19.2 C
Yerevan

Ո՞վ Եւ Ինչու Է Իշխա­նա­փո­խություն Ուզում

Նրանք ընդա­մե­նը թեկնա­ծուներ են, որոնք իրենց սիրուն աչքե­րի համար չէ, որ պետք է բերվեն իշխա­նության, այլ կոնկրետ առա­քե­լությամբ՝ օգնե­լու ստա­նալ իշխա­նա­փո­խության արդյունքում ակնկալվո­ղը՝ ոչ ժողովրդա­վա­րա­կան, նախկի­նի պես կոռումպացված, թույլ, ենթա­կա, ինչ-որ մեկի հոգա­բարձության կարի­քը զգա­ցող ու նրա­նից կախվա­ծության մեջ գտնվող, իմի­տացված ինքնիշխա­նությամբ պետա­կան կազմա­վո­րում։

Հեղի­նե Մանուկյան

Օտար երկրում ծվա­րած նարկո­բա­րոններ, կրի­մի­նալներ, գործա­կալներ. ով և ինչի համար է ուզում ՀՀ-ում հրա­տապ իշխա­նություն փոխվի

ՀՀ-ում հեղաշրջման տապալված փորձի մասին ԱԱԾ‑ի բացա­հայտումը ՀՀ շարքա­յին քաղա­քա­ցու մոտ կարող է օբյեկտի­վո­րեն հարց հարուցել՝ շահագրգիռ սուբյեկտնե­րի (հատկա­պես արտա­քին ուժե­րի) ինչի՞ն է պետք ՀՀ-ում ժամա­նա­կից շուտ իշխա­նություն փոխել, այն էլ՝ մի քանի անգամ փորձել-ձախո­ղել-խայտա­ռակվե­լով։ Եվ ամե­նա­կա­րեւոր հարցադրումը՝ ո՞րն է փոխե­լու գլխա­վոր մոտի­վը, պատճա­ռը եւ կամ դրդա­պատճա­ռը։

Ընդ որում՝ այս հարցադրումը շատ կարեւոր է՝ «փոխե­լու» տրա­մա­բա­նությունը ճիշտ ընկա­լե­լու համար, փոխել՝ նոր՝ «սիրուն-սիմպա­տիչնի» պերսո­նի, «սուպերմեն»-ի իշխա­նության բերե­լու համա՞ր, որը ՀՀ ժողովրդա­վա­րությունը կբարձրացնի նոր մակարդա­կի, կվա­րի է՛լ ավե­լի հմուտ ու հավա­սա­րակշռված արտա­քին քաղա­քա­կա­նություն, կչե­զո­քացնի արտա­քին մարտահրա­վերներն ու սպառնա­լիքնե­րը, քաղա­քա­ցի­նե­րին կպարգեւի եդե­մա­կան կյանք եւ հավերժա­կան երջանկություն, թե՞ փոխել՝ ի չարս երկրի, այսինքն՝ ի կատա­րումն այն պահանջ-պարտադրանքնե­րի, որոնք հրա­ժարվում է կատա­րել գործող իշխա­նությունը՝ ի բարօ­րություն պետության։

Արդ, շատ կարեւոր է հասնել իշխա­նա­փո­խության՝ «ինչի՞ համար»-իի խորքին եւ ճիշտ վերծա­նել այն։ Երբ տեղի ունե­նա վերծա­նումը, մնա­ցած հարցադրումնե­րի պատասխաններն ակնհայտ կդառնան։

Մեր տպա­վո­րությամբ, որն ամրապնդվում է հետհե­ղա­փո­խա­կան անցած մի քանի տարի­նե­րին տեղի ունե­ցած զարգա­ցումնե­րով, այդ թվում՝ 44-օրյա պատե­րազմ, իշխա­նա­փո­խություն անե­լը ամե­նեւին էլ դա անել ցանկա­ցո­ղի զուտ քաղա­քա­կան կապրի­զը չէ՝ նորից իշխա­նության բերել հայ ժողովրդի կողմից մերժված, նախկին կոռումպացված, ավտո­րի­տար ռեժի­մի կարկա­ռուն դեմքե­րին՝ գլխա­վո­րությամբ ՀՀ նախկին նախա­գահնե­րի։

Նրանք ընդա­մե­նը թեկնա­ծուներ են, որոնք իրենց սիրուն աչքե­րի համար չէ, որ պետք է բերվեն իշխա­նության, այլ կոնկրետ առա­քե­լությամբ՝ օգնե­լու ստա­նալ իշխա­նա­փո­խության արդյունքում ակնկալվո­ղը՝ ոչ ժողովրդա­վա­րա­կան, նախկի­նի պես կոռումպացված, թույլ, ենթա­կա, ինչ-որ մեկի հոգա­բարձության կարի­քը զգա­ցող ու նրա­նից կախվա­ծության մեջ գտնվող, իմի­տացված ինքնիշխա­նությամբ պետա­կան կազմա­վո­րում (որին դժվար է պետություն անվա­նե­լը), որը կունե­նա ծայրա­գա­վա­ռի ֆունկցիա, կունե­նա «նամեստնիկ», եւ որը կկա­տա­րի հոգա­բարձուի թելադրանքը, կանի սա, սա, սա, չի անի այս, այս, այս․․․․, եւ արդյունքում կլի­նի «կուշտ» ու «տակը չոր»։

Այլ կերպ ասած՝ իշխա­նա­փո­խության նպա­տակն այս դեպքում «իշխա­նություն» հասկա­ցության գլխա­վոր կոդի՝ ինքնիշխա­նության դեմ է՝ բառի առա­ջին բաղադրի­չի՝ «ինքն»-ի ամպուտացմամբ։

ՀՀ քաղա­քա­կան դաշտում հաստատված ստա­տուս քվոն է, որ ստի­պում է ՀՀ-ին ինքնիշխա­նությունից, ժողովրդա­վա­րությունից եւ մնա­ցած գերկա­րեւոր հատկություննե­րից զրկե­լուն շահագրգռված սուբյեկտնե­րին որպես իրենց նպա­տա­կին հասնե­լու «գործիքներ» օգտա­գործել հայտնի դեմքե­րին։ Ովքեր թեեւ մաշված են ու մերժված, սակայն չեն կորցրել իրենց ֆունկցիո­նա­լությունը, այսինքն՝ ի վիճա­կի են ծառա­յություններ մատուցել, երբ բանը հասնի այս կամ այն բանը անե­լուն կամ չանե­լուն։ (Կասկած չունենք՝ եթե ՀՀ քաղա­քա­կան դաշտը լիներ խայտաբղետ, ու հեղաշրջում անել ձգտողնե­րի նպա­տակնե­րը սպա­սարկող այլ սուբյեկտներ լինեին, ապա որպես գործիք կօգտա­գործվեին նրանք՝ պայմա­նա­կան Քոչար Ռոբերտյա­նը, Սարգիս Սերժիկյա­նը, Գալուստ Վազգենյանն ու երկրից թռած եւ ՌԴ-ում ծվա­րած հայտնի կամ կիսա­հայտնի «ռազմա­հայրե­նա­սեր տղերքը»)։

Այսինքն՝ իշխա­նությունը հայտնի սուբյեկտնե­րին տրվե­լու է, որպեսզի հետա­գա­յում նրանք իրենց հերթին «по-хорошему» տան այն, ինչը մտա­դիր է ստա­նալ իշխա­նության բերո­ղը։ Ասենք՝ «Զանգե­զուրի միջանցքը», որը գործող իշխա­նությունը համա­ռո­րեն, ոտքը մի կոշի­կի մեջ դրած չի տալիս ու պնդում է՝ երբեք չի տալու, պատրաստ է բոլոր տրանսպորտա­յին կոմունի­կա­ցիա­նե­րի ապաշրջա­փակմա­նը, բայց ոչ ՀՀ ինքնիշխա­նության կորստի հաշվին՝ «միջանցքա­յին տրա­մա­բա­նությամբ»։ Կամ, ասենք, կապուղի­նե­րի ապաշրջա­փակման պարա­գա­յում դրանց վերահսկո­ղությունը հանձնել ՌԴ ԱԴԾ-ին, «գրո­ղի ծոցն» ուղարկել ՀՀ-Ադրբե­ջան սահմա­նին տեղա­կայված ԵՄ դիտորդնե­րին, եւ կարի­քի դեպքում դրանց փոխա­րի­նել ՀԱՊԿ դիտորդնե­րով։

Ապա­սա­ռեցնել ռազմա­քա­ղա­քա­կան այդ՝ հանգուցյալ դաշինքի հետ ՀՀ հարա­բե­րություննե­րը՝ դրան «Прощай навсегда» ասե­լու փոխա­րեն։ Եվ/կամ՝ դադա­րեցնեն Արեւմուտքի հետ, իրենց լեքսի­կո­նով ասած, «սիլի-բիլի­նե­րը», տարա­շերտ մերձե­ցումներն ու մնան եւ լինեն մեկ աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրո­նի կամքի ու կամա­կո­րության գերին․․․․ Այսինքն՝ հայտնվել մի կարգա­վի­ճա­կում, որը ենթադրում է նաեւ դադա­րեցնել ինքնա­պաշտպա­նության զանա­զան միջո­ցա­ռումնե­րը, չտվայտվել արտա­քին սպառնա­լիքնե­րի հարցով, չմտա­ծել սահմա­նա­զատված սահմաններ ունե­նա­լու մասին՝ բավա­րարվե­լով վիրտուալ, աննյութա­կան սահմաննե­րով, հույսը դնե­լով օտար երկրի ռազմա­կան ներկա­յության վրա, որը կստանձնի «քեռի Ռեմբո­յի» դերն ու «փը՛շտ» կանի մեր աննյութե­ղեն սահմաննե­րի վրա հարձակվողնե­րին։

Դե իսկ երբ բանը հասնի ֆրանսիա­կան արտադրության ինչ-որ ապրանք գնել կամե­նա­լուն, ապա գնումը լինի ոչ թե զենքի, այլ՝ օծա­նե­լի­քի կամ շամպայնի տեսքով։ Նույնը վերա­բե­րում է նաեւ հնդկա­կան արտադրության ապրանքնե­րի գնմա­նը․ եթե համե­մունքներ, ապա՝ որքան կկա­մե­նաք, ի սեր Աստծո։

Ամփո­փե­լով նշենք՝ ՀՀ-ում իշխա­նա­փո­խություն անե­լու նպա­տա­կը՝ հեղաշրջման, ահա­բեկչության, թե այլ՝ կոշտ կամ փափուկ մեթոդնե­րով, Նիկոլ Փաշինյա­նի դեմ չէ, այլ՝ Հայաստան պետության, պետա­կան կարգի, սահմա­նադրա­կան ինստի­տուտնե­րի եւ իշխա­նություն կրող միակ աղբյուրի՝ ժողովրդի դեմ։

Եթե այս պահին իշխա­նության ղեկին լիներ մեկ այլ անձ, բայց վարեր նույն քաղա­քա­կա­նությունը, համոզված ենք՝ հեղաշրջման ուրվա­կա­նը կշա­րունա­կեր թեւա­ծել։ (Չենք կարծում, որ Նիկոլ Փաշինյա­նին տապա­լե­լու արդեն 6 տարի ձգվող արտա­քին միջամտություննե­րի պատճա­ռը վերջի­նիս մորուքի ձեւը, աչքե­րի գույնը կամ նրա նկատմամբ տածած՝ «լիչնի նեպրի­յազնն» են)։

Հ․Գ․ Ի դեպ, դեռ ամիսներ առաջ, երբ նոր էր մեկնարկել «Տավուշը հանուն հայրե­նի­քի» շարժումը, վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը ասուլի­սում թվեց բողո­քի այդ շարժմանն աջակցողնե­րի ասորտի­մենտը. «օտար երկրնե­րում ծվա­րած նարկո­բա­րոններ, կրի­մի­նալներ, որոնք, իմ ունե­ցած հավաստի տեղե­կատվությամբ, հավա­քագրված են օտա­րերկրյա հատուկ ծառա­յություննե­րի կողմից եւ առնվազն այդ ծառա­յություննե­րի ազդե­ցության գործա­կալներ են եւ ընդհուպ կատա­րել եւ կատա­րում են կոնկրետ հանձնա­րա­րա­կաններ»։

«Կոնկրետ հանձնա­րա­րա­կա­նը», դատե­լով ԱԱԾ‑ի բացա­հայտումից, իշխա­նության յուրա­ցումն էր՝ դրա­նից բխող վերոթվարկյալ հետեւանքնե­րով։

Հեղի­նե Մանուկյան

Հոդվա­ծը՝ armtimes.com կայքից։

Առնչվող Հոդվածներ