Սփիւռք

Քվեարկել Հարիսին, Նշանակում Է Քվեարկել Հանուն Հայաստանի

Ամերիկահայերը նաև գիտեն, որ Թրամփը Նաթանյահուի ընկերն է՝ ևս մեկ բռնապետի, ով, բացի իր հակահայկականությունից, նաև մտերիմ է Ալիևի հետ ու Ադրբեջանին զինող գլխավոր դեմքերից է: Թրամփը նաև իրեն մոտ ընկեր է համարում Էրդողանին, ով Ալիևի հետ ձեռք-ձեռքի տված պատերազմ էր վարում Արցախում: Թրամփը նաև շատ լավ լեզու է գտնում Պուտինի հետ, ով ոչ միայն ընկերություն է անում իր նման այլ ավտոկրատներ Նաթանյահուի և Էրդողանի հետ, այլև ակտիվ հարաբերություններ ունի մարդու իրավունքների ամեն տեսակ ոտնահարման խորհրդանիշ, Հյուսիսային Կորեայի բռնակալ Կիմ Ջոնգ Ունի հետ։

Էդգար Առաքելյան

ԱՄՆ նախագահի ընտրության օրերը մոտենում են և սրվում են քննարկումն առ այն, թե ո՞ր թեկնածուն է արժանի հաղթանակի կամ որ թեկնածուի հաղթանակն է ավելի նպատակահարմար: Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ը մեծ դերակատարություն ունի ՀՀ կյանքում և ԱՄՆ-ում ապրում են միլիոնից ավել հայեր, բնական է, որ հայերին ևս հուզում է այդ հարցը, քանի որ թեկնածուների հաղթելու պարագայում որոշակիորեն տարբեր ուղղություններ են զարգանալու ԱՄՆ արտաքին քաղաքական դաշտում, ինչն ազդելու է ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմների, Հայաստանի, արցախահայերի և բազմաթիվ այլ երևույթների վրա:
Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ի մեր հայրենակիցները ևս պիտի քվեարկեն Թրամփի կամ Հարիսի օգտին, անհրաժեշտ համարեցինք փոքր ինչ անդրադառնալ այս թեմային և փորձել հասկանալ, թե երկու թեկնածուներից ո՞ր մեկի հաղթանակն է ավելի ցանկալի և ո՞ր թեկնածուի օգտին է, որ ամերիկահայերը կքվեարկեն:
Ընդհանրապես չկան որևէ գիտական մեկնաբանություններ ամերիկահայերի քաղաքական կողմնորոշման հարցում, բայց քիչ թե շատ հստակ է մեկ բան, դա այն է, որ ԱՄՆ հայ համայնքը չունի հստակ արտահայտված կողմնորոշում և կան թե՛ Հարիսի, թե՛ Թրամփի կողմնակիցներ: Մինչդեռ կողմնորոշվել պետք է, քանի որ քվեարկելով ԱՄՆ-ում, ամերիկահայերը նաև ինչ որ առումով քվեարկում են Հայաստանի ապագայի համար:
Չցանկանալով այս գրառումը վերածել քարոզչության, առնաձնացնենք որոշ երևույթներ:
Առաջինն այն է, որ Թրամփը հայտնի է իր ծայրահեղական հայացքներով: Թրամփն էր, որ մշտապես բացասաբար է խոսել ազգային փոքրամասնությունների մասին և ամերիկահայերը, լինելով ազգային փոքրամասնություններ, շատ լավ պիտի հասկանան, որ գոնե այս պահին դեմոկրատ թեկնածուն ավելի նախընտրելի է, քանի որ մի կողմից կա դեմոկրատ Հարիսը, ով առաջնային է համարում մարդու իրավունքները և մյուս կողմից Թրամփը, ով պատ է կառուցում սահմանին՝ բառի բուն իմաստով: Արդյո՞ք ամերիկահայերը վստահ են, որ Թրամփի հաղթանակից հետո մերժողականությունը չի հասնի նաև հայերին, որպես անընդունելի փոքրամասնության:
Բացի դրանից, ամերիկահայերը հավանաբար լավ հիշում են, թե ում օրոք է տեղի ունեցել արցախյան 44-օրյա պատերազմը և թե ինչպես նախագահ Թրամփը բացի մի քանի անատամ կոչերից, ուրիշ ոչ մի բան չարեց Արցախում սպանդը դադարեցնելու համար, այնպես, ինչպես հիմա ուղղակիորեն հայտարարում է, որ դադարեցնելու է պատերազմը Ուկրաինայում: Իսկ դա նշանակում է դադարեցնել Ուկրաինայի հաշվին՝ բավարարելով Պուտինի պահանջները: Ամերիկահայերը նաև գիտեն, որ Թրամփը Նաթանյահուի ընկերն է՝ ևս մեկ բռնապետի, ով, բացի իր հակահայկականությունից, նաև մտերիմ է Ալիևի հետ ու Ադրբեջանին զինող գլխավոր դեմքերից է: Թրամփը նաև իրեն մոտ ընկեր է համարում Էրդողանին, ով Ալիևի հետ ձեռք-ձեռքի տված պատերազմ էր վարում Արցախում: Թրամփը նաև շատ լավ լեզու է գտնում Պուտինի հետ, ով ոչ միայն ընկերություն է անում իր նման այլ ավտոկրատներ Նաթանյահուի և Էրդողանի հետ, այլև ակտիվ հարաբերություններ ունի մարդու իրավունքների ամեն տեսակ ոտնահարման խորհրդանիշ, Հյուսիսային Կորեայի բռնակալ Կիմ Ջոնգ Ունի հետ։
Թերևս սա շատ լուրջ ազդակ պետք է լինի ամերիկահայերի համար՝ հասկանալու, թե ում են նրանք ձայն տալու։ Հարկավոր է նաև հասկանալ, որ Թրամփը ամբողջապես Ռուսաստանին է թողնելու Անդրկովկասը, այդ թվում և Հայաստանը ու եթե հիմա Կրեմլը Արևմուտքի ակտիվ ջանքերի շնորհիվ չի կարողանում Երևանին պարտադրել միջանցքը, ապա Թրամփի թողտվության հետևանքով Պուտինը վերջնականապես կանդամահատի Հայաստանը։
Ի վերջո ամերիկահայերը հավանաբար չեն մոռացել նաև, որ հենց դեմոկրատական ռեժիմն է ճանաչել Ցեղասպանությունը, Թուրքիային հեռացրել F-35-ների ծրագրից և օգնել ու շարունակում է օգնել Հայաստանին։ Հենց դեմոկրատների շնորհիվ Ալիևը ի վերջո համաձայնվեց նստել բանակցությունների սեղանի շուրջ, մինչդեռ Պուտինն ու Թրամփը պարզապես կիսում էին աշխարհն իրար մեջ՝ թքած ունենալով ամեն տեսակ իրավունք։
Եվ ի վերջո հենց ԱՄՆ հայերը առավել քան որևէ մեկը գիտեն, որ կոպիտ ուժը միշտ էլ կոպիտ խախտումներ է կատարում ու ներկայիս աշխարհում, երբ ամեն մարդ կարևորում ու արժևորում է իր իրավունքները, չպետք է թույլ տալ, որ աշխարհի դեմոկրատայի խորհրդանիշներից մեկն ընկնի բռնապետական հակումներով աչքի ընկնող ու մշտապես սեռական սկանդալների մեջ հայտնված մեծահարուստի ձեռքը, ում համար ոչ միայն մարդը, այլև ամբողջական ազգեր ընդամենը առևտրի միջոց են մեկ այլ բռնակալի հետ։
Ու հիմա, Հարիսին քվեարկելով ԱՄՆ հայերը հնարավորություն ունեն քվեարկել հանուն Հայաստանի, հանուն մարդկային իրավունքների։
Բայց այդ ամենից, ամերիկահայրեը խիստ կարիք ունեն վերջաապես ձևավորվել որպես գիտակից քաղաքական կողմնորոշում ունեցող ուժ, որին չեն փորձի հիմարի տեղ դնել՝ նրա ցավն ու վերքերը առուծախի առարկա դարձնելով։ Ամերիկայի հայերը պետք է կայանան որպես ժողովրդավարական աշխարհի գիտակից ու ժողովրդավար ներկայացուցիչներ։

Առաջարկում ենք ծանոթանալ նաև քաղաքագետ Էդգար Առաքելյանի հարցազրույցին, որտեղ նա մանրամասն անդրադառնում է Հարիս թե Թրամփ հարցին և մանրամասներ ներկայացնում, թե ինչ նշանակություն ունի Հարիսի հաղթանակը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *