21.5 C
Yerevan

Խայտա­ռակ Եւ Ամո­թա­լի Որո­շում

Ամե­նուր եւ անդա­դար Հայաստա­նի ժողովրդա­վա­րության զարգա­ցումից եւ հաջո­ղություննե­րից խոսող իշխող քաղա­քա­կան ուժը եւ վարչա­պետ Փաշինյա­նը, այս որոշմամբ, փաստո­րեն հասկացնում են, որ հնա­րա­վոր մասնակցա­յին եւ արդար ժողովրդա­վա­րությունը իրենց համար այնքան էլ ցանկա­լի բան չէ, կամ ցանկա­լի է այնքա­նով, որքա­նով չի վնա­սում միա­հե­ծան իշխա­նության պահպանմա­նը:

Լևոն Բարսեղյան

Սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րի խորհուրդը այսօր որո­շեց ԱԺ ընտրա­կան համա­կարգից «կայուն մեծա­մասնության ապա­հովման» մեխա­նիզմը թողնել այդպի­սին 2026‑ի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի համար, այսինքն՝ չփո­խել մինչեւ հաջորդ ընտրություննեը:

Ասել, որ ներքա­ղա­քա­կան կյանքում սա այս իշխա­նության հերթա­կան խայտա­ռակ որո­շումն է, նշա­նա­կում է ոչինչ չասել:

  1. Այս մեխա­նիզմը, որ աշխարհում 1–2 երկրում է փորձարկվել, մեր ընտրա­կան համա­կարգ մտցրել էին Սերժիկ Սարգսյա­նի հավա­տա­րիմ ծառա­նե­րը, որպեսզի ապա­հո­վեին ՀՀԿ ցմահ թագա­վո­րությունը: ՀՀ նոր իշխա­նությունը, որ 2018-ին եւ 2021-ին այդ մեխա­նիզմից օգտվե­լու կարի­քը չի ունե­ցել, որովհե­տեւ ստա­ցել է բացարձակ մեծա­մասնություն (71 եւ 54 տոկոս), դատե­լով ներքա­ղա­քա­կան դրությունից եւ հատկա­պես Երեւա­նի ավա­գա­նու 2023 թ սեպտեմբե­րի ընտրություննե­րում իր տարած քվե­նե­րից (33 տոկոս, 2018‑ի 81 տոկո­սի փոխա­րեն), հասկա­նա­լով, որ չի բացառվում, որ հերթա­կան ԱԺ ընտրություննե­րում բացարձակ մեծա­մասնություն չստա­նա, բայց ստա­նա հարա­բե­րա­կան մեծա­մասնություն եւ դատա­պարտված լինի, կոա­լի­ցիա կազմել այս կամ այն կուսակցություննե­րի հետ, որո­շեց օգտվել Սերժ Սարգսյա­նի իշխա­նության վերարտադրման այդ մախա­նիզմից, որի իմաստը հարա­բե­րա­կան մեծա­մասնություն ստա­ցած քաղա­քա­կան ուժին լրա­ցուցիչ մանդատներ ստա­նա­լու հնա­րա­վոր տալն ու կայուն՝ բացարձակ մեծա­մասնություն սարքելն էր: Այս համա­կարգով, օրի­նակ, 35 տոկոս ստա­ցած քաղա­քա­կան ուժը, խորրդա­րա­նում ներկա­յացված է լինե­լու 54 տոկո­սով, իսկ 7 տոկոս ստա­ցած քաղա­քա­կան ուժը դրա հետեւանքով խորհրդա­նում կարող է ներկա­յացված լինել մանդատնե­րի 3–4‑5 տոկո­սով: Սա ներկա­յա­ցուցչա­կան ժողովրդա­վա­րության դիտա­վորյալ աղճա­տում եւ հաշմում է:
  2. Չնա­յած 2024 թ. հուլի­սի 1‑ին Նիկոլ Փաշինյա­նը պատասխա­նե­լով համա­ժո­ղո­վի ժամա­նակ հնչած հարցին, ասել էր, թե կողմ է, որ կայուն մեծա­մասնության համա­կարգը վերացվի, իր ստեղծած խորհրդի անդամնե­րի մեծ մասը, այդ թվում նախա­րար Գ. Մինասյա­նը եւ ՀՀ ԱԺ պետա­կան, իրա­վա­կան հարցե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Վ.Վարդանյանը հետեւո­ղա­կա­նո­րեն դիմադրել են այդ համա­կարգի վերացմա­նը, անլուրջ արդա­րա­ցումներ բերե­լով դրա համար: «Արդյոք մենք ուզում ենք հրա­ժարվել կայուն քաղա­քա­կան մեծա­մասնության կարգա­վո­րում։ Այո, ուզում ենք։ Բայց արդյոք մենք ուզում ենք դա անել հիմա՝ առանց կոմպլեքս սահմա­նադրությունը դիագնոստի­կա անե­լու։ Ոչ, չենք ուզում եւ ի սկզբա­նե չենք էլ ուզել։ Սա է իմ դիրքո­րո­շումը» ասել է նախա­րար Մինասյա­նը: Ն.Փաշինյանը հաստա­տա­պես տեղյակ է այդ դիրքո­րոշմա­նը, այդ պաշտոնյա­նե­րը չէին կարող գործել առանց իր համա­ձայնության: Այդ դեպքում ստացվում է, որ Փաշինյա­նը հրա­պա­րա­կավ մի դիրքո­րո­շում է հայտնում, իսկ իր թիմա­կիցնե­րը հակա­ռակն են անում: Իսկ եթե Փաշինյա­նի կամքին հակա­ռակ են վարվել Մինասյա­նը եւ Վարդանյա­նը, ՔՊ համա­պա­տասխան արձա­գանքը պետք է հնչի, ինչը չի հնչել դեռ:
  3. Խորհրդի «Հանրա­պե­տություն» կուսակցության ներկա­յա­ցուցի­չը պաշտպա­նել է իշխա­նա­կան մեծա­մասնության դիրքո­րո­շումը, պահպա­նե­լով ԱԺ ձեւա­վորման կայուն մեծա­մասնության խայտա­ռակ սկո­բունքը: Նա, երեւի չի հասկա­ցել, որ այս սկզբունքի շնորհիվ, եթե իրենց քաղա­քա­կան ուժը ԱԺ ընտրություննե­րում ժողովրդից 15 տոկոս ստա­նա, ԱԺ-ում ներկա­յացված կլի­նի 5–7 տոկո­սով: Այսինքն՝ ներկա­յա­ցուցի­չը գործել է ՔՊ հետ համա­հունչ ընդդեմ օրենսդիր մարմնում բազմա­կուսակցա­կան եւ համա­մասնա­կան ներկա­յացվա­ծության շահի:
  4. Ամե­նուր եւ անդա­դար Հայաստա­նի ժողովրդա­վա­րության զարգա­ցումից եւ հաջո­ղություննե­րից խոսող իշխող քաղա­քա­կան ուժը եւ վարչա­պետ Փաշինյա­նը, այս որոշմամբ, փաստո­րեն հասկացնում են, որ հնա­րա­վոր մասնակցա­յին եւ արդար ժողովրդա­վա­րությունը իրենց համար այնքան էլ ցանկա­լի բան չէ, կամ ցանկա­լի է այնքա­նով, որքա­նով չի վնա­սում միա­հե­ծան իշխա­նության պահպանմա­նը: Այս անկյունա­քա­րա­յին վճռով «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գի­րը» անուղղա­կիո­րեն հայտա­րա­րեց, որ իր համար միանգա­մայն ընդունե­լի է ՀՀԿ ներմուծած այդ կարգա­վո­րումը, որ արվել էր 2016 թվա­կա­նին:
  5. Կայուն մեծա­մասնության ապա­հովման սկզբունքը համայնքնե­րի ավա­գա­նու ընտրություննե­րում, որ նույնպես գործում էր 2016–2018 թթ. այս իշխա­նությունը վերացրել էր, եւ անցած տարի­նե­րի ավա­գա­նու համա­մասնա­կան ընտրություննե­րը անցկացվել են առանց այդ ապա­կա­նիչ գործի­քի. համայնքնե­րի ավա­գա­նու կազմե­րում սահմանված շեմից առա­վել հավա­քած քաղա­քա­կան ուժե­րը ներկա­յացված են իրենց ստա­ցած քվե­նե­րի համա­մասնությամբ: ԱԺ ընտրության համա­կարգում այդ սկզբունքի վերացման դեմ այս կատա­ղի պայքա­րը հուշում է, որ ՔՊ‑ն կարող է մի օր էլ վերա­կանգնել համայնքա­յին ընտրություննե­րում կայուն մեծա­մասնության ապա­հովման սկզբունքը՝ երկի­րը ետ գլո­րե­լով 2016 թվա­կան:
  6. 2026 թվա­կա­նի ԱԺ ընտրություննե­րից ընդա­ռաջ այդ փոփո­խությունը իրա­կա­նացնե­լու՝ կայուն մեծա­մասնության ապա­հովման սկզբունքի վերացման առա­ջարկին կողմ էին քվեարկել խորհրդի հետեւյալ անդամնե­րը. «Իրա­զեկ քաղա­քա­ցիա­կան միա­վո­րում» ՀԿ նախա­գահ Դանիել Իոաննիսյան, «Լուսա­վոր Հայաստան» կուսակցության նախա­գահ Էդմոն Մարուքյան, «Հելսինկյան քաղա­քա­ցիա­կան ասամբլեա­յի» Վանա­ձո­րի գրա­սենյա­կի նախա­գահ Արթուր Սաքունց եւ փաստա­բան Տիգրան Եգորյան։
  7. ՔՊ‑ն առա­ջի­կա­յում կփորձի զանա­զան ձեւա­կան եւ կեղծա­վոր արդա­րա­ցումներ ու հիմնա­վո­րումներ պատմել այն բանի, թե ինչու է որո­շել պահպա­նել կայուն մեծա­մասնության ապա­հովման ամո­թա­լի սկզբունքը, կպատմի, որ երկրին կայունություն է պետք, կարող են ցնցումներ լինել, եթե կայուն մեծա­մասնության սկզբունքը չգործի, մոռա­նա­լով, որ 2018-ին կայուն մեծա­մասնոսւթյունը չխանգա­րեց իշխա­նա­փո­խությա­նը, սակայն դրա­նով ավե­լի կխո­րացնի կասկածնե­րը, թե իշխա­նության պահպա­նումը ժողովրդա­կան արդար ներկա­յացվա­ծության խափանման գնով դառել է իր կարեւոր նպա­տակնե­րից մեկը:

Լուսանկա­րը հանրա­յին հեռարձա­կո­ղի կայքից է:

Գրա­ռումը՝ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից։

https://www.facebook.com/share/p/3S8mtKpwnp39RJt4/?

Առնչվող Հոդվածներ