19.2 C
Yerevan

Հայ֊Թուրքական Հարա­բե­րություննե­րի Սակարկվող Գինը

Հայ-թուրքա­կան հարա­բե­րության կարգա­վորման ուրույն մոտի­վա­ցիա­ներ ունեն ԱՄՆ եւ Ռուսաստա­նը: Թուրքիան խաղում է հենց դրա վրա, այդ կերպ բարձրացնե­լով հայ-թուրքա­կան հարա­բե­րության գինը, հաշվարկե­լով թերեւս, որ այդ գինը միշտ էլ ունե­նա­լու է աճման միտում:

Հակոբ Բադալյան

Հայ-թուրքա­կան գործընթա­ցի աշխարհա­քա­ղա­քա­կան «ինֆլյա­ցիան»

Բաքվից Երեւան ժամա­նած ԱՄՆ պետքարտուղա­րի փոխտե­ղա­կալ Ջոշուա Հաքը Երեւա­նում հանդի­պել է նաեւ հայ-թուրքա­կան հարա­բե­րության կարգա­վորման գործընթա­ցի հայաստաննյան հատուկ բանագնաց, ԱԺ փոխնա­խա­գահ Ռուբեն Ռուբինյա­նի հետ: Հանդիպմա­նը ներկա է եղել նաեւ ԱՄՆ պետքարտուղա­րության Կովկա­սի հարցե­րի գլխա­վոր բանակցող Լուիս Լ Բոնոն: Քննարկվել է հայ-թուրքա­կան կարգա­վորման գործընթա­ցը, բայց ինչ մանրա­մասնե­րով՝ հայտնի չէ: Այս հանդի­պումը հետաքրքրություն է առա­ջացնում թե ինքնին, թե առա­վել եւս այն հանդի­պումնե­րի ֆոնին, որ նախորդել էին:

Իսկ խոսքը այն մասին է, որ սեպտեմբե­րի 12-ին Մոսկվա­յում ՌԴ փոխարտգործնա­խա­րարն էր հանդի­պել հայ-թուրքա­կան հարա­բե­րության կարգա­վորման գործընթա­ցում Թուրքիա­յի հատուկ բանագնաց Քըլը­չին: Ընդ որում, այդ հանդի­պումից հետո ՌԴ փոխարտգործնա­խա­րար Գալուզի­նը Ռդ փոխվարչա­պետ Օվերչուկի հետ ժամա­նել էր Երեւան եւ մասնակցել Հայաստա­նի վարչա­պե­տի հետ հանդիպմա­նը, իսկ թուրքա­կան կողմից հատուկ բանագնաց Քըլը­չը այցե­լել էր Բաքու, որտեղ հանդի­պում էր ունե­ցել Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րա­րի հետ եւ քննարկել նաեւ հայ-թուրքա­կան կարգա­վորման հարցը:

Ահա, դրա­նից հետո Բաքու եւ Երեւան ժամա­նող Ջոշուա Հաքը Երեւա­նում իր հերթին հանդի­պում է արդեն հայաստանյան հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյա­նի հետ: Այդ հանդի­պումնե­րի մրցակցայնության մասին հնա­րա­վոր է անել միայն ենթադրություններ, քանի որ հայտնի չեն թե Գալուզի­նի, հետո Բայրա­մո­վի հետ Քըլը­չի հանդիպման մանրա­մասնե­րը, թե Ռուբինյան-Հաք հանդիպման մանրա­մասնե­րը: Այդ հանդի­պումնե­րում քննարկված մաննրա­մասնե­րը ավե­լի շատ համադրե­լի՞ են, թե՞ ավե­լի մեծ է դրանց հակադրե­լիությունը: Հայ-թուրքա­կան հարա­բե­րության կարգա­վորման ուրույն մոտի­վա­ցիա­ներ ունեն ԱՄՆ եւ Ռուսաստա­նը: Թուրքիան խաղում է հենց դրա վրա, այդ կերպ բարձրացնե­լով հայ-թուրքա­կան հարա­բե­րության գինը, հաշվարկե­լով թերեւս, որ այդ գինը միշտ էլ ունե­նա­լու է աճման միտում:

Հայաստա­նի եւ Թուրքիա­յի հատուկ բանագնացնե­րի վերջին հանդի­պումը տեղի ունե­ցավ հուլի­սի 31-ին, մի մասը հայ-թուրքա­կան սահմա­նի Մարգա­րա­յի հատվա­ծի հայկա­կան կողմում, մյուս մասը սահմա­նի թուրքա­կան կողմում: Ընդ որում, դա հինգե­րորդ հանդի­պումն էր երկամյա դադա­րից հետո, քանի որ առա­ջին չորս հանդի­պումնե­րը տեղի էին ունե­ցել 2022 թվա­կա­նի հունվա­րից-հուլիս ժամա­նա­կա­հատվա­ծում: Երկու տարի անց հինգե­րորդ հանդի­պումից անցել է գրե­թե երկու ամիս, սակայն պարզ չէ, թե ո՞րն է եղել դրա արդյունքը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ