19.2 C
Yerevan

Բաքվի Տարա­ծաշրջա­նա­յին Հավակնություննե­րը

Միլլի մեջլի­սի նիստին ելույթում Ալիեւը կոշտ քննա­դա­տել է արեւմտյան երկրնե­րին, նրանց մեղադրել «Հայաստա­նի տարածքում հարեւան երկրնե­րի համար սպառնա­լիքներ ստեղծե­լու» մեջ:

Վահրամ Աթա­նեսյան

Ադրբե­ջա­նը՝ Մերձա­վոր Արեւելքի դերակատա՞ր

Միլլի մեջլի­սի առա­ջին նիստի ելույթում Իլհամ Ալիեւը թիվ մեկ խնդիր է անվա­նել զինված ուժե­րի կատա­րե­լա­գործումը եւ հիմնա­վո­րել, որ դա պայմա­նա­վորված է տարա­ծաշրջա­նում եւ Ադրբե­ջա­նի շուրջ զարգա­ցումնե­րով: Ի՞նչ նկա­տի ունի նա: Հաջորդ օրը՝ սեպտեմբե­րի 24-ին, Բաքվում բացվել է սպա­ռա­զի­նություննե­րի ցուցա­հանդես, որին մասնակցում է Թուրքիա­յի պաշտպա­նության նախա­րա­րության ներկա­յա­ցուցչա­կան պատվի­րա­կություն: Մինչ այդ Ադրբե­ջան է այցե­լել Ղազախստա­նի պաշտպա­նության նախա­րա­րը:

Ըստ իշխա­նա­կան մամուլի՝ Ադրբե­ջա­նը «ռազմա­կան արտադրանք է արտա­հա­նում տասնյակ երկրներ»: Ավե­լի վաղ թուրքա­կան մամուլը հայտնել էր, որ Ադրբե­ջա­նի ռազմաարդյունա­բե­րա­կան համա­լի­րի գործա­րաննե­րից մեկում «սկսվել է հրե­տա­նա­յին արկե­րի համա­տեղ արտադրություն»: Իհարկե, ոչ Թուրքիան, ոչ Ադրբե­ջա­նը չեն հրա­պա­րա­կի ռազմա­կան արդյունա­բե­րության եւ տեխնո­լո­գիա­նե­րի բնա­գա­վա­ռում համա­գործակցության մանրա­մասնություննե­րը:

Իրա­վի­ճա­կի եւ հնա­րա­վոր զարգա­ցումնե­րի վերա­բերյալ կարե­լի է դատո­ղություններ անել տեղե­կատվա­կան հոսքե­րի համադրմամբ: Այս առումով շատ կարեւոր է, որ Բաքվում սպա­ռա­զի­նություննե­րի ցուցա­հանդե­սի բացման օրը Բաքու է այցե­լել Մերձա­վոր Արեւելքում եւ Հյուսի­սա­յին Աֆրի­կա­յում ՌԴ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ, փոխարտգործնա­խա­րար Բոգդա­նո­վը, բայց նրան ընդունել է արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով Իլհամ Ալիեւի օգնա­կան Հիքմեթ Հաջիեւը:

Բանակցություննե­րի ընթացքում, ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ «հատուկ ուշադրություն է դարձվել Մերձա­վոր Արեւելքին՝ իսրա­յե­լա-պաղեստինյան հակա­մարտության գոտում եւ Լիբա­նա­նի հարա­վում ռազմա-քաղա­քա­կան իրա­վի­ճա­կի զարգացման շեշտադրմամբ»: Առանձնա­հա­տուկ ուշադրության է արժա­նի, որ ՌԴ փոխարտգործնա­խա­րար Բոգդա­նո­վը Բաքու է ուղեւորվել ՄԱԿ‑ի Գլխա­վոր ասամբլեա­յի շրջա­նակնե­րում Իրա­նի նախա­գահ Փեզեշքիա­նի հայտա­րա­րությունից հետո, որ Թեհրա­նը երբեք «չի աջակցել Ուկրաի­նա­յի տարածքնե­րի դեմ ռուսա­կան ագրե­սիա­յին»:

Այս առթիվ Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, որ դա «Իրա­նի սուվե­րեն տեսա­կետն է»: Պեսկովն ավե­լացրել է, որ Մոսկվան կշա­րունա­կի «իրանցի բարե­կամնե­րին ներկա­յացնել Ուկրաի­նա­յի հարցով հիմնա­վո­րումնե­րը»: Միլլի մեջլի­սի նիստին ելույթում Ալիեւը կոշտ քննա­դա­տել է արեւմտյան երկրնե­րին, նրանց մեղադրել «Հայաստա­նի տարածքում հարեւան երկրնե­րի համար սպառնա­լիքներ ստեղծե­լու» մեջ:

Inosmi.ru‑ն փոխանցում է Jeruzalem Post‑ի խմբագրա­կա­նը, որտեղ ԲՐԻԿՍ-ին Թուրքիա­յի անդա­մակցության «բուն նպա­տակ» է դիտվում այդ «գլո­բալ կառույցում հակաիսրա­յե­լա­կան կոա­լի­ցիա­յի ձեւա­վո­րումը»: Թուրքիա­յի պոտենցիալ դաշնա­կիցնե­րի շարքում թվարկված է նաեւ Պակիստա­նը, որ ԲՐԻԿՍ‑ի անդամ չէ, բայց կայուն հարա­բե­րություններ ունի Ռուսաստա­նի հետ, ինչպես նաեւ Ադրբե­ջա­նի ռազմա­վա­րա­կան դաշնա­կիցն է:

Ի՞նչ դերա­կա­տա­րություն կարող է Բաքուն ունե­նալ իսրա­յե­լա-պաղեստինյան կարգա­վորման կամ Լիբա­նա­նի հարա­վում իրա­վի­ճակն ազդե­լու առումով, եթե երկու դեպքում էլ խոսքը վերա­բե­րում է Իսրա­յե­լի եւ նրա արեւմտյան դաշնա­կիցնե­րի դիրքո­րոշմա­նը հակադրվե­լուն:

Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Բայրա­մո­վը ՄԱԿ‑ի ԳԱ նստաշրջա­նի ելույթում խոսել է «գլո­բալ խաղա­ղությա­նը նպաստե­լու» Բաքվի պատրաստա­կա­մությունից, բայց բառ անգամ չի խոսել հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման հեռանկա­րի մասին:

Ինչի՞ է սպա­սում կամ, ավե­լի ճիշտ՝ նախա­պատրաստվում Ադրբե­ջա­նը: Ռուս-իրա­նա­կան սրվող տարա­ձայնություննե­րը կարո՞ղ են Թեհրա­նում ներքա­ղա­քա­կան ճգնա­ժամ հարուցել, որի հանգուցա­լուծմա­նը Ռուսաստա­նը եւ Ադրբե­ջա­նը «եղբայրա­կան օգնություն ցուցա­բե­րե­լու» քայլեր կձեռնարկեն: Հայաստա­նի տարածքում արեւմտյան երկրնե­րի «ստեղծած սպառնա­լի­քի օջախնե­րի» քարոզչությունից կարե­լի՞ է ենթադրել, որ Մերձա­վոր Արեւելքում լայնա­ծա­վալ պատե­րազմի դեպքում Ադրբե­ջա­նը կօգտա­գործի հնա­րա­վո­րությունը՝ Նախի­ջեւա­նի հետ հաստա­տե­լու ուղղա­կի ցամա­քա­յին կապ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ