ից հայ հանրության դժգոհությանը հակադարձում է ռուսաստանյան լրատվամիջոցը:

Սա նույն նարատիվն է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ասում են Ռուսաստանի նախագահը, ԱԳ նախարարը, փորձագետները եւ վերլուծաբանները: Ի՞նչ է անցյալ տարի տեղի ունեցել ԼՂ-ում՝ հայտնի է: Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզեր ադրբեջանական ներխուժման քաղաքական գնահատականի բացակայությունն է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում «անդառնալիության կետի» հասնելու պատճառը:

Մոսկվան, մինչդեռ, Հայաստանին սպառնում է Երեւանի կենտրոնական հրապարակն Աթաթուրքի կամ Հեյդար Ալիեւի «անվամբ վերակոչվելու» հեռանկարով. Միոտւկն ակնհայտ է՝ հայ հանրությանը նոր պատերազմի սպառնալիք ներշնչել, որպեսզի վերջինս ոտքի կանգնի եւ պահանջի Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Թասմագատբեկովն ասել է, որ կազմակերպությունը պատրաստ է քննարկել Հայաստանի փաստարկները: Իսկ թե Հայաստանին ի՞նչ է առաջարկում ՀԱՊԿ-ը՝ հայտնի չէ:

Փոխարենը մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ՌԴ նախագահ Պուտինը հավանություն է տվել ԱԳՆ առաջարկությանը՝ Ուզբեկստանի հետ բանակցություններ սկսել ԳԼՈՆՈՍԱ տիեզերական կապին այդ երկրի հասանելիության հարցի շուրջ: Ըստ աղբյուրների՝ տարեսզբից Ռուսաստանն Ադրբեջանին «Կոռնետ» հակատանկային համակարգեր է վաճառել: Իսկ Հայաստանի պարագայում Մոսկվան, երևի, վերջին «նախազգուշական կրակոցն է արձակել»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *