19.2 C
Yerevan

Հիշո­ղություններ Միֆա­կան Հայաստա­նի Մասին

Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նը Հայաստա­նի անցյա­լի մասին ինչ որ բան գիտե՞, թե նրան մի քանի բառով ինչ որ բան են պատմել, նա էլ հավա­տում է։ Որովհետև հնա­րա­վոր չէ, որ Հայաստա­նի ունե­ցած տասնամյակնե­րի աղե­տի մասին այդքան մեծ գովա­սանքով խոսել։

Մեր Ուղին

ՀՅԴ բյուրո­յի ներկա­յա­ցուցիչ Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նը լրագրողնե­րի հարցե­րին, մասնա­վո­րա­պես այն դիտարկմա­նը, որ այսօր մենք անկա­խությունը պաշտպա­նե­լու կարիք ունենք, նշել է, որ անկա­խությունը մեր ամե­նա­մեծ արժեքն է, որն աներկբա­յո­րեն ամե­նա­մեծ ջանքե­րով պիտի պահպանվի, բայց ցավոք այսօր Հայաստա­նի գոյությունն է վտանգի տակ։ Պարոն Տեր-Խաչա­տուրյա­նը նաև մի քանի դիտարկումներ է արել առ այն, որ այս իշխա­նություննե­րից առաջ մենք հզոր բանակ ունեինք, զարգա­ցող երկիր էինք, լավ արտա­քին քաղա­քա­կա­նություն ունեինք, միջազգա­յին բարձր վարկ և բարի համբավ, իսկ այսօր այդ ամե­նը չկա։
Մի կողմից ներկա­յիս իշխա­նություննե­րին շատ հարցե­րում կարե­լի է մեղադրել, մյուս կողմից էլ զարմա­նա­լի է, որ ներկա­յիս իշխա­նություննե­րի բաժին մեղքին Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նը փորձում է ավե­լացնել այն ամե­նը, ինչը կուտակվել է հենց նախկիննե­րի օրոք։ Ըստ էության, սա նորից դառնում է ներկա-նախկին կռվի մի մաս, երբ ներկա­նե­րը նախկիննե­րին են մեղադրում, իսկ ներկա­նե­րը նախկիննե­րին, բայց չէ՞ որ պարոն Խաչա­տուրյա­նը, խոսե­լով 2018թ․ առաջ գոյություն ունե­ցած իրա­վի­ճա­կի մասին, նշում է այնպի­սի բաներ, որոնք, մեղմ ասած գոյություն չունեին։ Հզոր բանակ, զարգա­ցող երկիր, տնտե­սություն, միջազգա­յին բարձր վստա­հություն և հաջող արտա­քին քաղա­քա­կա­նություն։ Դա իրո՞ք ՀՀ-ին է վերա­բերվում։ Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նը տեղյա՞կ է 2018թ․ առաջ գոյություն ունե­ցած աննա­խա­դեպ կոռուպցիա­յի, բանա­կում տեղի ունե­ցող աղա­ղա­կող թալա­նի ու քրեա­կան ծանր վիճա­կի, Հայաստա­նի տնտե­սության շարունա­կա­կան ճգնա­ժա­մի, ամեն տարի շարունակվող թալա­նի ու Հայաստա­նի նկատմամբ վստա­հության պակա­սի մասին։ Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նը չգի­տի՞, որ միլիո­նից ավել մարդ է հեռա­ցել ու չի վերա­դարձել Հայաստա­նից դեռ նախկիննե­րի օրոք, չգի­տի՞, որ Հայաստա­նին լուրջ չէին վերա­բե­րում, այնքան, որ բոլորն էլ ընդունում էին, որպես Ռուսաստա­նի գաղութ, որն ի վիճա­կի չէ սեփա­կան ցանկություն ունե­նա­լու։ Կամ գուցե տեղյակ չէ, որ մի քանի տարի դեպի ԵՄ արշավ նախա­ձեռնած Սերժ Սարգսյա­նը ընդա­մե­նը մեկ գիշե­րում՝ 2013‑ի սեպտեմբե­րի երե­քին, հանկարծ որո­շում ընդունեց ՀՀ‑ը մտցնել ԵԱՏՄ կազմ, որով և արևմուտքը ձեռքը թափ տվեց ու մեզ համա­րեց էլ ավե­լի անլուրջ մի երկիր, որի խոսքին հավա­տալ չի կարե­լի։ Սա՞ էր հաջող արտա­քին քաղա­քա­կա­նությունը։ Կամ որ նշում է, թե Արցա­խի հարցում ավե­լի լավ արտա­քին քաղա­քա­կա­նություն։ Դա ո՞րն էր։ Արցա­խը բանակցա­յին գործընթա­ցից հանե՞լը, թե տարի­ներ շարունակ Արցա­խի յոթ շրջաննե­րը հանձնե­լու մասին բանակցե­լը, բայց հետո Երև­ան գալն ու հոխորտա­լը, որ «հող հանձնո­ղին հանձնենք հողին»։
Հակոբ Տեր Խաչա­տուրյա­նը Հայաստա­նի անցյա­լի մասին ինչ որ բան գիտե՞, թե նրան մի քանի բառով ինչ որ բան են պատմել, նա էլ հավա­տում է։ Որովհետև հնա­րա­վոր չէ, որ Հայաստա­նի ունե­ցած տասնամյակնե­րի աղե­տի մասին այդքան մեծ գովա­սանքով խոսել։ Դեռ մի բան էլ նշել, որ վերա­կանգնե­լու են ազգա­յին արժա­նա­պատվությունը։
Կամ, որ Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նը նշում է, որ կազմա­կերպվող Գագաթնա­ժո­ղո­վը ավե­լորդ և ոչ օգտա­կար է, քանի որ այնտեղ մասնակցող նորմալ ու պիտա­նի մարդ չկա՝ ոչ Հայաստա­նից ոչ էլ Սփյուռքից, որ մասնակցողնե­րի մի մասը կեղծ, մյուս մասն էլ իրե­նից ոչինչ չներկա­յացնող մարդիկ են։
Դե եթե Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նին դուր է գալիս հենց այդպես մարդկանց ոչնչություն համա­րե­լը, թող համա­րի, բայց գուցե արժե մասնակցե՞լ այդ գագաթնա­ժո­ղո­վին, ոչ թե մերժել, որովհետև դա քո ենթա­կա­յության տակ չէ։
Ներկա­յիս իշխա­նություննե­րը մեծ խնդիրներ ու սխալներ ունեն՝ արտա­քին քաղա­քա­կա­նությունից մինչև տնտե­սություն, ավե­լորդ է նշել արդա­րա­դա­տության խայտա­ռակ ու անա­տամ վիճա­կի մասին, բայց ներկա­նե­րին մեղադրե­լով նախկիննե­րը չեն սրբա­նում։ «Մեղր ասե­լով չես կշտա­նա», բայց ՀՅԴ-ում կարծես որո­շել են մոռա­նալ ամեն ինչ ու մեղադրել միայն ներկա­նե­րին, մինչդեռ նախկիննե­րի արա­ծը հիշել պետք է ոչ թե մեղադրե­լու, այլ հասկա­նա­լու ու արժե­վո­րե­լու համար։ Որովհետև քանի դեռ չես հասկա­ցել, թե ինչ ես արել, չես կարող ուղղել սխալներդ։ Իսկ գուցե հասկանցել են, դրա համար են այդպես համա­ռո­րեն գունա­զարդում իրենց իսկ ձեռքե­րով գունա­թափված անցյա­լը։

Առնչվող Հոդվածներ