19.2 C
Yerevan

Հայաստա­նի Պայքա­րը Քաղա­քակրթության Պայքարն Է

Բարբա­րո­սա­կան պատե­րազմնե­րի դադա­րե­ցումով Եվրո­պա­յում պատե­րազմնե­րը չդա­դա­րե­ցին, բայց շատ կարև­որ էր, որ իրա­վունքը մտավ գործա­ծության մեջ և միայն քսան տարի առաջ է միջազգա­յին իրա­վունքը դարձել համընդհա­նուր կիրառման մեթոդ և բնա­կա­նա­բար դեռ երկար ճանա­պարհ կանցնի, մինչև դրա լիա­կա­տար արդյունքնե­րի երև­ա­լը։

Լուիս Մորե­նո Օկամպո

1inTV‑ը զրուցել է Միջազգա­յին Քրեա­կան դատա­րա­նի առա­ջին դատա­խազ Լուիս Մորե­նո Օկամպո­յի հետ։ Զրույի ընթացքում քննարկվել են միջազգա­յին իրա­վունքը, Հայաստա­նի՝ միջազգա­յին ասպա­րե­զում արդա­րա­դա­տության հասնե­լու հնա­րա­վո­րություննե­րը և այլն։
Դատա­խազ Օկամպոն նշեց, որ Հայաստա­նում հասցրել է բազմա­թիվ մարդկանց հետ ծանո­թա­նալ, հանդի­պել կաթո­ղի­կո­սի հետ, ինչպես նաև եղել է սահմաննե­րում, տեսել ադրբե­ջա­նա­կան բանակն այնտեղ կանգնած։
Պատասխա­նե­լով այն հարցին, թե ինչպե՞ս է, որ Հայաստա­նը վավե­րացրել է Հռո­մի ստա­տուտը, Հաա­գա­յի միջազգա­յին դատա­րա­նում հասել հայցի բավա­րարման, բայց Ադրբե­ջա­նը անտե­սել է այդ ամե­նը ու առանց որևէ հետևքնի շարունա­կել խախտել Արցա­խի հայե­րի իրա­վունքնե­րը, չի վերացրել շրջա­փա­կումը և վերջում էլ տեղի է ունե­ցել բռնա­գաղթ, Օկամպոն ասաց, որ միջազգա­յին իրա­վունքը համե­մա­տա­բար նոր գործիք է։ Այն դեռևս հարյուր տոկո­սա­նոց արդյունք չի գրանցել, բայց զրո էլ չէ։ Մարդկությունը հինգ հազար տարի է ինչ պատե­րազմնե­րի մեջ է և միայն չորս հարյուր տարի առաջ է իրա­վունք երև­ույթն ընդհանրա­պես ի հայտ եկել, երբ Եվրո­պա­յում դադա­րեցվել են բարբա­րո­սա­կան պատե­րազմնե­րը և հիմա՝ երբ քսան տարի առաջ ամրագրվեց միջազգա­յին իրա­վունքը։ Բարբա­րո­սա­կան պատե­րազմնե­րի դադա­րե­ցումով Եվրո­պա­յում պատե­րազմնե­րը չդա­դա­րե­ցին, բայց շատ կարև­որ էր, որ իրա­վունքը մտավ գործա­ծության մեջ և միայն քսան տարի առաջ է միջազգա­յին իրա­վունքը դարձել համընդհա­նուր կիրառման մեթոդ և բնա­կա­նա­բար դեռ երկար ճանա­պարհ կանցնի, մինչև դրա լիա­կա­տար արդյունքնե­րի երև­ա­լը։
Հայաստա­նը միայնակ չէ, նշեց Օկամպոն, Հայաստա­նի պայքա­րը քաղա­քակրթության պայքարն է։ Իր դատա­խազ եղած ժամա­նակ ինքը երեք նախա­գա­հի դեմ հայց է ներկա­յացրել, նրա­նից մեկին ի վերջո դատել են, մեկը սպանվել է անկախ պատճառնե­րով, մյուսը թեև արդա­րացվել է, բայց ինը տարի անցկացրել է բանտում Միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նի դատա­խա­զը անկախ մարմին է։ Նրա վրա ոչ ոք չի կարող ճնշում բանեցնել, այլ իրա­վա­կան միջոց չկա, որով դատա­խա­զին կարե­լի է ստի­պել վճիռ ընդունել կամ գործ հարուցել։ Դատա­խա­զին կարե­լի է տեղյակ պահել, նրան անընդհատ լուրեր, փաստեր ու վկա­յություններ ուղարկել և դատա­խազն ինքը կձեռնարկի արդա­րության վերկա­նագնման ևս մեկ միջո­ցա­ռում։ Ադրբե­ջանն ինքը ճանա­չել է արցախցի­նե­րի իրա­վունքնե­րը և անտե­սել դրանք։ Կարև­որ է, որպեսզի արցախցի­նե­րի իրա­վունքնե­րը վերա­կանգնվեն ու պահպանվեն։
Այս պահին միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նը վճիռ ունի ՌԴ նախա­գահ Պուտի­նի դեմ, ինչ որ գործընթացներ գնում են Նաթանյա­հուի մասով ու նույնը կարող է նաև տեղի ունե­նալ Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիևի հետ։ Հատկա­պես, որ նախա­գահ Ալիևը, եթե ցանկա­նում է COP-29‑ի խաղաղ անցկա­ցում, ապա նա գիտակցում է, որ դրա համար լավ պայմաններ կարող են լինել Բաքվում պահվող հայ պատանդնե­րի ազատ արձա­կումը։ Հայկա­կան Սփյուռքը շատ մեծ բան կարող է անել։ Անհրա­ժեշտ է, որ հայերն ամբողջ աշխարհում մեկ բռունցք դառնան և միանման պաահվածք ցուցա­բե­րեն, երբ խոսքը վերա­բե­րում է Հայաստա­նի Հանրա­պե­տության իրա­վունքնե­րին։
Օկամպոն նորից նշեց, որ Հայաստնի պայքա­րը քաղա­քակրթության պայքարն է և ինքը, ինչպես նաև շատ այլ մարդիկ կարող են ՀՀ-ին օգնել ավե­լի լավ դիրքա­վորվե­լու, ունե­ցած խնդիրնե­րի լուծման համար ավե­լի լավ ուղի­ներ փնտրե­լու առումով։ Ինչ վերա­բե­րում է Ադրբե­ջա­նի այն պահանջին, որ հայե­րը հետ կանգնեն մի շարք հայցա­դի­մումնե­րից խաղա­ղության պայմա­նա­գի­րը իրա­կա­նություն դարձնե­լու համար, Օկապմոն նշեց, որ եթե այդ եղա­նաով հնա­րա­վոր լինի Ադրբե­ջա­նից խաղա­ղություն ստա­նալ, ապա դա լավ գործարք է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ