19.2 C
Yerevan

Երև­ա­նում Վնա­սա­զերծված Խումբը Ռուսա­կան Հատուկ Ծառա­յության Ձեռա­գիրն Ունի

Ռուսաստա­նում ճիշտ գնա­հա­տել չգի­տեն։ Նրանք ճիշտ չեն գնա­հա­տում Հայաստա­նի ներքին դրությունը, նրանք ճիշտ չեն գնա­հա­տում նաև Ուկրաի­նան, երբ կարծում էին, որ իրենց այնտեղ ծաղկեփնջե­րով են դիմա­վո­րե­լու։ Ու հենց այդ սխալ գնա­հա­տումներն էլ տապալման են տանում։

Դանիել Իոաննիսյան

Factor.TV‑ը զրուցել է «Իրա­զեկ քաղա­քա­ցի­նե­րի միա­վո­րում» ՀԿ ծրագրե­րի համա­կարգող Դանիել Իոաննիսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԱԾ այն հայտա­րա­րությունը, որում նշվում էր, որ մի խումբ անձինք են բացա­հայտվել, ովքեր Հայաստա­նում նպա­տակ ունեին իշխա­նության բռնա­զավթում իրա­կա­նացնել, իշխա­նությունը սեփա­կա­նացնել։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության, այդ անձինք հատուկ ռազմա­կան պատրաստվա­ծություն են ստա­ցել Ռուսաստա­նի ԱրԲատ բազա­յում։
Դանել Իոաննիսյանն իր խոսքում նշեց, որ ԱրԲա­տը հայկա­կան գումարտակ է, թեև անունն այնպես են դրել, որ ասո­ցացվում է Մոսկվա­յի հայտնի Արբատ փողո­ցի հետ, բայց դա ռուսե­րեն կրճատ «հայկա­կան գումարտակ» բառն է։ Ինչպես հայտնի է, Ռուսաստա­նում այժմ չկա մասնա­վոր և անկախ գործող զինված ստո­րա­բա­ժա­նում, դրանք բոլո­րը ենթարկվում են Ռուսաստա­նի ՊՆ-ին։ Իսկ եթե ինչ որ մարդիկ մարտա­կան պատրաստվա­ծություն են ստա­նում ՊՆ-ին ենթա­կա որևէ ստո­րա­բա­ժա­նումում, դա նշա­նա­կում է, որ ռուսա­կան իշխա­նություննե­րը չէին կարող տեղյակ չլի­նել, թե իրենց մոտ ինչ է կատարվում։ Ի վերջո Ռուսաստա­նը Սուդա­նը չէ։
Իոաննիսյանն ասաց, որ իր համար անակնկալ չէր այդ ամե­նը, անակնկալ էր բացա­հայտումը, հաճե­լիո­րեն զարմա­ցած է, որ մեր իրա­վա­պահնե­րը կարո­ղա­ցել են նման բացա­հայտում իրա­կա­նացնել։ Հարկա­վոր է հասկա­նալ, որ սա միակ խումբը չէր։ Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ բազմա­թիվ այդպի­սի խմբեր կան և այդ խմբե­րը հնա­րա­վոր է նույնիսկ տեղյակ էլ չլի­նեն մեկը մյուսի մասին։
Թե ինչ հավա­նա­կան սցե­նար կարող էր լինել, Իոաննիսյա­նը դժվա­րա­ցավ պատասխա­նել, ասաց, որ կարե­լի է ենթադրել դեպքե­րի մի այնպի­սի ընթացք, որ Երև­ա­նում ասենք բողո­քի ցույցեր տեղի ունե­նան, ապա իրա­վի­ճա­կը տարվի զինված մակարդա­կի, իսկ հետո միջամտի, իրա­կա­նացնի շենքեր գրա­վե­լու իր ստա­ցած փորձը և այլն։ Դա միայն ենթադրություն է, բայց այն, որ այդ մարդիկ նման փորձ են ձեռք բերել, խոսում է այն մասին, որ ամենև­ին էլ խաղա­ղա­սի­րա­կան ձգտումնե­րից չեն ելել։ Իսկ նրանց պատրաստվա­ծության մակարդա­կը, ինչպես օրի­նակ ստի դետեկտո­րի միջո­ցով ստուգումներ անցնե­լը, վկա­յում է այն մասին, որ դա ոչ թե բանա­կին է վերա­բե­րում, այլ հատուկ ստո­րա­բա­ժա­նումնե­րին։ Դա գործա­կալ հավա­քագրե­լու արդեն դասա­կան դարձած երև­ույթ է։ ՊՆ‑ը նման բանե­րով չի զբաղվում, դա հատուկ ծառա­յություննե­րի ձեռա­գիրն է։ Ռուսա­կան իշխա­նություննե­րը, տեսնե­լով, որ հանրա­յին տրա­մադրություննե­րի վրա չեն կարո­ղա­նում ազդել, դիմում են նման մեթոդնե­րի։ Բայց նրանք չգի­տեն, որ Հայաստա­նում արդեն հաստատված ժողովրդա­վա­րություն կա։ Այն լրիվ կայա­ցած չէ, բայց արդեն իսկ կա, իսկ թեկուզ և անկա­տար, բայց գոյություն ունե­ցող ժողովրդա­վա­րությունը «պալա­տա­կան ինտրիգնե­րով» չի ապրում։ Ռուսաստա­նում ճիշտ գնա­հա­տել չգի­տեն։ Նրանք ճիշտ չեն գնա­հա­տում Հայաստա­նի ներքին դրությունը, նրանք ճիշտ չեն գնա­հա­տում նաև Ուկրաի­նան, երբ կարծում էին, որ իրենց այնտեղ ծաղկեփնջե­րով են դիմա­վո­րե­լու։ Ու հենց այդ սխալ գնա­հա­տումներն էլ տապալման են տանում։
Հայաստա­նում գտնվող ռազմա­բա­զան պետք է դուրս բերվի, կարծում է Իոաննիսյա­նը։ Նրանք մեզ չեն պաշտպա­նե­լու; Նա ռուսնե­րը մեզ վաղուց են դավա­ճա­նել, երկրորդն էլ ռուսնե­րը հիմա իրենք անվտանգության հետ խնդիրներ ունեն, մեզ ինչպե՞ս են պաշտպա­նե­լու։ Եթե կարող են պաշտպա­նել, թող Կուրսկի մարզը պաշտպա­նեն։ Իսկ ռազմա­բա­զան պետք է դուրս բերվի, որ մենք գոնե կարո­ղա­նանք նորմալ սպա­ռա­զի­նություն ստա­նալ արևմուտքից։ Դեռևս միայն Ֆրանսիան, այն էլ մեծ դժվա­րությամբ է մեզ ինչ-որ բաներ տվել, իսկ ԱՄՆ‑ը մեզ առհա­սա­րակ որևէ զենք չի տալիս։ Եվրո­պա­կան մի շարք երկրնե­րերկար բարակ բանակցություննե­րից հետո միայն համա­ձայնվե­ցին մեզ օպտի­կա­կան նշա­նոցներ վաճա­ռել, պարտա­դիր պայմա­նով, որ դրանք ռուսնե­րի ձեռքում չեն հայտնվե­լու։ Հարկա­վոր է հասցնել Ռուսաստա­նից ունե­ցած կախվա­ծությունը կրճա­տել, քանի դեռ ուշ չէ, որովհետև բացառված չէ, որ ռուսնե­րը վաղը կարող են Ուկրաի­նա­յում ինչ որ հաջո­ղություններ արձա­նագրել, դառնալ ավե­լի ուժեղ և արդեն սկսել պայմաններ թելադրել այստեղ։ Հիմա չի անում որովհետև չի կարո­ղա­նում, բայց վաղը կարող է արդեն ուշ լինել։ Ռուսնե­րից պոկվե­լը կարող է ցավոտ լինել, բայց ուղեծրում մնա­լը էլ ավե­լի վատ է լինե­լու։
Իոաննիսյա­նը նաև անդրա­դարձավ ՀՀ խորհրա­դա­րա­նա­կան ընդդի­մությա­նը։ Նա ասաց, որ որևէ ապա­ցույց չկա, որ ձերբա­կալված անձինք խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության հետ որևէ կապ ունեն, միմյանց հետ են աշխա­տում, բայց մեր ընդդի­մության կապը ռուսա­կան վերնա­խա­վի հետ այնքան ուժեղ է, որ դա չես կարող չնկա­տել։ Բացի դրա­նից էլ հետաքրքիր է, թե ի՞նչ վերա­բերմունք ունի ընդդի­մությունը այս ամե­նի նկատմամբ։ Նրանք իհարկե կհերքեն իրենց և այդ խմբա­վորման միջև հնա­րա­վոր կապի առկա­յությունը, բայց արդյո՞ք կդա­տա­պարտեն նման երև­ույթը։ Անձամբ իր համար դա դատա­պարտե­լի երև­ույթ է, երբ օտար երկի­րը փորձում է իշխա­նություն զավթել, ինչ որ գործո­ղություններ անել Հայաստա­նում, անկախ նրա­նից, թե օրվա իշխա­նա­վո­րը Փաշինյա՞նն է, թե Սարգսյա­նը։

Ամբողջա­կան հարցազրույցը՝ 168.am կայքից։

Առնչվող Հոդվածներ