Ի՞նչ շարժառիթներով, ներքին եւ արտաքին շահերից է «թելադրված» այս սկզբունքային նշանակության «դիմափոխությունը», ավելի հանգամանալի վերլուծություն է պահանջում։
Մուղնի
ՀՅԴ Հայ դատի Կեդրոնական խորհուրդը հունիսի 26-ին «Հայտաարարություն» է տարածել www.yerkir.am/hy/article/2026/06/26/314213 եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել «մոլորության» մեջ, քանի որ նա «բոլշեւիկյան մեկ վիժված տարբերակը որդեգրած, Սովետական Միության ներքին վարչական սահմանները ճանաչել է հետխոորհրդային միջպետական սահմաններ, չի հասկացել ժողովրդավարության իմաստը» եւ հայտարարել է, որ «Ղարաբաղյան շաարժումը շարունակելու բոլոր փորձերը․․․ գնահատվելու են որպես Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ եւ օրենքի սահմաններում ամեն ինչ արվելու է դա կասեցնելու համար»։
Ի հակակշիռ, «Հայտարարությունը» սահմանել է, որ Հայ դատի համակարգը «նորոգված վճռականությամբ եւ նպատակասլաց շարունակելու է իր աշժխույժ մասնակցությունը բերել Հայ Յեղափոխական Դաշնակցության պայքարին՝ պաշտպանելու հայության, ներառյալ՝ արցախցիների բոլոր իրավունքները, ամենուրեք»։
ՀՅԴ‑ն անցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Հայաստան» դաշինքով, որ գլխավորել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դաշինքի նախընտրական ծրագրում հայության հավաքական իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների վերանայման մասով ոչ մի ակնարկ իսկ չկա։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա ասված է հետեւյալը․ «Դաշինքը նպատակաուղղված է միջազգային դիվանագիտական հարթակներում պաշտպանել Արցախի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու հիմնարար իրավունքը»։

Դաշինքի մեկամսյա քարոզարշավի ընթացքում նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը միայն մեկ անգամ է անդրադարձել բռնատեղահանված բնակչության Արցախ վերադարձի հարցին եւ ասել, որ եթե «նման հնարավորություն լինի, ապա այն ամենալավ ձեւով ինքը կիրականացնի», իսկ Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված պայմանագրի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի հայտնել։ Երկրորդ նախագահը միայն կարեւորել է «երաշխավորի անհրաժեշտությունը»։
ՀՅԴ Հայ դատի Կեդրոնական խորհրդի հունիսքսանվեցյա «Հայտարությամբ» առաջադրված նպատակները՝ չճանաչել Հայաստանի գոյություն ունեցող սահմանները եւ «պաշտպանել հայության, ներառյալ՝ արցախցիների բոլոր իրավունքները, ամենուրեք»,- դուրս են «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրով հանրությանը ներկայացված արտաքին քաղաքական եւ անվտանգային առաջնահերթություններից։
Ի՞նչ շարժառիթներով, ներքին եւ արտաքին շահերից է «թելադրված» այս սկզբունքային նշանակության «դիմափոխությունը», ավելի հանգամանալի վերլուծություն է պահանջում։ Մենք ընդամենը «Հայաստան» դաշինքի օգտին քվե տված շուրջ 145 հազար ՀՀ քաղաքացու ուշադրությունը հրավիրում ենք իրողության վրա․ «Դուք քվեարկել եք մի ծրագրի օգտին, բայց ձեր ձայնը ի գործ է դրվում բոլորովին այլ շահեր սպասարկելու համար»։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը՝ Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
